Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը չէ դատապարտում շնութեան մէջ բռնուած կնոջը։ Իր վարդապետութիւն…

Քրիստոսը չէ դատապարտում շնութեան մէջ բռնուած կնոջը։ Իր վարդապետութիւնը արդարացնելով՝ Աբրահամովը պարծեցող Հրէաներին պատասխան է տալիս և նորանց կատաղութիւնիցը ետ քաշվում։

1Եւ Յիսուսը գնաց Ձիթենեաց սարը։ 2Եւ առաւօտանց դարձեալ եկաւ տաճարը, եւ բոլոր ժողովուրդը նորա մօտ էր գալիս. Եւ նա նստած սովորեցնում էր նորանց։ 3Դպիրները եւ Փարիսեցիները մի կին բերին նորա մօտ՝ շնութեան մէջ բռնուած, եւ նորան մէջտեղը կանգնեցնելով, 4Նորան ասեցին. Վարդապետ, այս կինը բռնուել է յայտնապէս շնանալիս։ 5Եւ * օրէնքումը Մովսէսը պատուիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծուին. Հիմա դու ի՞նչ ես ասում։ 6Բայց այս բանն ասում էին՝ նորան փորձելով, որ չարախօսեն նորանից։ Յիսուսն էլ դէպի ցած ծռուելով՝ մատովը գրում էր հողի վերայ։ 7Բայց երբոր ստիպում էին հարցնելով նորան, վեր նայեց՝ եւ ասեց. * Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ։ 8Եւ դարձեալ դէպի ցած ծռուելով՝ գրում էր հողի վերայ։ 9Նորանք էլ երբոր սա լսեցին եւ իրանց խղճմտանքիցը յանդիմանուեցան՝ * մէկը մէկի ետեւից դուրս էին գնում, ծերերիցն սկսած մինչեւ յետինները. Եւ Յիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մէջտեղը։ 10Յիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չ’տեսաւ այն կնկանից ջոկ, եւ ասեց նորան. Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. Ոչ ով քեզ չ’դատապարտե՞ց։ 11Նա էլ ասեց. Ոչ, ով Տէր. Եւ Յիսուսն էլ ասեց նորան. * Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա, եւ * այսուհետեւ մեղք մի գործիր։

12Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. * Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի։ 13Փարիսեցիներն էլ ասեցին նորան. * Դու ես քո անձի համար վկայում. Քո վկայութիւնը ճշմարիտ չէ։ 14Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Թէեւ ես վկայեմ իմ անձի համար, իմ վկայութիւնը ճշմարիտ է. Որովհետեւ գիտեմ թէ որտեղից եկայ եւ որտեղ եմ գնում. * բայց դուք չ’գիտէք, թէ որտեղից եմ գալիս, եւ որտեղ եմ գնում։ 15* Դուք մարմնի համեմատ էք դատում. * ես չեմ դատում ոչ մէկին էլ։ 16Եւ եթէ ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է. * որովհետեւ ես միայն չեմ, այլ ես եւ ինձ ուղարկող Հայրը։ 17* Եւ ձեր օրէնքումն էլ գրուած է թէ Երկու մարդկանց վկայութիւնը ճշմարիտ է։ 18Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, եւ * վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը։ 19Եւ ասում էին նորան. Ո՞ւր է քո Հայրը. Յիսուսը պատասխանեց. * Ոչ ինձ գիտէք, եւ ոչ իմ Հօրը. * եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք։

20Այս բանը Յիսուսը * գանձատան մէջ խօսեց նորանց հետ տաճարումը սովորեցնելիս. Եւ * ոչ ով չ’բռնեց նորան. Որովհետեւ * դեռ նորա ժամը չէր հասել։

21Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Ես գնում եմ, եւ * ինձ կ’որոնէք. * եւ ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։ 22Հրէաներն էլ ասում էին. Մի՞թէ ինքն իրան կ’սպանէ, որ ասում է, թէ Որտեղ որ ես եմ գնում, դուք չէք կարող գալ։ 23Եւ ասեց նորանց. * Դուք ներքեւիցն էք, ես վերեւիցն եմ. * դուք այս աշխարհքիցն էք, ես այս աշխարհքիցը չեմ։ 24* Արդ ես ասեցի ձեզ, թէ Ձեր մեղքի մէջ կ’մեռնիք. * որովհետեւ եթէ չ’հաւատաք թէ ես եմ, ձեր մեղքի մեջ կ’մեռնիք։ 25Եւ նորանք ասեցին նորան. Դու ո՞վ ես. Եւ Յիսուսն ասեց նորանց. * Այն, որ սկզբից ձեզ հետ խօսում եմ։ 26Շատ բան ունիմ ձեզ համար խօսելու եւ դատելու. Բայց * ինձ ուղարկողը ճշմարիտ է. * եւ ես ինչ որ նորանից լսեցի, այն եմ խօսում աշխարհքի մէջ։ 27Չ’իմացան, թէ Հօր համար էր ասում նորանց։

28Յիսուսն էլ ասեց նորանց. * Երբոր մարդի Որդին կ’բարձրացնէք, * այն ժամանակ կ’իմանաք, թէ ես եմ. Եւ * իմ անձիցը ոչինչ չեմ անում. * այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում։ 29Եւ ինձ ուղարկողն * ինձ հետ է. * ինձ մինակ չէ թողել Հայրը, * որովհետեւ ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում։

30Երբոր նա այս բաները խօսում էր, * շատերը հաւատացին նորան։ 31Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ 32Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ * ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։ 33Պատասխանեցին նորան. * Մենք Աբրահամի զաւակ ենք, եւ ոչ ոքի երբէք չենք ծառայել. Դու ի՞նչպէս ես ասում, թէ ազատ կ’լինիք։ 34Յիսուսը պատասխանեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ * ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է։ 35* Ծառան էլ յաւիտեան չէ կենում տան մէջ. Որդին կենում է յաւիտեան։ 36Ուրեմն * եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի ազատ կ’լինիք։ 37Գիտեմ որ Աբրահամի զաւակ էք. * բայց ուզում էք ինձ սպանել. Որովհետեւ իմ խօսքը տեղ չ’ունի ձեզանում։ 38* Ես ինչ որ տեսայ իմ Հօր մօտ, խօսում եմ. Եւ դուք՝ ինչ որ ձեր հօրիցը տեսաք, անում էք։ 39Պատասխանեցին եւ ասեցին նորան. * Մեր Հայրն Աբրահամն է. Յիսուսը նորանց ասեց. * Եթէ Աբրահամի որդիք լինէիք, Աբրահամի գործերը կ’գործէիք։ 40* Բայց հիմա ուզում էք ինձ սպանել, մի մարդի, որ ճշմարտութիւնն եմ խօսել ձեզ. * որ Աստուածանից լսեցի. Այդ բանն Աբրահամը չ’արաւ։ 41Դուք ձեր հօր գործերն էք անում. Եւ ասեցին նորան. Մենք պոռնկութիւնից չենք ծնուած. * մէկ Հայր ունինք, այսինքն Աստուած. 42Յիսուսն էլ նորանց ասեց. * Եթէ ձեր հայրն Աստուած լինէր, ինձ կ’սիրէիք. * որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. Որովհետեւ * ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ։ 43* Ի՞նչու համար իմ խօսքը չէք իմանում. Նորա համար որ դուք չէք կարող իմ խօսքը լսել։ 44* Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. Նա սկզբիցը մարդասպան էր, * եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. Երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ * ստութեան հայրը։ 45Բայց ես, որովհետեւ ճշմարտութիւն եմ խօսում, ինձ չէք հաւատում։ 46Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար յանդիմանել. Բայց եթէ ճշմարտութիւնն եմ ասում, ի՞նչու չէք հաւատում ինձ։ 47* Աստուածանից լինողը Աստուծոյ խօսքերը լսում է. Նորա համար դուք չէք ականջ դնում, որ Աստուածանից չէք։ 48Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Չէ՞ որ մենք լաւ ենք ասում, թէ դու Սամարացի ես, * եւ դեւ ունիս։ 49Յիսուսը պատասխանեց. Ես դեւ չ’ունիմ, այլ իմ Հօրը պատուում եմ, եւ դուք անպատուում էք ինձ։ 50* Եւ ես իմ փառքը չեմ որոնում. Կայ որոնողը եւ դատողը։ 51Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. * Եթէ մէկն իմ խօսքը պահէ, նա մահ չի տեսնիլ յաւիտեան։ 52Հրէաներն էլ ասեցին նորան. Հիմա իմացանք, որ դեւ ունիս. * Աբրահամը մեռաւ եւ մարգարէներն էլ. Եւ դու ասում ես Եթէ մէկն իմ խօսքը պահէ, մահ չի ճաշակիլ յաւիտեան։ 53Մի՞թէ դու աւելի մեծ ես քան մեր հայր Աբրահամը, որ մեռաւ եւ մարգարէներն էլ մեռան. Դու քեզ ո՞վ ես անում։ 54Յիսուսը պատասխանեց. * Եթէ ես իմ անձը փառաւորեմ, իմ փառքը ոչինչ է. * Հայրն է ինձ փառաւորողը, որի համար դուք ասում էք, թէ ձեր Աստուածն է. 55* Եւ դուք չէք ճանաչում նորան. Բայց ես գիտեմ նորան. Եւ եթէ ասեմ, թէ ես չ’գիտեմ նորան, ձեզ նման ստախօս կ’լինիմ. Բայց ես գիտեմ նորան, եւ նորա խօսքը պահում եմ։ 56* Աբրահամ՝ ձեր հայրը * ցանկացաւ, որ իմ օրը տեսնէ, եւ * տեսաւ, եւ ուրախացաւ էլ։ 57Հրէաները նորան ասեցին. Դու դեռ յիսուն տարեկան չես, եւ Աբրահամի՞ն տեսար։ 58Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. * Աբրահամի լինելուց առաջ եմ ես։ 59Եւ նորանք * քարեր վեր առան, որ նորա վերայ գցեն. Բայց Յիսուսը ծածկուեցաւ, եւ դուրս ելաւ գնաց տաճարից՝ [* նորանց միջովն անցնելով. Եւ այսպէս գնաց։]

*8.5 Ղև. ի. 10։ բ Օր. իբ. 22։

*8.7 բ Օր. ժէ. 7։ Հռովմ. բ. 1։

*8.9 Հռովմ. բ. 22։

*8.11 Ղուկ. թ. 56։ ժբ. 14։ Գլ. գ. 17։

*8.11 Գլ. ե. 14։

*8.12 Գլ. ա. 4, 5, 9։ գ. 19։ թ. 5։ ժբ. 35, 36, 46։

*8.13 Գլ. ե. 31։

*8.14 Գլ. է. 28։ թ. 29։

*8.15 Գլ. է. 24։

*8.15 Գլ. գ. 17։ ժբ. 47։ ժը. 36։

*8.16 Հմր. 29։ Գլ. ժզ. 32։

*8.17 բ Օր. ժէ. 6։ ժթ. 15։ Մատ. ժը. 16։ բ Կոր. ժգ. 1։ Եբր. ժ. 28։

*8.18 Գլ. ե. 37։

*8.19 Հմր. 55։ Գլ. ժզ. 3։

*8.19 Գլ. ժդ. 7։

*8.20 Մար. ժբ. 41։

*8.20 Գլ. է. 30։

*8.20 Գլ. է. 8։

*8.21 Գլ. է. 34։ ժգ. 33։

*8.21 Հմր. 24։

*8.23 Գլ. գ. 31։

*8.23 Գլ. ժե. 19։ ժէ. 16։ ա Յովհ. դ. 5։

*8.24 Հմր. 21։

*8.24 Մար. ժզ. 16։

*8.25 Կամ՝ Առաջ այն՝ որ խօսում էլ եմ ձեզ հետ։

*8.26 Գլ. է. 28։

*8.26 Գլ. գ. 32։ ժե. 15։

*8.28 Գլ. գ. 14։ ժբ. 32։

*8.28 Հռովմ. ա. 4։

*8.28 Գլ. ե. 19, 30։

*8.28 Գլ. գ. 11։ է. 16։

*8.29 Գլ. ժդ. 10, 11։

*8.29 Հմր. 16։

*8.29 Գլ. դ. 34։ ե. 30։ զ. 38։

*8.30 Գլ. է. 31։ ժ. 42։ ժա. 45։ ժբ. 11, 42։

*8.32 Հռովմ. զ. 18, 22։ ը. 2։ Յակ. ա. 25։ բ. 12։

*8.33 Ղև. իե. 42։ Մատ. գ. 9։ Հմր. 39։

*8.34 Հռովմ. զ. 16, 20։ բ Պետ. բ. 19։

*8.35 Գաղ. դ. 30։

*8.36 Հռովմ. ը. 2։ Գաղ. ե. 1։

*8.37 Գլ. է. 20։ Հմր. 40։

*8.38 Գլ. գ. 32։ ե. 19, 30։ ժդ. 10, 24։

*8.39 Մատ. գ. 9։ Հմր. 33։

*8.39 Հռովմ. բ. 28։ թ. 7։ Գաղ. գ. 7, 29։

*8.40 Հմր. 37։

*8.40 Հմր. 26։ Տես Գլ. ժէ. 7։

*8.41 Ես. կգ. 16։ կդ. 8։ Մաղ. ա. 6։

*8.42 ա Յովհ. ե. 1։

*8.42 Գլ. ժզ. 27։ ժէ. 8, 25։

*8.42 Գլ. ե. 43։ է. 28, 29։

*8.43 Գլ. է. 17։

*8.44 Մատ. ժգ. 38։ ա Յովհ. գ. 8։

*8.44 Յուդ. 6։

*8.44 Յուն.՝ նորա

*8.47 Գլ. ժ. 26, 27։ ա Յովհ. դ. 6։

*8.48 Գլ. է. 20։ Հմր. 52։

*8.50 Գլ. ե. 41։ է. 18։

*8.51 Գլ. ե. 24։ ժա. 26։

*8.52 Զաք. ա. 5։ Եբր. ժա. 13։

*8.54 Գլ. ե. 31։

*8.54 Գլ. ե. 41։ ժզ. 14։ ժէ. 1։ Գոր. գ. 13։

*8.55 Գլ. է. 28, 29։

*8.56 Ղուկ. ժ. 24։

*8.56 Յուն.՝ ցնծաց

*8.56 Եբր. ժա. 13։

*8.58 Ել. գ. 14։ Ես. խգ. 13։ Գլ. ժէ. 5, 24։ Կող. ա. 17։ Յայտ. ա. 8։

*8.59 Գլ. ժ. 31, 39։ ժա. 8։

*8.59 Ղուկ. դ. 30։