Հին Կտակարան
Նոր Կտակարան
Գոհանում է իր հրաշալի փրկուելու համար և խնդրում է Աստուծոյ հզօր օգնու…
Գոհանում է իր հրաշալի փրկուելու համար և խնդրում է Աստուծոյ հզօր օգնութիւնը։
Երգողների գլխաւորին։ * Տիրոջ ծառայ Դաւիթի Սաղմոս, * որ այս երգի խօսքերն ասեց Տիրոջը այն օրումը, որ Տէրը նորան փրկել էր իր բոլոր թշնամիների ձեռքիցը եւ Սաւուղի ձեռքիցը. Եւ ասեց.
1Սրտանց սիրում եմ քեզ, * ով Տէր՝ իմ զօրութիւնը։
2Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, * որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.
3* Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կþփրկուիմ։
4* Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ,
5* Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։
6Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. Եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։
7* Այն ժամանակ երկիրը դողաց ու շարժուեցաւ, եւ սարերի հիմունքները սարսափեցան եւ դողացին. Որովհետեւ նա բարկացաւ։
8Ծուխ դուրս եկաւ նորա * քթիցը, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. Կայծակներ փայլատակեցին նորանից։
9* Նա խոնարհեցրեց երկինքը եւ վայր եկաւ, եւ մառախուղ կար նորա ոտների տակ։
10* Նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ. Եւ * սլացաւ քամիի թեւերի վերայ։
11Նա խաւարը ծածկոյթ դրաւ իր վերայ. * խորան եղան նորան չորս կողմովը խաւարային ջուրերը եւ երկնքի ամպերը։
12* Նորա առաջին փայլող լոյսիցը նորա ամպերն անցան, կարկուտ եւ կրակի կայծակներ դառան։
13Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն * իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով։
14Եւ * նա իր նետերն ուղարկեց եւ ցրուեց նորանց, եւ կայծակները գցեց եւ շփոթեցրեց նորանց։
15Եւ * երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. Քո բարկութեան հողմի փչելուցը։
16* Նա վերեւիցն ուղարկեց եւ բռնեց ինձ. Նա շատ ջրերից հանեց ինձ։
17Նա ազատեց ինձ իմ զօրաւոր թշնամիիցը, եւ իմ ատողներիցը, որ ինձանից զօրաւոր էին։
18Նորանք իմ նեղութեան օրումը առաջս առան. Բայց Տէրը նեցուկ եղաւ ինձ համար։
19Եւ * ինձ հանեց լայնարձակ տեղ եւ ինձ փրկեց. Որովհետեւ հաւանեց ինձ։
20* Տէրը բարի է անում ինձ իմ արդարութեան պէս, եւ ինձ հատուցանում է իմ ձեռքի մաքրութեան պէս։
21Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չþհեռացայ։
22Որովհետեւ նորա ամեն իրաւունքներն իմ առաջն են, եւ ես նորա պատուիրանքներն ինձանից չեմ հեռացնում։
23Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը։
24* Ուստի Տէրը հատուցանում է ինձ իմ արդարութեան պէս. Իմ ձեռքի մաքրութեան պէս՝ նորա աչքի առաջին։
25* Ողորմածի եհտ ողորմած ես. Եւ անարատի հետ անարատ ես.
26Իստակի հետ իստակ ես. Եւ * ծուռի հետ՝ ծուռ։
27Որովհետեւ դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես. Եւ * բարձր աչքերը խոնարհեցնում ես։
28* Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը.
29Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. Եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։
30* Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. * Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. * նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.
31* Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. Եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.
32Այն Աստուածը, * որ զօրութիւն է հագցնում ինձ. Եւ իմ ճանապարհն անարատ անում.
33Նա * որ իմ ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ * ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում.
34Նա * իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։
35Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ։
36Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ * իմ սրունքները չեն դողում։
37Ես կþհալածեմ իմ թշնամիները եւ նորանց կþհասնեմ. Եւ ետ չեմ դառնալ մինչեւ որ փչանան։
38Ես կþզարկեմ նորանց, որ չþկարողանան վեր կենալ. Նորանք իմ ոտների տակ կþընկնեն։
39Դու ինձ զօրութիւն ես հագցնում պատերազմի համար. Եւ ինձ դէմ վեր կացածներին իմ տակն ես գցում։
40Դու իմ թշնամիներին հալածական ես անում. Եւ ես ինձ ատողներին կþփչացնեմ։
41Նորանք կանչում են, բայց փրկող չþկայ. * դէպի Տէրը՝ բայց նա նորանց չէ պատասխանում։
42Ես կþփշրեմ նորանց ինչպէս փոշի քամիի առաջին. Դուրս կþթափեմ նորանց ինչպէս փողոցի ցեխը։
43Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակութիւնիցը, ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. Այն ժողովուրդը, որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ։
44Հէնց ականջով լսելով՝ հնազանդուեցան ինձ. Օտարների որդիքը ինձ շողոքորթեցին։
45Օտարների որդիքը թուլացան, եւ սարսափում էին իրանց ապաստարաններիցը։
46Կենդանի է Տէրը. Եւ օրհնեալ է իմ Վէմը. Եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը.
47Այն Աստուածը՝ որ վրէժս առնում է, եւ * ժողովուրդները հնազանդեցնում է իմ ներքեւը.
48Որ փրկում է ինձ իմ թշնամիներիցը. Եւ բարձրացնում է ինձ նորանցից, որ ինձ դէմ վեր կացան. Դու ազատում ես ինձ անիրաւ մարդիցը։
49* Սորա համար հեթանոսների մէջ կþգոհանամ քեզանից, ով Տէր. Եւ քո անունին սաղմոս կþասեմ։
50Նա մեծացնում է իր փրկութիւնը իր թագաւորի համար. Եւ ողորմութիւն է անում իր * օծեալ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։
*Սաղ. ժը Սաղ. լզ վերնագիրը։
*Սաղ. ժը բ Թագ. իբ։
*18.1 Սաղ. ճխդ. 1։
*18.2 Եբր. բ. 13։
*18.3 Սաղ. հզ. 4։
*18.4 Սաղ. ճժզ. 3։
*18.5 Կամ՝ դժոխքի
*18.7 Գոր. դ. 31։
*18.8 Կամ՝ բարկութիւնիցը
*18.9 Սաղ. ճխդ. 5։
*18.10 Սաղ. ղթ. 1։
*18.10 Սաղ. ճդ. 3։
*18.11 Սաղ. ղէ. 2։
*18.12 Սաղ. ղէ. 3։
*18.13 Սաղ. իթ. 3։
*18.14 Յես. ժ. 10։ Սաղ. ճխդ. 6։ Ես. լ. 30։
*18.15 Ել. ժե. 8։ Սաղ. ճզ. 9։
*18.16 Սաղ. ճխդ. 7։
*18.19 Սաղ. լա. 8։ ճժը. 5։
*18.20 ա Թագ. իդ. 20։
*18.24 ա Թագ. իզ. 23։
*18.25 գ Թագ. ը. 32։
*18.26 Ղև. իզ. 23, 24, 27, 28։ Առակ. գ. 34։
*18.27 Սաղ. ճա. 5։ Առակ. զ. 17։
*18.28 Յոբ. ժը. 6։
*18.30 բ Օր. բ. 4։ Դան. դ. 37։ Յայտ. ժե. 3։
*18.30 Սաղ. ճժթ. 140։
*18.30 Սաղ. ժէ. 7։
*18.31 բ Օր. լբ. 31, 39։
*18.32 Սաղ. ղա. 2։
*18.33 բ Թագ. բ. 18։ Ամբ. գ. 19։
*18.33 բ Օր. լբ. 13։ լգ. 29։
*18.34 Սաղ. ճխդ. 1։
*18.36 Առակ. դ. 12։
*18.41 Յոբ. իէ. 9։ Առակ. ա. 28։ Տես բ Թագ. իբ. 42։
*18.47 Սաղ. խէ. 3։
*18.49 Հռովմ. ժե. 9։ Տես և Սաղ. խբ. 5։
*18.50 Սաղ. ի. 6։