Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օտար երկրից փափաք դէպի սրբարանը։ Երգողների գլխաւորին Կորխի որդկանց…

Օտար երկրից փափաք դէպի սրբարանը։

Երգողների գլխաւորին Կորխի որդկանցը համար Երգ։

1Ինչպէս որ եղջերուն փափաքում է * ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած։

2* Իմ անձը ծարաւ է Աստուծուն՝ * կենդանի Աստուծուն. Ե՜րբ կþգամ եւ * նորա երեսի առաջին կþերեւամ։

3* Իմ արտասունքն ինձ հաց եղաւ ցերեկ եւ գիշեր, * որ ինձ ամեն օր ասում են. Ո՞ւր է քո Աստուածը։

4Ես այս բաները յիշում եւ * իմ հոգին թափում եմ ինձանում. Որ բազմութեան հետ անց կենամ * գնամ նորանց հետ մինչեւ Աստուծոյ տունը տօնախմբող ամբոխի հետ օրհնութեան եւ գովասանութեան ձայնովը։

5* Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ * շփոթուած ես ինձանում։ * Աստուծուն յուսացիր, որովհետեւ էլ * կþգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն է։

6Ով իմ Աստուած, իմ անձը տրտում է ինձանում. Սորա համար յիշում եմ քեզ * Յորդանանի երկրիցը եւ * Հերմոնիցը եւ * Փոքր սարիցը։

7* Անդունդն անդունդին կանչում է քո յորձանքների ձայնովը. * քո ամեն կոհակները եւ ալիքները անց են կենում ինձ վերայ։

8Ցերեկը Տէրը * պատուիրում է իր ողորմութիւնը, եւ * գիշերը օրհնութիւնը ինձ հետ կþլինի. Աղօթքս դէպի կենաց Աստուածն է։

9Ասում եմ Աստուծուն. Ով իմ Վէմ, ի՞նչու մոռացար ինձ. * ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։

10Իմ ոսկորները փշրուելիս իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք էլ են տալիս եւ * ամեն օր ինձ ասում. Թէ Ո՞ւր է քո Աստուածը։

11Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, * ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. Որովհետեւ էլ կþգոհանամ նորանից, որ իմ երեսի փրկութիւնն եւ իմ Աստուածն է։

*42.1 (Տես Սաղ. ժը. 15։)

*42.2 Սաղ. կգ. 1։ ձդ. 2։ ճխգ. 6։

*42.2 Յես. գ. 10։ Սաղ. ձդ. 2։ Երեմ. ժ. 10։ իգ. 36։ Դան. զ. 26։ Մատ. իզ. 63։ Հռովմ. թ. 26։ բ Կոր. գ. 3։ զ. 16։ ա Տիմ. գ. 15։ դ. 10։ զ. 17։ Եբր. գ. 12։ թ. 14։ ժ. 31։ ժբ. 22։ Յայտ. է. 2։

*42.2 Սաղ. ձդ. 7։

*42.3 Սաղ. ձ. 5։ ճբ. 9։

*42.3 Սաղ. հթ. 10։ ճժե. 2։ Յովել. բ. 17։ Միք. է. 10։

*42.4 ա Թագ. ա. 15։

*42.4 Սաղ. ծե. 14։ Սաղ. ճի-ճլդ. վերնագիրները։ Ես. լ. 29։

*42.5 Սաղ. խգ. 5։

*42.5 Սաղ. հէ. 3։

*42.5 Ողբ. գ. 24։

*42.5 Սաղ. ձդ. 4։

*42.6 բ Թագ. ժէ. 22, 24։

*42.6 Տես բ Օր. գ. 9։

*42.6 Եբր.՝ Միսար

*42.7 Երեմ. դ. 20։ Եզեկ. է. 26։

*42.7 Սաղ. ձը. 7։ Յովն. բ. 3։

*42.8 բ Օր. իը. 8։

*42.8 Յոբ լե. 10։

*42.9 Սաղ. խգ. 2։

*42.10 Միք. է. 10։

*42.11 Սաղ. խգ. 5։