Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փառքը միմիայն Աստուծուն։ 1* Ոչ թէ եզ, Տէր, ոչ թէ մեզ. Այլ՝ քո…
Փառքը միմիայն Աստուծուն։
1* Ոչ թէ եզ, Տէր, ոչ թէ մեզ. Այլ՝ քո անունին փառք տուր քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար։
2Ի՞նչու համար հեթանոսներն ասեն. Թէ * Ո՞ւր է նորանց Աստուածը։
3* Բայց մեր Աստուածը երկնքումն է, նա ամեն ինչ որ կամենում է՝ անում է։
4* Նորանց կուռքերն արծաթ ու ոսկի են. Մարդի ձեռքի գործեր.
5Բերան ունին եւ չեն խօսում, աչքեր ունին եւ չեն տեսնում.
6Ականջներ ունին եւ չեն լսում. Քիթ ունին եւ հոտ չեն առնում.
7Ձեռքեր ունին եւ չեն շօշափում. Ոտքեր ունին եւ չեն գնում. Եւ իրանց կոկորդովը ձայն չեն հանում։
8* Նորանց շինողներն էլ նորանց նման են, եւ այն ամենքը, որ յոյս են դնում նորանց վերայ։
9* Ով Իսրայէլ, յուսա Տիրոջը, * նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
10Ով Ահարօնի տուն, յուսացէք Տիրոջը, նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
11Ով Տէրից վախեցողներ, յուսացէք Տիրոջը. Նորանց օգնութիւնը եւ վահանը նա է։
12Տէրը յիշում է մեզ. Նա կþօրհնէ՝ նա կþօրհնէ Իսրայէլի տունը, նա կþօրհնէ Ահարօնի տունը։
13Նա կþօրհնէ * Տէրից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
14Տէրը օրհնութիւն կþշատացնէ ձեզ վերայ. Ձեզ վերայ եւ ձեր որդկանց վերայ։
15Օրհնեալ էք դուք Տէրիցը, որ * երկինքն ու երկիրը ստեղծեց։
16Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ։
17* Ոչ թէ մեռելները կþօրհնեն Տիրոջը. Եւ ոչ էլ * լռութեան մէջ՝՝ իջնողները։
18* Բայց մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետեւ մինչեւ յաւիտեան։ Ալէլուիա։
*115.1 Տես Ես. խը. 11։ Եզեկ. լզ. 32։
*115.2 Սաղ. խբ. 3, 10։ հթ. 10։ Յովել. բ. 17։
*115.3 ա Մն. ժզ. 26։ Սաղ. ճլե. 6։ Դան. դ. 35։
*115.4 բ Օր. դ. 28։ Սաղ. ճլե. 15, 16, 17։ Երեմ. ժ. 3 ևլն։
*115.8 Սաղ. ճլե. 18։ Ես. խդ. 9, 10, 11։ Յովն. բ. 8։ Ամբ. բ. 18, 19։
*115.9 Տես Սաղ. ճժը. 2, 3, 4։ ճլե. 19, 20։
*115.9 Սաղ. լգ. 20։ Առակ. լ. 5։
*115.13 Սաղ. ճիը. 1, 4։
*115.15 Ծն. ա. 1։ Սաղ. ղզ. 5։
*115.17 Սաղ. զ. 5։ ձը. 10-12։ Ես. լը. 18։
*115.17 Այսինքն՝ գերեզմանը
*115.18 Սաղ. ճժգ. 2։ Դան. բ. 20։