Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գաղատացիների փոփոխամտութիւնը աւետարանում, և Պօղոսի առաքելութիւնը։ …

Գաղատացիների փոփոխամտութիւնը աւետարանում, և Պօղոսի առաքելութիւնը։

1Պօղոս առաքեալ * ոչ թէ մարդկանցից եւ ոչ թէ մարդի ձեռով, * այլ Յիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծոյ ձեռովը, * որ մեռելներից յարութիւն տուաւ նորան։ 2* Եւ ամեն եղբարքը՝ որ ինձ հետ են. * Գաղատիայի եկեղեցիներիդ։ 3* Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից, 4* Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, * որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։ 5Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

6Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք * ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։ 7* Որ ուրիշը չ’կայ. * միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։ 8* Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։ 9Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, * եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։ 10* Որովհետեւ հիմա * մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. * կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։

11* Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։ 12* Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. * այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։ 13Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. * որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, * եւ կործանում էի նորան։ 14Եւ Հրէութեան մէջ իմ հասակակիցների շատերից յառաջադէմ էի իմ ազգի մէջ, * աւելի նախանձաւոր լինելով * իմ հայրենական աւանդութիւնների համար։ 15Բայց երբոր բարեհաճեց Աստուած, * որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է, 16* Որ իր Որդին ինձանով յայտնէ. * որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. Այն ժամանակ իսկոյն * մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չ’արի. 17Եւ ոչ էլ գնացի Երուսաղէմ նորանց մօտ, որ ինձանից առաջ առաքեալներ էին. Այլ գնացի Արաբիա, եւ կրկին դարձայ Դամասկոս։ 18Այնուհետեւ երեք տարուց յետոյ * գնացի Երուսաղէմ, Պետրոսին տեսնելու. Եւ տասնեւհինգ օր նորա մօտ եղայ։ 19* Եւ առաքեալներից մի ուրիշին չ’տեսայ, * բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։ 20Բայց ինչ որ ձեզ գրում եմ, * ահա Աստուծոյ առաջին, որ սուտ չեմ ասում։ 21* Յետոյ եկայ Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը։ 22* Եւ երեսով անծանօթ էի Հրէաստանի եկեղեցիներին՝ որ Քրիստոսումն էին։ 23Բայց միայն լսել էին, թէ Նա որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հաւատքն է աւետարանում որ առաջ կործանում էր։ 24Եւ ինձանով փառաւորում էին Աստուծուն։

*1.1 Հմր. 11, 12։

*1.1 Գոր. թ. 7։ իբ. 10, 15, 21։ իզ. 16։ Տիտ. ա. 3։

*1.1 Գոր. բ. 24։

*1.2 Փիլ. բ. 22։ դ. 22։

*1.2 ա Կոր. ժզ. 1։

*1.3 Հռովմ. ա. 7։ ա Կոր. ա. 3։ բ Կոր. ա. 2։ Եփես. ա. 2։ Փիլ. ա. 2։ Կող. ա. 3։ ա Թես. ա. 2։ բ Թես. ա. 2։ բ Յովհ. 3։

*1.4 Մատ. ի. 28։ Հռովմ. դ. 25։ Գլ. բ. 20։ Տիտ. բ. 14։

*1.4 Տես Ես. կե. 17։ Յովհ. ժե. 19։ ժէ. 14։ Եբր. բ. 5։ զ. 5։ ա Յովհ. ե. 19։

*1.6 Գլ. ե. 8։

*1.7 բ Կոր. ժա. 4։

*1.7 Գոր. ժե. 1, 24։ բ Կոր. բ. 17։ ժա. 13։ Գլ. ե. 10, 12։

*1.8 ա Կոր. ժզ. 22։

*1.9 բ Օր. դ. 2։ ժբ. 32։ Առակ. լ. 6։ Յայտ. իբ. 18։

*1.10 ա Թես. բ. 4։

*1.10 ա Թագ. իդ. 7։ Մատ. իը. 14։ ա Յովհ. գ. 9։

*1.10 ա Թես. բ. 4։ Յակ. դ. 4։

*1.11 ա Կոր. ժե. 1։

*1.12 ա Կոր. ժե. 1, 3։ Հմր. 1։

*1.12 Եփես. գ. 3։

*1.13 Գոր. թ. 1։ իբ. 4։ իզ. 11։ ա Տիմ. ա. 13։

*1.13 Գոր. ը. 3։

*1.14 Գոր. իբ. 3։ իզ. 9։ Փիլ. գ. 6։

*1.14 Երեմ. թ. 14։ Մատ. ժե. 2։ Մար. է. 5։

*1.15 Ես. խթ. 1, 5։ Երեմ. ա. 5։ Գոր. թ. 15։ ժգ. 2։ իբ. 14, 15։ Հռովմ. ա. 1։

*1.16 բ Կոր. դ. 6։

*1.16 Գոր. թ. 15։ իբ. 21։ իզ. 17, 18։ Հռովմ. ժա. 13։ Եփես. գ. 8։

*1.16 Մատ. ժզ. 17։ ա կոր. ժե. 50։ Եփես. զ. 12։

*1.18 Գոր. թ. 26։

*1.19 ա Կոր. թ. 5։

*1.19 Մատ. ժգ. 55։ Մար. զ. 3։

*1.20 Հռովմ. թ. 1։

*1.21 Գոր. թ. 30։

*1.22 ա Թես. բ. 14։ Հռովմ. ժզ. 7։