Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթը քարայրումը խնայում է Սաւուղին և հասկացնում նորա անիրաւութիւնը։…
Դաւիթը քարայրումը խնայում է Սաւուղին և հասկացնում նորա անիրաւութիւնը։
1Եւ այնտեղից վեր ելաւ եւ * Ենգադդիի ամուր տեղերումը նստեց։ 2Եւ * երբոր Սաւուղը Փղշտացիներիցը ետ դառաւ՝ նորան իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ենգադդիի անապատումն է։ 3Եւ Սաւուղը բոլոր Իսրայէլիցը երեք հազար * ընտիր մարդիկ առաւ, եւ գնաց, որ * Դաւիթին եւ նորա մարդկանցը որոնէ Այծեմանց ժայռերի վերայ։ 4Եւ եկաւ ճանապարհի վերայ եղող ոչխարների փարախրները, եւ այնտեղ մէկ քարայր կար. Եւ * Սաւուղը հարկաւորութեան համար ներս մտաւ. Եւ * Դաւիթն իր մարդկանցովը այն քարայրի ներսումը նստել էր։ 5Եւ * Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է թէ Ահա, քո թշնամին քո ձեռքը կþմատնեմ, եւ քո աչքերին հաճոյ երեւեցածը արա նորան։ Եւ Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց։ 6Եւ յետոյ * Դաւիթի սիրտը խղճաց, որ Սաւուղի վերարկուի ծայրը կտրեց։ 7Եւ իր մարդկանց ասեց. Աստուած չþանէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։ 8Եւ Դաւիթն այս խօսքերով իր մարդկանցը զսպեց, եւ նորանց թող չþտուաւ որ Սաւուղի վերայ յարձակուին։ Եւ Սաւուղը քարայրիցը դուրս եկաւ եւ իր ճանապարհը գնաց։
9Եւ յետոյ Դաւիթը վեր կացաւ այն քարայրիցը դուրս եկաւ եւ Սաւուղի ետեւից կանչելով ասեց. Ով տէր իմ թագաւոր։ Եւ երբոր Սաւուղն ետ նայեց, Դաւիթն երեսի վերայ ծռելով խոնարհութիւն արաւ։ 10Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ես մարդկանց խօսքին ականջ դնում, որ ասում են թէ Ահա Դաւիթը քո չարութիւնն է ուզում։ 11Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տէրը այսօր քարայրի մէջ քեզ իմ ձեռքը մատնեց. Եւ ասեցին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի, եւ ասեցի. Ես իմ ձեռքը դէպի իմ տիրոջը չեմ մեկնիլ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։ 12Եւ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է. Եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով՝ քեզ չþմեռցրի. Հասկացիր եւ տես, որ * իմ ձեռքին չարութիւն եւ անօրէնութիւն չþկայ, եւ քեզ դէմ մի յանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնել։ 13* Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրէժը քեզանից առնէ. Բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։ 14Ինչպէս որ վաղեմի առակն ասում է. Անօրէններիցը դուրս կþգայ անօրէնութիւն, բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։ 15Իսրայէլի թագաւորի որի՞ ետեւից է դուրս եկել, եւ դու որի՞ ետեւից ես ընկնում. * մի մեռած շա՞ն ետեւից, * մի լուի՞ ետեւից։ 16Եւ Տէրը դատաւոր լինի, եւ իմ ու քո մէջ դատաստան անէ. Եւ * տեսնէ ու * իմ դատը վարէ, եւ ինձ քո ձեռքիցն ազատէ։
17Եւ երբոր Դաւիթը վերջացրեց այս խօսքերը Սաւուղին ասելը. Սաւուղն ասեց. * Այս քո ձա՞յնն է, որդեակ իմ Դաւիթ. Եւ Սաւուղն իր ձայնը բարձրացրեց եւ լաց եղաւ. 18Եւ * Դաւիթին ասեց. * Դու ինձանից արդար ես. Որովհետեւ * դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարիք հատուցրի։ 19Եւ դու այսօր քո ինձ արած բարութիւնը յայտնեցիր, որ * Տէրը ինձ քո ձեռքն * էր մատնել, բայց դու ինձ չþմեռցրիր։ 20Որովհետեւ երբ մէկ մարդ իր թշնամիին գտնելու լինի, թող կþտա՞յ որ նա խաղաղութեամբ գնայ, եւ այսօր քո ինձ արածի փոխարէնը Տէրը քեզ բարիք հատուցանէ։ 21Եւ հիմա * ահա գիտեմ որ դու անշուշտ թագաւոր պիտի դառնաս, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքումը պիտի հաստատուի։ 22Եւ հիմա * Տէրովն ինձ երդում արա թէ * ինձանից յետոյ իմ սերունդին չես մեռցնիլ, եւ իմ հօր տանիցն իմ անունը բնաջինջ չես անիլ։ 23Եւ Դաւիթը Սաւուղին երդում արաւ։ Եւ Սաւուղը գնաց իր տունը, եւ Դաւիթն իր մարդկանցովը վեր ելաւ * պինդ տեղը։
*24.1 ա Մն. ի. 2։
*24.2 Գլ. իգ. 28։
*24.3 Թու. ժա. 28։
*24.3 Սաղ. լը. 12։
*24.4 Սաղ. ճխա. 6։
*24.4 Սաղ. ծէ. և ճխբ. վերնագիրները։
*24.5 Գլ. իզ. 8։
*24.6 Տես բ Թագ. իդ. 10։
*24.12 Սաղ. է. 3։ լե. 7։
*24.13 Ծն. ժզ. 5։ Դատ. ժա. 27։ Գլ. իզ. 10։
*24.15 բ Թագ. թ. 8։
*24.15 Գլ. իզ. 20։
*24.16 բ Մն. իդ. 22։
*24.16 Սաղ. լե. 1։ խգ. 1։ ճժթ. 154։ Առակ. իբ. 23։ Երեմ. ծ. 34։ ծա. 36։ Ողբ. գ. 58։ Միք. է. 9։
*24.17 Գլ. իզ. 17։
*24.18 Գլ. իզ. 21։
*24.18 Ծն. լը. 26։
*24.18 Մատ. ե. 44։
*24.19 Գլ. իզ. 23։
*24.19 Գլ. իգ. 12։ իզ. 8։
*24.21 Գլ. իգ. 17։
*24.22 Ծն. իա. 23։
*24.22 բ Թագ. իա. 7։
*24.23 Գլ. իգ. 19։ իդ. 1։