Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ընտանեկան պարտականութիններ։ Մեր կեանքը մի հոգևոր զինուորութիւն է։ …

Ընտանեկան պարտականութիններ։ Մեր կեանքը մի հոգևոր զինուորութիւն է։

1Որդիք, * հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. Որ այն է արժանը։ 2* Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով, 3Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։ 4* Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. * այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։ 5* Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին, * վախով եւ դողալով * ձեր սրտի միամտութեամբն ինչպէս Քրիստոսին. 6Ոչ թէ աչքի առաջին ծառայելով * մարդկանց հաճոյ լինողների պէս, այլ ինչպէս Քրիստոսի ծառաներ, որ Աստուծոյ կամքն են անում սրտանց, 7Յօժարութեամբ ծառայելով Տիրոջը եւ ոչ թէ մարդկանց. 8* Գիտենալով որ ամեն մէկն ինչ բարի որ անէ, նոյնը կ’ընդունի Տէրիցը. * թէ ծառայ լինի եւ թէ ազատ։ 9* Եւ դուք, տէրեր, նոյնն արէք նորանց՝ * թողելով սպառնալիքը. * գիտացէք որ հէնց ձեզ ինքներիդ էլ Տէր կայ երկնքումը, * եւ նորա առաջին երեսպաշտութիւն չ’կայ։

10Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով * եւ նորա զօրութեան կարողութիւնովը։ 11Եւ * Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ 12* Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ * իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, * այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։ 13* Սորա համար Աստուծոյ սպառազինութիւնն առէք, * որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել. 14Արդ հաստատ կանգնեցէք * ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, * եւ արդարութեան զրահը հագած, 15Եւ * ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը։ 16* Եւ ամենի վերայ հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ 17* Եւ փրկութեան սաղաւարտն առէք, * եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։ 18* Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. * եւ սորանում հսկեցէք բոլոր յարատեւութեամբ * եւ աղաչանքով ամեն սուրբերի համար, 19Եւ * ինձ համար էլ. Որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, * որ համարձակութիւնով հասկացնեմ աւետարանի խորհուրդը. 20* Որի համար ես պատգամաւոր եմ * կապանքներում, * որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։

21Բայց * որպէսզի դուք էլ գիտենաք ինձ համար, թէ ինչ եմ գործում, ամեն բան կ’իմացնէ ձեզ * Տիւքիկոս եղբայրը եւ Տէրում պաշտօնեան. 22* Որին հէնց դորա համար ուղարկեցի ձեզ մօտ, որ մեր մասին տեղեկանաք, եւ նա ձեր սրտերը մխիթարէ։

23* Խաղաղութիւն լինի եղբայրների հետ, եւ սէր՝ հաւատքով Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։ 24Շնորհք լինի այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին սիրում են * անկեղծութեամբ։ Ամէն։

*6.1 Առակ. իգ. 22։ Կող. դ. 20։

*6.2 Ել. ի. 12։ բ Օր. ե. 16։ իէ. 16։ Երեմ. լե. 18։ Եզեկ. իբ. 7։ Մաղ. ա. 6։ Մատ. ժե. 4։ Մար. է. 10։

*6.4 Կող. գ. 21։

*6.4 Ծն. ժը. 19։ բ Օր. դ. 9։ զ. 7, 20։ ժա. 19։ Սաղ. հը. 4։ Առակ. ժթ. 18։ իբ. 6։ իթ. 17։

*6.5 Կող. գ. 22։ ա Տիմ. զ. 1։ Տիտ. բ. 9։ ա Պետ. բ. 18։

*6.5 բ Կոր. է. 15։ Փիլ. բ. 12։

*6.5 ա Մն. իթ. 17։ Կող. գ. 22։

*6.6 Կող. գ. 22, 23։

*6.8 Հռովմ. բ. 6։ բ Կոր. ե. 10։ Կող. գ. 24։

*6.8 Գաղ. գ. 28։ Կող. գ. 11։

*6.9 Կող. դ. 1։

*6.9 Ղև. իե. 43։

*6.9 Յովհ. ժգ. 13։ ա Կոր. է. 22։

*6.9 Հռովմ. բ. 11։ Կող. գ. 25։

*6.10 Գլ. ա. 19։ գ. 16։ Կող. ա. 11։

*6.11 Հռովմ. ժգ. 12։ բ Կոր. զ. 7։ Հմր. 13։ ա Թես. ե. 8։

*6.12 Մատ. ժզ. 17։ ա Կոր. ժե. 50։

*6.12 Հռովմ. ը. 38։ Գլ. ա. 21։ Կող. բ. 15։

*6.12 Ղուկ. իբ. 53։ Յովհ. ժբ. 31։ ժդ. 30։ Գլ. բ. 2։ Կող. ա. 13։

*6.13 բ Կոր. ժ. 4։ Հմր. 11։

*6.13 Գլ. ե. 16։

*6.14 Ես. ժա. 5։ Ղուկ. ժբ. 35։ ա Պետ. ա. 13։

*6.14 Ես. ծթ. 17։ բ Կոր. զ. 7։ ա Թես. ե. 8։

*6.15 Ես. ծբ. 7։ Հռովմ. ժ. 15։

*6.16 ա Յովհ. ե. 4։

*6.17 Ես. ծթ. 17։ ա Թես. ե. 8։

*6.17 Եբր. դ. 12։ Յայտ. ա. 16։ բ. 16։ ժթ. 15։

*6.18 Ղուկ. ժը. 1։ Հռովմ. ժբ. 12։ Կող. դ. 2։ ա Թես. ե. 17։

*6.18 Մատ. իզ. 41։ Մար. ժգ. 33։

*6.18 Գլ. ա. 16։ Փիլ. ա. 4։ ա Տիմ. բ. 1։

*6.19 Գոր. դ. 29։ Կող. դ. 3։ բ Թես. գ. 1։

*6.19 բ Կոր. գ. 12։

*6.20 բ Կոր. ե. 20։

*6.20 Գոր. իզ. 29։ իը. 20։ Գլ. գ. 1։ Փիլ. ա. 7, 13, 14։ բ Տիմ. ա. 16։ բ. 9։ Փիլիմ. 10։

*6.20 Գոր. իը. 32։ Փիլ. ա. 20։ ա Թես. բ. 2։

*6.21 Կող. դ. 7։

*6.21 Գոր. ի. 4։ բ Տիմ. դ. 12։ Տիտ. գ. 12։

*6.22 Կող. դ. 8։

*6.23 ա Պետ. ե. 14։

*6.24 Տիտ. բ. 7։