Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փողերի գործածութիւնը։ Ժողովուրդը չուում է Սինայի անապատիցը։ 1Եւ Եհ…

Փողերի գործածութիւնը։ Ժողովուրդը չուում է Սինայի անապատիցը։

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2Քեզ համար երկու հատ արծաթի փող շինէ. Ճախարակեայ շինես նորանց, որ ժողովքը կանչելու համար եւ բանակների չուելու համար լինեն քեզ համար։ 3Եւ երբոր նորանց երկուսը հնչեցնեն, բոլոր ժողովքը քեզ մօտ ժողովուին ժողովքի խորանի դուռը։ 4Եւ եթէ մէկը հնչեցնեն, իշխանները՝ * Իսրայէլի հազարապետները քեզ մօտ պիտի ժողովուին։ 5Եւ երբոր ազդարարութեան համար հնչեցնէք, * արեւելքումն իջեւան անող բանակները չուեն։ 6Եւ երբոր երկրորդ անգամ ազդարարութիւն հնչեցնէք, * հարաւային կողմումն իջեւան անող բանակները չուեն. Նորանց չուելու համար ազդարարութիւն հնչեցնեն։ 7Եւ ժողովուրդը ժողովելիս պիտի հնչեցնէք, բայց ազդարարութիւն չþանէք։ 8* Ահարօնի որդիքը՝ քահանաները հնչեցնեն փողերը, եւ սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի ձեզ համար։ 9Եւ եթէ պատերազմի գնաք ձեր երկրի մէջ * ձեզ նեղութիւն տուող թշնամու դէմ, փողերով ազդարարութիւն անէք, եւ դուք կþյիշուիք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին, եւ ձեր թշնամիներիցը կþազատուիք։ 10Եւ ձեր * ուրախութեան օրը՝ եւ ձեր տօների եւ ձեր ամսագլուխների փողերը հնչեցնէք ձեր ողջակէզների վերայ եւ ձեր խաղաղութեան զոհերի վերայ, որ ձեզ համար յիշատակ լինեն ձեր Աստուծոյ առաջին. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

11Եւ եղաւ երկրորդ տարին երկրորդ ամսի քսանին, որ * վկայութեան խորանի վերայից ամպը վերացաւ։ 12Եւ Իսրայէլի որդիքն * իրանց գնացքի համեմատ չուեցին * Սինայ անապատից եւ ամպը կանգնեց * Փառանի անապատումը։ 13Եւ առաջի անգամը չուեցին Եհովայի հրամանին համեմատ որ * Մովսէսի ձեռքով տրուած էր։ 14Եւ * առաջ չուեց Յուդայի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ * Ամինադաբի որդի Նաասոնն էր։ 15Եւ Իսաքարի որդկանց ցեղի գունդի վերայ Սովգարի որդի Նաթանայէլն էր։ 16Եւ Զաբուղոնի որդկանց ցեղի գունդի վերայ Քեղոնի որդի Եղիաբն էր։ 17Եւ * խորանն իջեցրին եւ չուեցին * խորանը վեր առնող Գերսոնի որդիքը եւ մերարիի որդիքը։ 18Եւ * չուեց Ռուբենի բանակի դրօշակն իրանց գունդերովը, եւ նորա գունդի վերայ Սեդիուրի որդի Եղիսուրն էր։ 19Եւ Շմաւոնի որդկանց ցեղի գունդի վերայ Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։ 20Եւ Գադի որդկանց ցեղի գունդի վերայ Դագուէլի որդի Եղիասափն էր։ 21Եւ * չուեցին սրբարանը վեր առնող կահաթեանները եւ խորանը կանգնեցնում էին մինչեւ նորանց գալը։ 22Եւ * չուեց Եփրեմի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը եւ նորա գունդի վերայ Ամիուդի որդի Եղիսաման էր։ 23Եւ Մանասէի որդկանց ցեղի գունդի վերայ Փադասուրի որդի Գամաղիէլն էր։ 24Եւ Բենիամինի որդկանց ցեղի վերայ Գեդէօնիի որդի Աբիդանն էր։ 25Եւ * չուեց Դանի որդկանց բանակի դրօշակն իրանց գունդերովը բոլոր բանակների ետեւից եւ նորա գունդի վերայ Ամիսադայի որդի * Աքիեզերն էր։ 26Եւ Ասերի որդկանց ցեղի գունդի վերայ Եքրանի որդի Փագիէլն էր։ 27Եւ Նեփթաղիմի որդկանց ցեղի գունդի վերայ Ենանի որդի Աքիրէն էր։ 28* Այս էր Իսրայէլի որդկանց չուելն իրանց գունդերովը, եւ չուեցին։

29Եւ Մովսէսն ասեց Յոբաբին այսինքն Մադիանացի * Ռագուէլի որդուն, որ Մովսէսի աներն էր. Մենք չուում ենք այն տեղ՝ որի համար Եհովան ասեց թէ * Ձեզ եմ տալու այն. Մեզ հետ եկ եւ * բարիք կþանենք քեզ. Որովհետեւ Եհովան Իսրայէլի հետ բարիք խօսեց։ 30Եւ նա ասեց նորան. Չեմ գալ, այլ կþգնամ իմ երկիրը եւ իմ ազգականների մօտ։ 31Եւ նա ասեց. Խնդրեմ մեզ մի թողիր. Որովհետեւ անապատի մէջ մեր իջեւան անելու տեղերը գիտես, եւ մեզ համար աչք եղիր։ 32Եւ եթէ մեզ հետ գնալու լինես, ինչ բարութիւն որ Եհովան մեզ բարիք անէ, մենք էլ քեզ նոյն բարութիւնը կþանենք։

33Եւ նորանք * Եհովայի սարիցը երեք օրուայ ճանապարհ չուեցին. Եւ Եհովայի ուխտի տապանակն * երեք օրուայ ճանապարհ չուեց նորանց առաջին նորանց համար հանգստութեան տեղ գտնելու։ 34Եւ * Եհովայի ամպը նորանց վերայ էր ցերեկները՝ երբ բանակից չուում էին։

35Եւ տապանակը չուելիս Մովսէսն ասում էր. * Վեր կաց, Եհովայ, եւ ցրւուեն քո թշնամիները եւ փախչեն քեզ ատողները քո առաջից։ 36Իսկ նա մնալիս՝ ասում էր. Դարձիր, Եհովայ, դէպի Իսրայէլի հազարների բիւրաւորները։

*10.4 Ել. ժը. 21։ Գլ. ա. 16։ է. 2։

*10.5 Գլ. բ. 3։

*10.6 Գլ. բ. 10։

*10.8 Գլ. լա. 6։ Յես. զ. 4։ ա Մն. ժե. 24։ բ Մն. ժգ. 12։

*10.9 Դատ. բ. 18։ դ. 3։ զ. 9։ ժ. 8, 12։ ա Թագ. ժ. 18։

*10.10 Գլ. իթ. 1։ Ղև. իգ. 24։ ա Մն. ժե. 24։ բ Մն. ե. 12։ է. 6։ իթ. 26։ Եզր. գ. 10։ Նէեմ. ժբ. 35։ Սաղ. ձա. 3։

*10.11 Գլ. թ. 17։

*10.12 Ել. խ. 36։ Գլ. բ. 9, 16, 24, 91։

*10.12 Ել. ժթ. 1։ Գլ. ա. 1։ թ 5։

*10.12 Ծն. իա. 21։ Գլ. ժգ. 1, 4, 27։ բ Օր. ա. 1։

*10.13 Գլ. բ. 24։

*10.14 Գլ. բ. 3-9։

*10.14 Գլ. ա. 7-9։

*10.17 Գլ. ա. 51։

*10.17 Գլ. դ. 24, 31։

*10.18 Գլ. բ. 10, 16։

*10.21 Գլ. դ. 4, 15։ է. 9։

*10.22 Գլ. բ. 18, 24։

*10.25 Գլ. բ. 25-31։ Յես. զ. 9։

*10.25 Գլ. ա. 12, 13, 15։

*10.28 Գլ. բ. 34։

*10.29 ել. բ. 18։

*10.29 Ծն. ժբ. 7։

*10.29 Դատ. ա. 16։ դ. 11։

*10.33 Տես Ել. գ. 1։

*10.33 բ Օր. ա. 33։ Յես. գ. 3, 4, 6։

*10.34 Ել. ժգ. 21։ Նէեմ. թ. 12, 19։

*10.35 Սաղ. կը. 1, 2։ ճլբ. 8։