Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղօթում է որ Աստուած օգնէ Իսրայէլի թշնամիներիցը։ Երգ. Ասափի սաղմոս…
Աղօթում է որ Աստուած օգնէ Իսրայէլի թշնամիներիցը։
Երգ. Ասափի սաղմոս։
1Ով Աստուած, * լուռ մի կենար. Անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։
2Ահա * քո թշնամիները գոռում են, եւ * քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։
3Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. Եւ խորհուրդ են անում * քո պահպանածների վերայ։
4Ասում են՝ * Եկէք կորցնենք, որ ազգ չþլինին. Եւ էլ չþյիշուի Իսրայէլ անունը։
5Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։
6* Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.
7Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։
8Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. Օգնում են Ղովտի որդկանցը։ (Սէլա։)
9Արա նորանց ինչպէս * Մադիամին՝ ինչպէս * Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։
10Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. * աղբ եղան երկրի վերայ։
11Արա նորանց իշխաններին * Օրէբի եւ Զէբի նման. Եւ նորանց ամեն մեծաւորներին * Զէբէէի եւ Սաղմանայի նման։
12Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։
13* Աստուած իմ, արա նորանց ինչպէս * փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։
14Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ * ինչպէս որ բոցը խանձում է սարերը.
15Այնպէս հալածիր նորանց * քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։
16* Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։
17Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.
18Եւ * իմանան, որ դու կաս, * քո անունը Եհովայ է. Դու մինակ * Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։
*83.1 Սաղ. իը. 1։ լե. 22։ ճթ. 1։
*83.2 Սաղ. բ. 1։ Գոր. դ. 25։
*83.2 Սաղ. ձա. 15։
*83.3 Սաղ. իէ. 5։ լա. 20։
*83.4 Տես Եսթ. գ. 6, 9։ Երեմ. ժա. 19։ լա. 36։
*83.6 Տես բ Մն. ի. 1, 10, 11։
*83.9 Թու. լա. 7։ Դատ. է. 22։
*83.9 Դատ. դ. 15, 24։ ե. 21։
*83.10 գ Թագ. թ. 37։ Սոփ. ա. 17։
*83.11 Դատ. է. 25։
*83.11 Դատ. ը. 12, 21։
*83.13 Ես. ժէ. 13, 14։
*83.13 Սաղ. լե. 5։
*83.14 բ Օր. լբ. 22։
*83.15 Յոբ թ. 17։
*83.16 Սաղ. լե. 4, 26։
*83.18 Սաղ. ծթ. 13։
*83.18 Ել. զ. 3։
*83.18 Սաղ. ղբ. 8։