Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ փառքը փոթորկի մէջ։ Դաւիթի Սաղմոս։ 1* Տուէք Տիրոջը…

Աստուծոյ փառքը փոթորկի մէջ։

Դաւիթի Սաղմոս։

1* Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։

2Տուէք Տիրոջը իր անունի փառքը. Երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։

3Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. * փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։

4Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։

5Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է * Լիբանանի մայրերը։

6Եւ նորանց * վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ * Սարիօնին ինչպէս * գոմէշի հորթ։

7Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։

8Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է * Կադէս անապատը։

9Տիրոջ ձայնը * եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. Եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։

10Տէրը նստում է * ջրհեղեղի վերայ. Եւ * Տէրը թաագւոր կþնստի յաւիտեան։

11Տէրը զօրութիւն կþտայ իր ժողովրդին. * Տէրը կþօրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։

*29.1 ա Մն. ժզ. 28, 29։ Սաղ. ղզ. 7-9։

*29.3 Յոբ լէ. 4, 5։

*29.5 Ես. բ. 13։

*29.6 Սաղ. ճժդ. 4։

*29.6 բ Օր. գ. 9։

*29.6 Կամ՝ վայրի ցուլի

*29.8 Թու. ժգ. 27։

*29.9 Յոբ լթ. 1-3։

*29.10 Ծն. զ. 17։ Յոբ լը. 8, 25։

*29.10 Սաղ. ժ. 16։

*29.11 Սաղ. իը. 8։