Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարգարէանում է Բաբիլոնի կործանումը և Հրէաների ազատուիլը։ 1* Ա…
Մարգարէանում է Բաբիլոնի կործանումը և Հրէաների ազատուիլը։
1* Այն խօսքը որ Տէրը խօսեց Քաղդէացիների երկրի՝ Բաբիլոնի մասին Երեմիա մարգարէի ձեռովը։
2Իմացրէք ազգերի մէջ, հրատարակեցէք ու դրօշակ բարձրացրէք, հրատարակեցէք, մի ծածկէք, ասեցէք. Բաբիլոնը առնուեցաւ, * Բէլը ամաչեց, Մարովդաքը կոտրուեցաւ, * ամաչեցին նորա արձանները, կոտրատուեցան նորա կուռքերը։ 3* Որովհետեւ նորա վերայ հիւսիսից * մի ազգ եկաւ, նա նորա երկիրը աւերակ պիտի անէ, եւ նորանում բնակող չէ լինելու. Մարդից մինչեւ անասուն պիտի փախչեն գնան։
4Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի գան Իսրայէլի որդիքը՝ * իրանք եւ Յուդայի որդիքը միասին. * քայլելով ու լալով պիտի գնան եւ * իրանց Տէր Աստուծուն որոնեն։ 5Սիօնն են հարցնելու՝ երեսները դէպի այնտեղ, եկէք եւ Տիրոջը յարենք * յաւիտենական անմոռաց ուխտով։
6* Կորած ոչխարներ եղան իմ ժողովուրդը, նորանց հովիւները մոլորեցնում են նորանց, * սարերի վերայ շուռ են ածում նորանց, սարից դէպի բլուրը գնացին՝ իրանց մակաղատեղը մոռացան։ 7Ամեն ով որ նորանց գտաւ՝ * կերաւ նորանց, եւ * նորանց նեղիչներն ասեցին՝ * Մենք յանցաւոր չենք, նորա փոխարէն, որ նորանք մեղք են գործել Տիրոջ * արդարութեան բնակարանի դէմ, * եւ իրանց հայրերի յուսատեղի՝ Տիրոջ դէմ։ 8* Փախէք Բաբիլոնի միջիցը, եւ դուրս եկէք Քաղդէացիների երկրիցը, եւ նոխազների պէս եղէք հօտերի առաջին։ 9* Որովհետեւ ահա ես պիտի զարթնեցնեմ եւ բերեմ Բաբիլոնի վերայ մեծամեծ ազգերի ժողովք հիւսիսի երկրիցը. * նորանք շարվում են նորա դէմ, եւ նա կþառնուի այնտեղից. Նորա նետերը հմուտ տղամարդի պէս են՝ * պարապ չեն ետ դառնալ։ 10Եւ Քաղդէացիների երկիրը աւար պիտի լինի. * նորա ամեն աւարառուները պիտի կշտանան, ասում է Տէրը։
11* Որովհետեւ ուրախանում էք եւ ցնծում էք, ով իմ ժառանգութիւնը կողոպտողներ, որովհետեւ ոստնում էք խոտի միջի * երինջին նման եւ երիվարների պէս խխնջում. 12Ձեր մայրը պիտի շատ ամաչէ, ձեզ ծնողը պիտի պատկառէ, ահա նա ազգերի յետինը, անապատ, անջուր, եւ ամայի պիտի լինի։ 13Տիրոջը ցասումի պատճառով նա պիտի չþբնակուի, * այլ պիտի բոլորովին աւերակ դառնայ, * Բաբիլոնի մօտով ամեն անց կենողը պիտի հիանայ եւ սուլէ նորա ամեն հարուածների վերայ։ 14* Շարուեցէք Բաբիլոնի դէմ շուրջանակի, ով բոլոր * աղեղ լարողներ, գցեցէք նորա վերայ, նետերը մի խնայէք, որ նա մեղանչել է Տիրոջ դէմ։ 15Աղաղակեցէք նորա դէմ շուրջանակի, նա * անձնատուր եղաւ. Նորա բուրգերը վայր ընկան, * նորա պարիսպները հիմնայատակ եղան. Որովհետեւ սա * Տիրոջ վրէժխնդրութիւնն է, նորանից վրէժ առէք, * ինչպէս նա է արել՝ արէք իրան։ 16Կոտրեցէք սերմողին Բաբիլոնից եւ մանգաղաւորին հունձի ժամանակին բռնաւորի սուրի երեսիցը. * ամեն մարդ ետ դառնայ իր ժողովրդին, եւ ամեն մարդ իր երկիրը փախչէ։
17Իսրայէլը մի * մոլորեալ ոչխար է, * առիւծներն են փախցրել. Նախ նորան * Ասորեստանի թագաւորը կերաւ, եւ ահա յետոյ նորա ոսկորները փշրեց * Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը։ 18Սորա համար Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ նորա երկրին, ինչպէս այցելել եմ Ասորեստանի թագաւորին։ 19* Եւ ես Իսրայէլին պիտի դարձնեմ իր բնակարանը. Եւ նա պիտի արածէ Կարմեղոսումը եւ Բասանումը, եւ Եփրեմի սարի վերայ եւ Գաղաադումը պիտի կշտանայ նորա հոգին։ 20Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի * Իսրայէլի անօրէնութիւնը որոնուի, բայց պիտի չþլինի նա. Եւ Յուդայի մեղքերը՝ բայց պիտի չþգտնուին. Որովհետեւ * ես պիտի ներեմ նորանց, որոնց մնացորդ պահեցի։
21* Մերաթայիմ երկրի մասին. Վեր ելիր նորա վերայ եւ * **
*50.1 Ես. ժգ. 1։ իա. 1։ խէ. 1։
*50.2 Ես. խզ. 1։ Գլ. ծա. 44։
*50.2 Տես Գլ. խգ. 12, 13։
*50.3 Գլ. ծա. 48։
*50.3 Ես. ժգ. 17, 18, 20։ Հմր. 39, 40։
*50.4 Ովս. ա. 11։
*50.4 Եզր. գ. 12, 13։ Սաղ. ճիզ. 5, 6։ Գլ. լա. 9։ Զաք. ժբ. 10։
*50.4 Ովս. գ. 5։
*50.5 Գլ. լա. 31 ևլն։ լբ. 40։
*50.6 Ես. ծգ. 6։ Հմր. 17։ ա Պետ. բ. 25։
*50.6 Գլ. բ. 20։ գ. 6, 23։
*50.7 Սաղ. հթ. 7։
*50.7 Գլ. խ. 2, 3։ Զաք. ժա. 5։
*50.7 Տես Գլ. բ. 3։ Դան. թ. 16։
*50.7 Սաղ. ղա. 1։
*50.7 Սաղ. իբ. 4։
*50.8 Ես. խը. 20։ Գլ. ծա. 6, 45։ Զաք. բ. 6, 7։ Յայտ. ժը. 4։
*50.9 Գլ. իե. 14։ ծա. 27։ Հմր. 3, 41։
*50.9 Հմր. 14, 29։
*50.9 բ Թագ. ա. 22։
*50.10 Յայտ. ժէ. 16։
*50.11 Ես. խէ. 6։
*50.11 Ովս. ժ. 11։
*50.13 Գլ. իե. 12։
*50.13 Գլ. խթ. 17։
*50.14 Հմր. 9։ Գլ. ծա. 2։
*50.14 Գլ. խթ. 35։ Հմր. 29։
*50.15 ա Մն. իթ. 24։ բ Մն. լ. 8։ Ողբ. ե. 6։ Եզեկ. ժէ. 18։
*50.15 Գլ. ծա. 58։
*50.15 Գլ. ծա. 6, 11։
*50.15 Սաղ. ճլէ. 8։ Հմր. 29։ Յայտ. ժը. 6։
*50.16 Ես. ժգ. 14։ Գլ. ծա. 9։
*50.17 Հմր. 6։
*50.17 Գլ. բ. 15։
*50.17 դ Թագ. ժէ. 6։
*50.17 դ Թագ. իդ. 10, 14։
*50.19 Ես. կե. 10։ Գլ. լգ. 12։ Եզեկ. լդ. 13, 14։
*50.20 Գլ. լա. 34։
*50.20 Ես. ա. 9։
*50.21 Այսինքն՝ կրկնապատիկ ապստամբութեան
*50.21 Եզեկ. իգ. 23։
*