Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կռապաշտութեան, մարդի յուսալու և խաբէութեան պատիժը։ Շաբաթը սուրբ պահել…
Կռապաշտութեան, մարդի յուսալու և խաբէութեան պատիժը։ Շաբաթը սուրբ պահելու յորդոր։
1Յուդայի մեղքը գրուած է * երկաթի գրիչով՝ ադամանդեայ ծայրով, փորագրուած է * նորանց սրտի տախտակի վերայ, եւ ձեր սեղանների եղջիւրների վերայ։ 2Նորանք յիշում են իրանց որդկանց յիշելուն պէս իրանց սեղաններին, եւ իրանց * աստարովթներին կանաչ ծառերի մօտ բարձր բլուրների վերան։ 3Ով իմ դաշտի միջի սար, քո հարստութիւնը՝ քո բոլոր գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ, քո բարձրաւանդակները՝ մեղքի համար քո բոլոր սահմաններում։ 4Եւ պիտի զրկուիս հէնց քեզանով քո ժառանգութիւնիցը որ քեզ տուի, եւ քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին՝ * մի այնպիսի երկրում որ դու չþգիտէիր, որովհետեւ * կրակ էք տուել իմ բարկութեանը, մինչեւ յաւիտեան պիտի վառուի։
5Այսպէս է ասում Տէրը. * Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ * մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։ 6* Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ * պիտի բարիքը եկած ժամանակը չþտեսնէ, եւ * պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։ 7* Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ 8Նա նման կþլինի * մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կþձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կþլինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։
9Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. Նորան ո՞վ կարող է հասկանալ։ 10Ես Տէրս * քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ * տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։
11Անիրաւութեամբ հարստութիւն շինողը իր չþածածովը թխսող կաքաւի պէս է. Նա իր * օրերի կէսին պիտի թողէ նորան, եւ իր վերջումը * յիմար կþլինի։
12Փառքի աթոռ, բարձր սկզբից, մեր սրբարանի տեղը, 13* Իսրայէլի յոյսը, ով Տէր, * բոլոր քեզ թողողները պիտի ամաչեն. Ինձանից հեռացողները * տափումն են գրուելու. Որովհետեւ թողեցին * կենաց ջրի աղբիւրը՝ Տիրոջը։
14Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կþբժշկուիմ. Փրկիր ինձ, եւ ես կþփրկուիմ. Որովհետեւ * իմ պարծանքը դու ես։ 15Ահա նորանք ինձ ասում են, * Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող մէկ գայ։ 16Բայց ես * ետ չþքաշուեցայ քո ետեւից հովիւ լինելուց, եւ ձախորդ օրուայ չեմ բաղձացել, դու գիտես. Իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջին էր։ 17Ինձ համար արհաւիրք մի լինիր. * իմ ապաւէնը դու ես չար օրը։ 18* Թող ամաչեն ինձ հալածողները, իսկ * ես պիտի չþամաչեմ. Թող նորանք զարհուրեն, իսկ ես պիտի չþզարհուրեմ. Նորանց վերայ չար օր բեր, եւ * երկպատիկ կոտորածով կոտորիր նորանց։
19Տէրն այսպէս է ասում ինձ. Գնա եւ կանգնիր ժողովրդի որդկանց դռանը, որով Յուդայի թագաւորները մտնում են եւ դուրս են գալիս. Եւ Երուսաղէմի բոլոր դռներումը։ 20Եւ ասիր նորանց. Լսեցէք Տիրոջ խօսքը, * ով Յուդայի թագաւորներ եւ ով բոլոր Յուդա եւ ով Երուսաղէմի բոլոր բնակիչներ, որ գալիս էք այս դռները։ 21Այսպէս է ասում Տէրը. * Զգուշացէք ձեր անձերի համար, եւ բեռ մի վեր առնէք շաբաթ օրը ու մի բերէք Երուսաղէմի դռներիցը ներս։ 22Եւ ձեր տներիցը բեռ մի դուրս բերէք շաբաթ օրը, եւ ոչ մի գործ մի անէք. Իսկ սրբեցէք շաբաթ օրը, * ինչպէս որ պատուիրել եմ ձեր հայրերին։ 23* Բայց նորանք չþլսեցին եւ իրանց ականջը չþծռեցին. Այլ խստացրին իրանց պարանոցը, որ չþլսեն եւ որ խրատ չþառնեն։ 24Եւ եթէ ուշադրութեամբ ականջ դնէք ինձ, ասում է Տէրը, որ այս քաղաքի դռներիցը ներս բեռ չþբերէք շաբաթ օրը, եւ որ շաբաթ օրը սրբէք, որ նորանում ոչ մի գործ չþանէք. 25* Այն ժամանակ այս քաղաքի դռներովը կþմտնեն թագաւորներ եւ իշխաններ, որ կþնստեն Դաւիթի աթոռի վերայ՝ հեծած կառքերի եւ ձիերի, թէ իրանք եւ թէ իրանց իշխանները, Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները. Եւ այս քաղաքը կþբնակուի յաւիտեան։ 26Եւ կþգան Յուդայի քաղաքներից եւ * Երուսաղէմի շրջակայքից եւ Բենիամինի երկրիցը, եւ * դաշտիցն ու սարիցը, եւ հարաւիցը, եւ կþբերեն ողջակէզ եւ զոհ եւ հացի ընծայ եւ կնդրուկ, եւ * գոհութեան ընծաներ կþբերեն Տիրոջ տունը։ 27Բայց եթէ ինձ չþլսէք, որ շաբաթ օրը պահէք, որ բեռ վեր չþառնէք ու բերէք Երուսաղէմի դռներիցը ներս շաբաթ օրը, այն ժամանակ * ես էլ կրակ կþվառեմ նորա դռներումը, եւ * նա կþուտէ Երուսաղէմի պալատները եւ չի հանգչուիլ։
*17.1 Յոբ ժթ. 24։
*17.1 Առակ. գ. 3։ բ Կոր. գ. 3։
*17.2 Դատ. գ. 7։ բ Մն. իդ. 18։ լգ. 3, 19։ Ես. ա. 29։ ժէ. 8։ Գլ. բ. 20։
*17.4 Գլ. ժզ. 13։
*17.4 Գլ. ժե. 14։
*17.5 Ես. լ. 1, 2։ լա. 1։
*17.5 Տես Ես. լա. 3։
*17.6 Գլ. խը. 6։
*17.6 Յոբ ի. 17։
*17.6 բ Օր. իթ. 23։
*17.7 Սաղ. բ. 12։ լդ. 8։ ճիե. 1։ ճխզ. 5։ Առակ. ժզ. 20։ Ես. լ. 18։
*17.8 Սաղ. ա. 3։
*17.10 ա Թագ. ժզ. 7։ ա Մն. իը. 9։ Սաղ. է. 9։ ճլթ. 23, 24։ Առակ. ժէ. 3։ Գլ. ժա. 20։ ի. 12։ Հռովմ. ը. 27։ Յայտ. բ. 23։
*17.10 Սաղ. կբ. 12։ Գլ. լբ. 19։ Հռովմ. բ. 6։
*17.11 Սաղ. ծե. 23։
*17.11 Ղուկ. ժբ. 20։
*17.13 Գլ. ժդ. 8։
*17.13 Սաղ. հգ. 27։ Ես. ա. 28։
*17.13 Տես Ղուկ. ժ. 20։
*17.13 Գլ. բ. 13։
*17.14 բ Օր. ժ. 21։ Սաղ. ճթ. 1։ ճխը. 14։
*17.15 Ես. ե. 19։ Եզեկ. ժբ. 22։ Ամով. ե. 18։ բ Պետ. գ. 4։
*17.16 Գլ. ա. 4 ևլն։
*17.17 Գլ. ժզ. 19։
*17.18 Սաղ. լե. 4։ խ. 14։ հ. 2։
*17.18 Սաղ. իե. 2։
*17.18 Գլ. ժա. 20։
*17.20 Գլ. ժթ. 3։ իբ. 2։
*17.21 Թու. ժե. 32 ևլն։ Նէեմ. ժգ. 19։
*17.22 Ել. ի. 8։ իգ. 12։ լա. 13։ Եզեկ. ի. 12։
*17.23 Գլ. է. 24, 26։ ժա. 10։
*17.25 Գլ. իբ. 4։
*17.26 Գլ. լբ. 44։ լգ. 13։
*17.26 Զաք. է. 7։
*17.26 Սաղ. ճէ. 22։ ճժզ. 17։
*17.27 Գլ. իա. 14։ խթ. 27։ Ողբ. դ. 11։ Ամով. ա. 4, 7, 10, 12։ բ. 2, 5։
*17.27 դ Թագ. իե. 9։ Գլ. ծբ. 13։