Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անպիտան որթի փայտը։ 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, …
Անպիտան որթի փայտը։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։ 3Մի՞թէ նորանից փայտ կþառնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կþառնուի՞ նորանից որ եւ է աման կախելու համար։ 4* Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. Նորա երկու ծայրերն էլ կþուտէ կրակը, եւ մէջը կþայրուի. Միթէ նա պիտանի՞ է մի բանի։ 5Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չþունի. Ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. Մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կþունենայ։ 6Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։ 7Եւ * իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. * նորանք մէկ կրակիցը դուրս կþգան եւ միւս կրակը կþուտէ նորանց, եւ * դուք կþիմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կþլինեմ։ 8Եւ այս երկիրը ամայի պիտի անեմ, նորանց արած անհաւատարմութեան համար, ասում է Տէր Եհովան։
*15.4 Յովհ. ժե. 6։
*15.7 Ղև. ժէ. 10։ Գլ. ժդ. 8։
*15.7 Ես. իդ. 18։
*15.7 Գլ. զ. 7։ է. 4։ ժա. 10։ ի. 38, 42, 44։