Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիօնի ուրախութիւնը որ Աստուած օգնում է պատերազմի ժամանակին։ Երգ. Կ…

Սիօնի ուրախութիւնը որ Աստուած օգնում է պատերազմի ժամանակին։

Երգ. Կորխի որդկանց Սաղմոս։

1* Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. * մեր Աստուծոյ քաղաքումը՝ * իր սուրբ սարի վերայ։

2* Գեղեցիկ բարձրութիւն՝ * բոլոր երկրի ուրախութիւնն է Սիօն սարը, հիւսիսի կողմումն, * մեծ Թագաւորի քաղաքը։

3Աստուած յայտնի է նորա պալատներումն իբրեւ ապաւէն։

4Որովհետեւ ահա * թագաւորները ժողովուեցան եւ իրար հետ անց կացան։

5Նորանք տեսան եւ * զարմացան, շփոթուեցան եւ շուտով փախան։

6* Դողալը բռնեց նորանց այնտեղ եւ * սաստիկ ցաւ՝ ինչպէս ծննդականի։

7* Դու արեւելեան հողմով փշրում ես * Թարսիսի նաւերը։

8Ինչպէս որ լսեցինք այնպէս էլ տեսանք * Զօրաց Տիրոջ քաղաքումը՝ մեր Աստուծոյ քաղաքումը. * Աստուած հաստատում է նորան մինչեւ յաւիտեան։ (Սէլա։)

9Ով Աստուած, մենք մտածում ենք * քո ողորմութեան վերայ, քո տաճարի մէջ։

10Ինչպէս * քո անունը, ով Աստուած, այնպէս էլ քո գովութիւնն է մինչեւ երկրի ծայրերը. Արդարութիւնով լիքն է քո աջը։

11Թող ուրախ լինի Սիօն սարը. Եւ Յուդայի աղջիկները ցնծան քո դատաստաններովը։

12Գնացէք Սիօնի չորս կողմովը, եւ նորան շրջապատեցէք. Համարեցէք նորա աշտարակները։

13Ուշադրութիւն արէք նորա բերդերին. Քննեցէք նորա պալատները, որ պատմէք գալու ազգին.

14Թէ այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. Սա * կþառաջնորդէ մեզ մինչեւ ի մահ։

*48.1 ա Մն. ժզ. 25։ Սաղ. հզ. 1։ ղզ. 4։ ճժգ. 3։ ճխե. 3, 4։ ճխէ. 5։

*48.1 Սաղ. խզ. 4։

*48.1 Սաղ. ձէ. 1։ Ես. բ. 3։ Միք. դ. 1։ Զաք. ը. 8։

*48.2 Սաղ. ծ. 2։

*48.2 Ողբ. բ. 15։

*48.2 Մատ. ե. 35։

*48.4 բ Թագ. ժ. 6, 14, 16, 18, 19։

*48.5 Տես Երեմ. դ. 9։

*48.6 Ել. ժե. 15։

*48.6 Ովս. ժգ. 13։

*48.7 Երեմ. ժը. 17։

*48.7 Եզեկ. իէ. 25, 26։

*48.8 Սաղ. խզ. 4։ ճա. 8։ Ես. կ. 14։

*48.8 Ես. բ. 2։ Միք. դ. 1։

*48.9 Սաղ. իզ. 3։ խ. 10։

*48.10 բ Օր. իը. 58։ Յես. է. 9։ Սաղ. ճժգ. 3։ Մաղ. ա. 11, 14։

*48.14 Ես. ծը. 11։