Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սաւուղը գնում է Սամուէլի մօտ։ 1Եւ Բենիամինիցը մի զօրաւոր մարդ կար …
Սաւուղը գնում է Սամուէլի մօտ։
1Եւ Բենիամինիցը մի զօրաւոր մարդ կար անունը * Կիս՝ Բենիամինեան Աբիայի որդիի բեքովրաթի որդիի Սերօրի որդիի Աբիէլի որդին։ 2Եւ նա մի որդի ունէր, անունը Սաւուղ. Սա մի * տղամարդ էր եւ գեղեցիկ, եւ Իսրայէլի որդկանց մէջ նորանից գեղեցիկ մարդ չþկար, * ուսիցը վեր բարձր էր նա բոլոր ժողովրդիցը։
3Եւ Սաւուղի հօր՝ Կիսի էշերը կորան, եւ Կիսն իր որդի Սաւուղին ասեց. Երիտասարդների մէկին հետդ առ, եւ վեր կաց գնա էշերը որոնիր։ 4Նա էլ Եփրեմի սարիցն անցաւ եւ * Սաղիսա երկրիցն էլ անցաւ, բայց չþգտան. Եւ Սաղիմի երկրիցն անցան, բայց չþկային. Եւ Բենիամինեանց երկրիցն անցաւ, բայց չþգտան։ 5Երբոր Սուփի երկիրն եկան, Սաւուղն ասեց իր հետ եղող երիտասարդին. Եկ ետ դառնանք, մի գուցէ իմ հայրը դադարէ էշերի մասին եւ մեզ համար հոգս անէ։ 6Բայց նա նորան ասեց. Ահա այս քաղաքումը * Աստուծոյ մարդ կայ, եւ նա մի պատուաւոր մարդ է, * ամեն ինչ որ ասէ՝ անպատճառ կþկատարուի. Եւ հիմա այնտեղ գնանք, գուցէ մեր գնալու ճանապարհը մեզ իմացնէ։ 7Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Մենք որ գնում ենք, այն մարդին ի՞նչ տանենք. Որովհետեւ մեր ամաններիցը հացը պակասել է, եւ մի ընծայ չþունենք Աստուծոյ մարդին տանելու. Ի՞նչ ունենք մեզ մօտ։ 8Եւ երիտասարդը դարձեալ Սաւուղին պատասխանեց եւ ասեց. Ահա ինձ մօտ մէկ քառորդ սիկղ արծաթ կայ. Աստուծոյ մարդին կþտամ այն, որ նա մեր ճանապարհը մեզ իմացնէ։ 9(Առաջուց Իսրայէլի մէջ մէկ մարդ՝ երբոր * Աստուծուն հարցելու գնար, այսպէս էր ասում. Եկ տեսանողի մօտ գնանք. Որովհետեւ այսօրուայ մարգարէն առաջուց * տեսնող էր ասվում։) 10Եւ Սաւուղն իր երիտասարդին ասեց. Լաւ ասեցիր, եկ գնանք. Եւ գնացին Աստուծոյ մարդի բնակած քաղաքը։ 11Նորանք քաղաքի զառիվերիցը վեր էին գնում եւ տեսան * աղջկերք, որ դուրս էին եկել ջուր հանելու, եւ նորանց ասեցին. Տսանողը այստե՞ղ է։ 12Եւ աղջկերքը նորանց պատասխանեցին եւ ասեցին. Այո, ահա առաջիդ է. Հիմա շուտ արա, որովհետեւ նա այսօր քաղաքն է եկել, նորա համար որ ժողովուրդն այսօր այն * բարձր տեղի վերայ * զոհ ունի։ 13Հէնց որ քաղաքը մտաք, իսկոյն նորան այնտեղ կþգտնէք. Քանի որ նա վեր չէ գնացել բարձր տեղը կերակուր ուտելու համար, որովհետեւ մինչեւ նորա գալը ժողովուրդը կերակուր չի ուտիլ. Որովհետեւ նա է օրհնում զոհը. Նորանից յետոյ հրաւիրուածները ուտում են. Հիմա վեր ելէք, որովհետեւ հիմա կþգտնէք նորան։ 14Եւ նորանք վեր գնացին քաղաքը. Երբոր նորանք քաղաքն էին մտնում, ահա Սամուէլը նորանց դէմ դուրս եկաւ, որ բարձր տեղը գնար։
15Եւ * Տէրը Սամուէլին * յայտնել էր Սաւուղի գալուց մի օր առաջ, 16Ասելով թէ էգուց այս ժամանակ բենիամինի երկրիցը քեզ մօտ մէկ մարդ եմ ուղարկելու, եւ դու * նորան իշխան օծես իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ, որ իմ ժողովրդին Փղշտացիների ձեռքիցն ազատէ. Որովհետեւ * ժողովրդին նայեցայ, նորա համար որ նորա աղաղակն ինձ հասաւ։ 17Եւ երբոր Սամուէլը Սաւուղին տեսաւ, Տէրը նորան ասեց. * Ահա այն մարդը որի մասին քեզ ասեցի, նա պիտի իշխէ իմ ժողովրդի վերայ։
18Եւ Սաւուղը դռան մէջտեղը Սամուէլին մօտեցաւ եւ ասեց. Աղաչում եմ, ինձ ցոյց տուր ո՞ւր է տեսանողի տունը։ 19Եւ Սամուէլը պատասխանեց Սաւուղին եւ ասեց. Տեսանողը ես եմ. Վեր եկ առաջս բարձր տեղը, եւ այսօր ինձ հետ կերակուր կերէք. Եւ էգուց քեզ ճանապարհ կþդնեմ, եւ բոլոր սրտումդ եղածը քեզ կþպատմեմ։ 20Եւ քո երեք օրից ի վեր կորած էշերի համար հոգս մի անիր. Որովհետեւ նորանք գտնուել են. Բայց * Իսրայէլի բոլոր վայելչութիւնը որի՞նն է. Չէ՞ որ քեզ եւ քո հօր բոլոր տան համար է։ 21Եւ Սաւուղը պատասխանեց եւ ասեց. Մի՞թէ ես Իսրայէլի ցեղերի * փոքրագունիցը՝ Բենիամինեան չեմ, եւ * իմ ազգատոհմը Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմների պզտիկը չէ՞. Ի՞նչու համար ես ինձ այդպիսի խօսք ասում։ 22Եւ Սամուէլն առաւ Սաւուղին եւ նորա երիտասարդին եւ նորանց տարաւ * սրահը, եւ նորանց կոչնականների վերեւում տեղ տուաւ, եւ նորանք երեսուն մարդի չափ էին։ 23Եւ Սամուէլն ասեց խոհարարին. Տուր այն բաժինը, որ ես քեզ տուի, եւ քեզ ասեցի որ այն քեզ մօտ պահես։ 24Եւ խոհարարը վեր առաւ * ազդրը եւ նորա վերայինը եւ դրաւ Սաւուղի առաջը։ Եւ Սամուէլն ասեց. Ահա մնացածը առաջդ դիր եւ կեր. Որովհետեւ նոյն վայրկեանից, երբոր ասեցի թէ ժողովրդին հրաւիրել եմ, քեզ համար պահուած է. Եւ այն օրը Սաւուղը կերաւ Սամուէլի հետ։
25Եւ նորանք բարձր տեղիցն իջան քաղաքը, եւ նա կտուրի վերայ խօսեց Սաւուղի հետ։ 26Եւ առաւօտը կանուխ վեր կացան, եւ հէնց որ լոյսը ծագեց, Սամուէլը Սաւուղին կանչեց կտուրը եւ ասեց. Վեր եկ որ քեզ ուղարկեմ։ Եւ Սաւուղը վեր գնաց, եւ ինքը եւ Սամուէլը երկուսը մէկտեղ դուրս գնացին։ 27Երբոր նորանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուէլն ասեց Սաւուղին. Ասիր երիտասարդին որ մեզանից առաջ անցնէ. (եւ նա անցաւ.) եւ հիմա դու կանգնիր որ Աստուծոյ պատգամը քեզ իմացնեմ։
*9.1 Գլ. ժդ. 51։ ա Մն. ը. 33։ թ. 39։
*9.2 Գլ. ը. 16։
*9.2 Գլ. ժ. 23։
*9.4 Գլ. ժ. 2։
*9.6 բ Օր. լգ. 1։ Դատ. ժգ. 6։ գ Թագ. ժգ. 1։
*9.6 Գլ. գ. 19։
*9.9 Ծն. իե. 22։
*9.9 բ Թագ. ժե. 27։ իդ. 11։ ա Մն. իզ. 28։ բ Մն. ժզ. 7, 10։ Ես. լ. 10։ Ամով. է. 12։
*9.11 Ծն. իդ. 11։
*9.12 Գլ. ժ. 5։ գ Թագ. գ. 2-4։
*9.12 Ծն. լա. 54։ Գլ. ժզ. 2։
*9.15 Գլ. ժե. 1։ Գոր. ժգ. 21։
*9.15 Գլ. ի. 2։
*9.16 Գլ. ժ. 1։
*9.16 Ել. բ. 25։ գ. 7, 9։
*9.17 Գլ. ժզ. 12։
*9.20 Գլ. ը. 5, 19։ ժբ. 13։
*9.21 Դատ. ի. 46-48։ Սաղ. կը. 27։
*9.21 Գլ. ժե. 17։
*9.22 Տես Երեմ. լե. 2։ լզ. 12, ևլն։
*9.24 Ղև. է. 32, 33։ Եզեկ. իդ. 4։ Տես Ել. իթ. 22, 27։