Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայէլն իր մեղքի պատճառովն է թող տրուած. Տիրոջ ծառան է բերում փրկութ…

Իսրայէլն իր մեղքի պատճառովն է թող տրուած. Տիրոջ ծառան է բերում փրկութիւնը։

1Այսպէս է ասում Տէրը. * Ո՞ւր է ձեր մօր ապահարզանի թուղթը, որով ես նորան արձակել եմ. Կամ նա ո՞րն է * իմ պարտատէրներիցը, որին ծախել եմ ձեզ. Ահա դուք ձեր անօրէնութիւնների համար էք * ծախուել, եւ ձեր մայրը ձեր յանցանքների համար է արձակուել։ 2Ի՞նչու համար ես եկայ, մարդ չþկար. * ես որ կանչեցի, պատասխանող չþկար, * մի՞թէ իմ ձեռքը խիստ շատ կարճացել էր, որ չþկարողանայի փրկել, եւ կամ թէ ես զօրութիւն չþունէի՞ ազատելու. Ահա ես * իմ սաստելովը * ցամաքեցնում եմ ծովը, * գետերը անապատ եմ դարձնում, հոտում են * նորանց ձուկերը ջուր չþլինելուց եւ մեռնում են ծարաւից։ 3* Երկինքներին խաւար եմ հագցնում, եւ * նորանց ծածկոցը քուրձ եմ շինում։

4* Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ * գիտենամ վաստակածին օգնել խօսքով. Նա զարթեցնում է ամեն առաւօտ՝ զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս։ 5Տէր Եհովան * բացել է իմ ականջը, եւ ես * չþհակառակեցի՝ ետ չþդարձայ։ 6* Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ * իմ ծնօտները՝ կռփողներին. Իմ երեսը չþծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը. 7Սակայն Տէր Եհովան օգնում է ինձ. Նորա համար ամօթապարտ չեմ լինիլ, նորա համար իմ երեսը * գայլախազի պէս շինեցի, եւ գիտեմ որ պիտի չþամաչեմ։ 8Ինձ արդարացնողը * մօտ է. Ո՞վ է ինձ հետ վիճում. Միասին կանգնենք. Ո՞վ է իմ դատախազը. Թող մօտենայ ինձ։ 9Ահա Տէր Եհովան օգնում է ինձ, ո՞վ է որ ինձ յանցաւոր հանէ. Ահա * նորանք ամենքը շորի պէս պիտի մաշուին, * ցեցը պիտի ուտէ նորանց։

10Ո՞վ կայ ձեզանում Տէրիցը վախեցող, նորա ծառայի ձայնին լսող, որ գնում է * խաւարումը եւ ճառագայթ չþունի. Թող նա * ապաւինի Տիրոջ անուանը, եւ իրան գցէ իր Աստուծոյ վերայ։

11Ահա դուք ամենքդ, որ կրակ էք վառում, եւ կայծերով շրջապատվում, գնացէք ձեր կրակի վառուածքի մէջ, եւ ձեր կրակ տուած կայծերի մէջ։ * Սա իմ ձեռքիցն եղաւ ձեզ համար, դուք * ցաւով պիտի պառկէք։

*50.1 բ Օր. իդ. 1։ Երեմ. գ. 8։ Ովս. բ. 2։

*50.1 Տես դ Թագ. դ. 1։ Մատ. ժը. 25։

*50.1 Գլ. ծբ. 3։

*50.2 Առակ. ա. 24։ Գլ. կե. 12։ կզ. 4։ Երեմ. է. 13։ լե. 15։

*50.2 Թու. ժա. 23։ Գլ. ծթ. 1։

*50.2 Սաղ. ճզ. 9։ Նաւ. ա. 4։

*50.2 Ել. ժդ. 21։

*50.2 Յես. գ. 16։

*50.2 Ել. է. 18, 21։

*50.3 Ել. ժ. 21։

*50.3 Յայտ. զ. 12։

*50.4 Ել. դ. 11։

*50.4 Մատ. ժա. 28։

*50.5 Սաղ. խ. 6-8։

*50.5 Մատ. իզ. 39։ յովհ. ժդ. 31։ Փիլ. բ. 17։ Եբր. ժ. 5 ևլն։

*50.6 Մատ. իզ. 67։ իէ. 26։ Յովհ. ժը. 22։

*50.6 Ողբ. գ. 30։

*50.7 Եզեկ. գ. 8, 9։

*50.8 Հռովմ. ը. 32-34։

*50.9 Յոբ ժգ. 28։ Սաղ. ճբ. 26։ Գլ. ծա. 6։

*50.9 Գլ. ծա. 8։

*50.10 Սաղ. իգ. 4։

*50.10 բ Մն. ի. 20։ Սաղ. ի. 7։

*50.11 Յովհ. թ. 39։

*50.11 Սաղ. ժզ. 4։