Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբը նկարագրում է իր այժմեան թշուառութիւնը։ 1Բայց հիմա ինձ ծաղր են…

Յոբը նկարագրում է իր այժմեան թշուառութիւնը։

1Բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին ես չէի ուզիլ դնել իմ խաշանց շների հետ։

2Եւ ինձ ի՞նչ պէտք էր նորանց ձեռքերի զօրութիւնն էլ, որոնց առոյգութիւնը կորած էր։

3Չքաւորութիւնից եւ սովածութիւնից ցամաքած՝ փախչում էին անապատը՝ մթին աւերակ եւ ամայի տեղերը.

4Մացառի վերայի մոլոշն էին քաղում, եւ գիհիի արմատը՝ իբրեւ իրանց հաց.

5Որոնք ընկերութիւնից դուրս են արվում, եւ որոնց վերայ իբրեւ գողի վերայ գոչում են։

6Սոսկալի ձորերումն էին բնակվում, գետնի եւ ապառաժների ծերպերում.

7Մացառների մէջ բղաւում էին, եղինջների տակին վայր էին թափվում.

8Յիմարների որդիք եւ աննշանների որդիք լինելով՝ դուրս էին քշվում երկրիցը։

9* Բայց հիմա ես նորանց խաղն եմ դառել, եւ առակ եմ եղել նորանց համար։

10Ինձանից զզվում, եւ հեռանում են ինձանից, եւ * երեսիցս թուքը չեն խնայում։

11Որովհետեւ իմ կապը լուծել եւ ինձ նեղել է, նորանք էլ երասանակը բաց են թողել առաջիս։

12Աջ կողմից լակոտներն են կանգնում ոտքերս քաշում, եւ * ինձ համար պատրաստում իրանց կորստեան ճանապարհները։

13Նրանք քանդում են իմ շաւիղները, եւ աշխատում են իմ կործանման համար, որ իրանք օգնող չþունին։

14Գալիս են իբրեւ թէ լայն խրամատով, դղրդոցով գլորուելով են գալիս։

15Արհաւիրքները ինձ վերայ դարձան, քամիի պէս հալածում են իմ մեծութիւնը, եւ ամպի պէս անցաւ իմ ազատութիւնը։

16* Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։

17Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։

18Մեծ դժուարութեամբ են փոխում իմ հանդերձը, պատմուճանիս օձիքին պէս պատում է ինձ։

19Նա ինձ գցել է ցեխը, եւ ես նման եմ եղել հողի եւ մոխիրի։

20Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։

21Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում։

22Դու ինձ բարձրացրել եւ ինձ քամիին ես հեծցրել, եւ փչացնում ես մրրիկով։

23Ստոյգ գիտեմ, ինձ մահուան ես տանելու, եւ * բոլոր կենդանիների համար սահմանուած տունը։

24* Արդարեւ աղաչանք չþկայ՝ նա իր ձեռքը երկարացնելիս, եւ աղաղակ նորանց համար՝ նա կորցնելիս՝՝։

25* Մի՞թէ ես չեմ լացել օրը դժուարութեամբ անցկացնողի համար, հոգիս չէ՞ նեղացել աղքատի համար։

26* Երբոր ես բարիքի էի սպասում, եւ չարիք եկաւ. Եւ ակնկալում էի լոյսի, եւ եկաւ խաւար։

27Աղիքներս եռացին եւ չþհանդարտեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։

28* Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։

29* Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։

30* Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ * ոսկերքս վառուել են տաքութիւնից։

31Եւ սուգի է փոխուել իմ քնարը, եւ իմ սրինգը՝ լալկանների ձայնի։

*30.9 Գլ. ժէ. 6։ Սաղ. լե. 15։

*30.10 Ես. ծ. 6։ Մատ. իզ. 67։

*30.12 Գլ. ժթ. 12։

*30.16 Սաղ. խբ. 4։

*30.23 Եբր. թ. 27։

*30.24 Կամ՝ Բայց նա աւերմունքի վերայ չþպիտի ձեռք երկարացնէ, եթէ կորստեան ժամանակ նորանք աղաչեն։

*30.25 Սաղ. լե. 13։ Հռովմ. ժբ. 15։

*30.26 Երեմ. ը. 15։ ժդ. 19։

*30.28 Սաղ. լը. 6։ խբ. 9։ խգ. 2։

*30.29 Սաղ. ճբ. 6։ Միք. ա. 8։

*30.30 Սաղ. ճժթ. 83։ Ողբ. դ. 8։ ե. 10։

*30.30 Ես. իդ. 6։ Եզեկ. իդ. 10։