Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պատերազմի ժամանակ աղօթք։ Երգողների գլխաւորին. * Շուշան-է…
Պատերազմի ժամանակ աղօթք։
Երգողների գլխաւորին. * Շուշան-էդութի վերայ. Դաւիթի Երգ, սովորեցնելու համար։ * Երբոր կռիւ արաւ Միջագետաց Ասորիների եւ Զոպայ Ասորիների հետ. Եւ երբոր Յովաբը ետ դառաւ եւ Եդոմիցը տասնեւերկու հազար մարդ կոտորեց Աղի Ձորումը։
1Ով Աստուած, * մեզ դէն գցեցիր, ցրուեցիր մեզ, բարկացար. Ետ դարձիր դէպի մեզ։
2Դու դողացրիր երկիրը եւ նորան պատառեցիր. * բժշկիր նորա կոտրածը, որովհետեւ երերում է։
3* Խիստ բան ցոյց տուիր քո ժողովրդին. * խմել տուիր մեզ թմրութեան գինի։
4Բայց քեզանից վախեցողներին * դրօշակ տուիր, որ ճշմարտութեան համար բարձրացնեն. (Սէլա։)
5* Որ քո սիրելիքն ապրին. Թող քո աջը փրկէ. Եւ լսիր ինձ։
6Աստուած խօսեց * իր սուրբ տեղումը՝ ես կþցնծամ, * Սիւքէմը կþբաժանեմ եւ * Սոկքովթ հովիտը կþչափեմ։
7Իմն է Գաղաադը՝ եւ իմն է Մանասէն, եւ * Եփրեմը իմ գլխի զօրութիւնն է, եւ * Յուդան իմ գաւազանը։
8* Մովաբն իմ լուանալու ամանն է. Իմ կօշիկը * Եդովմի վերայ կþգցեմ. * ով Փղշտացիների երկիր. Ցնծա ինձ համար։
9Ո՞վ կþտանի ինձ ամուր քաղաք, ո՞վ կþառաջնորդէ ինձ մինչեւ Եդոմ։
10Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, * որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս * մեր զօրքի հետ, ով Աստուած։
11Տուր մեզ քո օգնութիւնը նեղութեան մէջ. * որովհետեւ մարդի օգնութիւնը փուչ է։
12Մենք Աստուծով * զօրութիւն կþգործենք. Եւ * նա կոխ կþտայ մեր թշնամիներին։
*Սաղ. կ Տես սաղ. ձ. վերնագիրը։
*Սաղ. կ բ Թագ. ը. 3, 13։ ա Մն. ժը. 3, 12։
*60.1 Սաղ. խդ. 9։
*60.2 բ Մն. է. 14։
*60.3 Սաղ. հա. 20։
*60.3 Յոբ իա. 20։ Ես. ծա. 17, 22։ Երեմ. իե. 15։
*60.4 Սաղ. ի. 5։ Ես. ե. 26։ ժա. 12։ ժգ. 2։
*60.5 Սաղ. ճը. 6-13։
*60.6 Սաղ. ձթ. 35։
*60.6 Ծն. ժբ. 6։
*60.6 Յես. ժգ. 27։
*60.7 Տես բ Օր. լգ. 17։
*60.7 Ծն. խթ. 10։
*60.8 բ Թագ. ը. 2։
*60.8 Սաղ. ժը. 9։ բ Թագ. ը. 14։
*60.8 բ Թագ. ը. 1։
*60.10 Սաղ. խդ. 9։ ճը. 11։
*60.10 Յես. է. 12։
*60.11 Սաղ. ճժը. 8։ ճխզ. 3։
*60.12 Թու. իդ. 18։ ա Մն. ժթ. 13։
*60.12 Ես. կգ. 3։