Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Զանազան յորդորանքներ քրիստոնէավայել կեանքի և մաքուր վարդապետութեան մա…

Զանազան յորդորանքներ քրիստոնէավայել կեանքի և մաքուր վարդապետութեան մասին։

1* Եղբայրսիրութիւնը հաստատ մնայ. 2* Հիւրասիրութիւնը մի մոռանաք. * որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին։ 3* Յիշեցէք կապեալներին որպէս թէ դուք էլ նորանց հետ կապուածներ. Եւ չարչարուողներին որպէս թէ դուք էլ մարմնում լինողներ էք։ 4* Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. * բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ։ 5Վարքն առանց արծաթասիրութեան լինի. * բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք. Որովհետեւ ինքն ասեց, թէ * Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ։ 6Այնպէս որ համարձակ ենք ասելու. * Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կ’անէ ինձ մարդը։ 7* Յիշեցէք ձեր առաջնորդներին որ Աստուծոյ բանը խօսեցին ձեզ. Նայեցէք նորանց վարմունքի վախճանին եւ * նման եղէք նորանց հաւատքին։ 8* Յիսուս Քրիստոսը նոյնն է երէկ եւ այսօր եւ յաւիտեան։

9* Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանուիք. Որովհետեւ լաւ է որ սիրտը շնորհքով հաստատուի * ոչ թէ կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չ’ունեցան նորանք որ այնպէս գնացին։ 10* Մենք ունինք սեղան, որից ուտելու իշխանութիւն չ’ունին խորանի պաշտամունքին ծառայողները. 11* Որովհետեւ այն անասունների արիւնը, որ քահանայապետի ձեռովը սրբարանի մէջ է տարվում մեղքի համար, նորանց մարմիններն այրվում են բանակից դուրս։ 12Նորա համար Յիսուս էլ որպէսզի բուն իր արիւնովը ժողովրդին սրբէ, * դռան դրսի կողմումը չարչարուեցաւ։ 13Ուրեմն եկէք բանակի դուրսը գնանք նորա մօտ, եւ * նորա նախատինքը մեզ վերայ առնենք։ 14* Որովհետեւ այստեղ հաստատ մնացող քաղաք չ’ունինք. Այլ հանդերձեալն ենք որոնում։ 15* Ուստի նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն * օրհնութեան պատարագ մատուցանենք. Այսինքն նորա անունը դաւանող * շրթունքների պտուղ։ 16* Իսկ բարերարութիւնը եւ հաղորդակցիլը մի մոռանաք. * որ այնպիսի պատարագներին հաւանում է Աստուած։ 17* Ականջ դրէք ձեր առաջնորդներին, եւ հնազանդեցէք. * որ նորանք հսկում են ձեր հոգիների համար որպէս թէ հաշիւ պիտի տան որ ուրախութիւնով անեն այն եւ ոչ թէ հառաչելով. Որ դա ձեզ օգուտ չէ։ 18* Աղօթք արէք մեզ համար, որովհետեւ համոզուած ենք որ * բարի խղճմտանք ունինք կամենալով ամեն բանի մէջ բարւոք վարուիլ։ 19Եւ առաւել եւս աղաչում եմ * որ այս անէք, որ շուտով դառնամ ձեզ մօտ։

20* Եւ խաղաղութեան Աստուածը * որ մեռելներից վեր հանեց * ոչխարների մեծ Հովիւն * յաւիտենական ուխտի արիւնովը՝ մեր Տէր Յիսուսին, 21* Հաստատէ ձեզ ամեն բարի գործի մէջ նորա կամքն անելու, եւ գործէ * ձեզանում ինչ որ հաճոյ է նորա առաջին Յիսուս Քրիստոսի ձեռովը. * որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

22Աղաչում եմ ձեզ, եղբարք, համբերութեամբ տարէք այս մխիթարութեան խօսքը. * եւ քիչ էլ գրեցի ձեզ։ 23Իմացէք թէ մեր եղբայր * Տիմոթէոսը արձակուած է. Եթէ նա շուտով գայ՝ նորա հետ կ’տեսնեմ ձեզ։ 24* Բարեւ տուէք ձեր բոլոր առաջնորդներին, եւ բոլոր սուրբերին, բարեւ են տալիս ձեզ նորանք որ Իտալիայի կողմերիցն են։ 25* Շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։

*13.1 Հռովմ. ժբ. 10։ ա Թես. դ. 9։ ա Պետ. ա. 22։ բ. 17։ գ. 8։ դ. 8։ բ Պետ. ա. 7։ ա Յովհ. գ. 11 ևլն։ դ. 7, 20, 21։

*13.2 Մատ. իե. 35։ Հռովմ. ժբ. 13։ ա Տիմ. գ. 2։ ա Պետ. դ. 9։

*13.2 Ծն. ժը. 3։ ժթ. 2։

*13.3 Մատ. իե. 36։ Հռովմ. ժբ. 15։ ա Կոր. ժբ. 26։ Կող. դ. 18։ ա Պետ. գ. 8։

*13.4 Ծն. բ. 22։

*13.4 ա Կոր. զ. 9։ Գաղ. ե. 19, 21։ Եփես. ե. 5։ Կող. գ. 5, 6։ Յայտ. իբ. 15։

*13.5 Մատ. զ. 25, 34։ Փիլ. դ. 11, 12։ ա Տիմ. զ. 6, 8։

*13.5 Ծն. իը. 15։ բ Օր. լա. 6, 8։ Յես. ա. 5։ ա Մն. իը. 20։ Սաղ. լէ. 25։

*13.6 Սաղ. իէ. 1։ ծզ. 4, 11, 12։ ճժը. 6։

*13.7 Հմր. 17։

*13.7 Գլ. զ. 12։

*13.8 Յովհ. ը. 58։ Գլ. ա. 12։ Յայտ. ա. 4։

*13.9 Եփես. դ. 14։ ե. 6։ Կող. բ. 4, 8։ ա Յովհ. դ. 1։

*13.9 Հռովմ. ժդ. 17։ Կող. բ. 16։ ա Տիմ. դ. 3։

*13.10 ա Կոր. թ. 13։ ժ. 18։

*13.11 Ել. իթ. 14։ Ղև. դ. 11, 12, 21։ զ. 30։ թ. 11։ ժզ. 27։ Թու. ժթ. 3։

*13.12 Յովհ. ժթ. 17, 18։ գոր. է. 5։

*13.13 Գլ. ժա. 26։ ա Պետ. դ. 14։

*13.14 Միք. բ. 10։ Փիլ. գ. 20։ Գլ. ժա. 10, 16։ ժբ. 22։

*13.15 Եփես. ե. 20։ ա Պետ. բ. 5։

*13.15 Ղև. է. 12։ Սաղ. ծ. 14, 23։ կթ. 30, 31։ ճէ. 22։ ճժզ. 17։

*13.15 Ովս. ժդ. 2։

*13.16 Հռովմ. ժբ. 13։

*13.16 բ Կոր. թ. 12։ Փիլ. դ. 18։ Գլ. զ. 10։

*13.17 Փիլ. բ. 29։ ա Թես. ե. 12, ա Տիմ. ե. 17։ Հմր. 7։

*13.17 Եզեկ. գ. 17։ լգ. 2, 7։ Գոր. ի. 26, 28։

*13.18 Հռովմ. ժե. 30։ Եփես. զ. 19։ Կող. դ. 3։ ա Թես. ե. 25։ բ Թես. գ. 1։

*13.18 Գոր. իգ. 1։ իդ. 16։ բ Կոր. ա. 12։

*13.19 Փիլիմ. 22։

*13.20 Հռովմ. ժե. 33։ ա Թես. ե. 23։

*13.20 Գոր. բ. 24, 32։ Հռովմ. դ. 24։ ը. 11։ ա Կոր. զ. 14։ ժե. 15։ բ Կոր. դ. 14։ Գաղ. ա. 1։ Կող. բ. 12։ ա Թես. ա. 10։ ա Պետ. ա. 21։

*13.20 Ես. խ. 11։ Եզեկ. լդ. 23։ լէ. 24։ Յովհ. ժ. 11, 14։ ա Պետ. բ. 25։ ե. 4։

*13.20 Զաք. թ. 11։ Գլ. ժ. 29։

*13.21 բ Թես. բ. 16։ ա Պետ. ե. 10։

*13.21 Փիլ. բ. 13։

*13.21 Գաղ. ա. 5։ բ Տիմ. դ. 18։ Յայտ. ա. 6։

*13.22 ա Պետ. ե. 12։

*13.23 ա Թես. գ. 2։

*13.24 Հմր. 7, 17։

*13.25 Տիտ. գ. 15։