Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տասը պատուիրանքի մեկնութիւններ։ 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելո…

Տասը պատուիրանքի մեկնութիւններ։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նորանց. * Դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ։

3* Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. Եւ * իմ շաբաթները պահէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

4* Կուռքերի մի դառնաք, եւ * ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

5Եւ * եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք։ 6Ձեր զոհ մատուցած օրը եւ հետեւեալ օրը պիտի ուտուի. Եւ երրորդ օրուայ մնացածը կրակով պիտի այրուի։ 7Եւ եթէ նորանից երրորդ օրը ուտուելու լինի, նա պիղծ է, պիտի չþընդունուի։ 8Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ։

9Եւ * ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չþհնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չþժողովես։ 10Եւ քո այգին ճռաքաղ չþանես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չþքաղես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

11* Գողութիւն մի անէք. * սուտ մի խօսէք. Եւ իրար մի խաբէք։ 12Եւ * իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. Եւ * ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. Ես եմ Եհովան։ 13* Քո դրացուն զրկանք մի անիր, եւ յափշտակութիւն մի անիր. * քեզ համար վարձքով բանողի օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առաւօտ քեզ մօտ չþմնայ։

14Խուլին մի հայհոյիր. Եւ * կոյրի առաջին գայթակղութիւն մի դնիր, այլ * քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։

15* Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. Աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. Քո դրացուն արդարութիւնով դատիր։

16* Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չþգաս. * քո ընկերի արիւնը չþմտնես. Ես եմ Եհովան։ 17* Քո եղբօրը սրտումդ չþատես. * քո դրացուն անպատճառ յանդիմանես, * որ նորա համար մեղք չþկրես։ 18* Վրէժ չþառնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չþպահես, այլ * քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան։

19Իմ կանոնները պահէք. Քո անասունի մէկ տեսակը միւս տեսակի հետ զուգաւորել չþտաս. * քո արտումը զանազան սերմ չþվարես. Եւ * երկու նիւթից գործուած այլախառն հանդերձ չþհագնես։

20Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի չþմեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր։ 21Եւ * մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար։ 22Եւ քահանան քաւութիւն անէ նորա համար յանցանքի պատարագի խոյովը Ոհովայի առաջին նորա արած մեղքի համար. Եւ նորա արած մեղքը ներուի նորան։

23Եւ երբոր այն երկիրը մտնէք, եւ ամեն տեսակ ծառեր տնկէք՝ ուտելու համար, այն ժամանակ նորա պտուղը չþթլփատուած անթլփատութիւն համարէք. Ձեզ համար երեք տարի անթլփատութիւն լինի՝ պիտի չþուտուի։ 24Եւ չորրորդ տարին՝ նորա բոլոր պտուղը * Եհովային փառաւորելու համար սուրբ պիտի լինի։ 25Եւ հինգերորդ տարին ուտէք նորա պտուղը, որ իր արդիւնքը ձեզ համար աւելացնէ. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։ 26* Միսը արիւնովը չþուտէք. * չþհմայէք, եւ գուշակութիւն չþանէք։ 27* Ձեր գլխների եզերքի մազերը կլոր չþկտրէք եւ մօրուքիդ եզերքը չþապականես։ 28Եւ մէկի համար * ձեր մարմնի վերայ վէտեր չþշինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չþշինէք. Ես եմ Եհովան։

29* Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չþընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չþլցուի։

30* Իմ շաբաթները պահէք եւ * իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։ 31* Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չþպղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։

32* Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։

33Եւ * եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չþնեղէք նորան։ 34* Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ * քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

35Դատաստանի մէջ անիրաւութիւն չþանէք. և ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ։ 36* Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. Ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ։ 37* Եւ իմ բոլոր կանոններն եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։

*19.2 Գլ. ժա. 44։ ի. 7, 26։ ա Պետ. ա. 16։

*19.3 Ել. ի. 12։

*19.3 Ել. ի. 8։ լա. 13։

*19.4 Գլ. ի. 4։ իզ. 1։ ա Կոր. ժ. 14։ ա Յօհ. ե. 21։

*19.4 Ել. լդ. 17։ բ Օր. իէ. 15։

*19.5 Գլ. է. 16։

*19.9 Գլ. իգ. 22։ բ Օր. իդ. 19-21։ Հռութ բ. 15, 16։

*19.11 Ել. ի. 15։ իբ. 1, 7, 10։ բ Օր. ե. 19։

*19.11 Գլ. զ. 2։ Եփ. դ. 25։ Կող. գ. 9։

*19.12 Ել. ի. 7։ Գլ. զ. 3։ բ Օր. ե. 11։ Մատ. ե. 33։ Յակ. ե. 12։

*19.12 Գլ. ժը. 21։

*19.13 Մար. ժ. 19։ ա Թես. դ. 6։

*19.13 բ Օր. իդ. 14, 15։ Մաղ. գ. 5։ Յակ. ե. 4։

*19.14 բ Օր. իէ. 18։ Հռովմ. ժդ. 13։

*19.14 Գլ. իե. 17։ Ծն. խբ. 18։ Ժող. ե. 7։ ա Պետ. բ. 17։

*19.15 Ել. իգ. 2, 3։ բ Օր. ա. 17։ ժզ. 19։ իէ. 19։ Սաղ. ձբ. 2։ Առ. իդ. 23։ Յակ. բ. 9։

*19.16 Ել. իգ. 1։ Սաղ. ժե. 3։ ծ. 20։ Առ. ժա. 13։ ի. 19։ Եզ. իբ. 9։

*19.16 Ել. իգ. 17։ գ թագ. իա. 13։ Մատ. իզ. 60, 61։ իէ. 4։

*19.17 ա Յօհ. բ. 9, 11։ գ. 15։

*19.17 Մատ. ժը. 15։ Ղու. ժէ. 3։ Գաղ. զ. 1։ Եփ. ա. 11։ ա Տիմ. ե. 20։ բ Տիմ. դ. 2։ Տիտ. ա. 13։ բ. 15։

*19.17 Տես Հռով. ա. 32։ ա Կոր. ե. 2։ ա Տիմ. ե. 22։ բ Յօհ. 11։

*19.18 բ Թագ. ժգ. 22։ Առ. ի. 22։ Հռով. ժբ. 17, 19։ Գաղ. ե. 20։ Եփ. դ. 31։ ա Պետ. բ. 1։ Յակ. ե. 9։

*19.18 Մատ. ե. 43։ իբ. 39։ Ղուկ. ժ. 27։ Հռովմ. ժգ. 9։ Գաղ. ե. 14։ Յակ. բ. 8։

*19.19 բ Օր. իբ. 9, 10։

*19.19 բ Օր. իբ. 11։

*19.21 Գլ. ե. 15։ զ. 6։

*19.24 բ Օր. ժբ. 17, 18։ Առ. գ. 9։

*19.26 Գլ. ժէ. 10 ևլն։ բ Օր. ժբ. 23։

*19.26 բ Օր. ժը. 10, 11, 14։ ա Թագ. ժե. 23։ դ Թագ. ժէ. 17։ իա. 6։ բ Մն. լգ. 6։ Մաղ. գ. 5։

*19.27 Ել. իա. 5։ Եր. թ. 26։ խը. 37։ Ես. ժե. 2։

*19.28 Գլ. իա. 5։ բ Օր. ժդ. 1։ Եր. ժզ. 6։ խը. 37։

*19.29 բ Օր. իգ. 17։

*19.30 Գլ. իզ. 2։

*19.30 Ժող. ե. 1։

*19.31 Ել. իբ. 18։ Գլ. ի. 6, 27։ բ Օր. ժը. 10։ ա Թագ. իը. 7։ ա Մն. ժ. 13։ Ես. ը. 19։ Գոր. ժզ. 16։

*19.32 Առ. ի. 29։ ա Տիմ. ե. 1։

*19.33 Ել. իբ. 21։ իգ. 9։

*19.34 Ել. ժբ. 48, 49։

*19.34 բ Օր. ժ. 19։

*19.36 բ Օր. իե. 13, 15։ Առ. ժա. 1։ ժզ. 11։ ի. 10։

*19.37 Գլ. ժը. 4, 5։ բ Օր. դ. 5, 6։ ե. 1։ զ. 25։