Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տէրը ջարդում է թշնամիներին։ Հին օրերի յիշատակը։ Փրկութեան համար աղօթք…
Տէրը ջարդում է թշնամիներին։ Հին օրերի յիշատակը։ Փրկութեան համար աղօթք։
1Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմիցը, հանդերձները կարմրացած՝ Բօսրայից. Սա՝ որ փառաւորուած է իր հագուստովը, եւ ծածանվում է իր շատ զօրութեան մէջ։
Ես, որ խօսում եմ արդարութիւնով եւ կարող եմ փրկելու։
2Ի՞նչու համար * կարմիր է քո հագուստը, եւ քո հանդերձները՝ հնձան կոխողի հանդերձի պէս։
3* Հնձանը ես մինակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չþկար ինձ հետ. Եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը, եւ ոտնահարեցի իմ սրտմտութիւնովը, եւ որանց արիւնը իմ հանդեձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի։
4Որովհետեւ * վրէժխնդրութեան օր կար իմ սրտումը, եւ իմ փրկուածների տարին եկել էր։ 5Եւ ես * նայեցի, * բայց օգնող չþկար, եւ ակնկառոյց մտիկ տուի, բայց ձեռք բռնող չþկար եւ * ինձ օգնեց իմ բազուկը, եւ իմ բարկութիւնն էր ինձ ձեռք բռնողը։ 6Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ * նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իջեցրի գետինը։
7Տիրոջ ողորմութիւնները պիտի յիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեզ արածների համեմատ, եւ այն շատ բարիքը՝ Իսրայէլի տան համար, որոնք նա արաւ իր գթութիւնովն ու առատ ողորմութիւնովը։ 8Եւ նա ասեց. Նորանք հէնց իմ ժողովուրդներն են, այնպիսի որդիք, որոնք չեն ստել. Եւ նա նորանց փրկիչը եղաւ։ 9* Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. Եւ * նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. * իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ * նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։ 10Բայց * նորանք ապստամբուեցին եւ * բարկացրին նորա սուրբ հոգին, * նա էլ նորանց թշնամի դառաւ, եւ ինքը պատերազմեց նորանց հետ։ 11Եւ նա հին օրերը, Մովսէսին եւ իր ժողովրդին յիշեց. Ո՞ւր է նա, որ վեր հանեց նորանց ծովիցն * իր հօտի հովիւովը. * ո՞ւր է նա, որ նորանց միջումը դրաւ իր սուրբ հոգին. 12* Որ ման ածեց Մովսէսի աջ կողմին իր փառաւորութեան բազուկը, * որ պատառեց ջուրերը նորանց առաջին, որպէս զի իրան համար յաւիտենական անուն շինէ. 13Որ * նորանց անցկացրեց անդունդներով, որոնք չþսահեցին՝ ինչպէս որ ձին անապատումը։ 14Ինչպէս որ անասունը իջնում է հովիտումը. Տիրոջ հոգին նորան հանգստացրեց. Նոյնպէս էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, * որ քեզ համար փառաւոր անուն շինես։ 15* Նայիր երկնքիցը՝ եւ տես * քո սուրբ եւ փառաւոր բնակարանիցը. Ո՞ւր է քո նախանձն ու ոյժը. * քո աղիքների գալարուիլը եւ քո գթութիւններն դէպի ինձ՝ իրանց ետ են քաշում։ 16* Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ * Աբրահամը մեզ չþգիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. Դու ես մեր Հայրը, ով տէր, վաղուց þի վեր քո անունը մեր Փրկիչ է։ 17Ի՞նչու համար դու * մեզ մոլորեցնում ես, ով Տէր, քո ճանապարհներիցը. * խստացնում մեր սրտերը, որ քեզանից չþվախենանք. Ետ դարձիր * քո ծառաների համար՝ քո ժառանգութեան ցեղերի համար։ 18* Քիչ ժամանակ ժառանգեց քո սրբութեան ժողովուրդը. * մեր թշնամիները ոտնակոխ արին քո սրբարանը։ 19Մենք եղել ենք այնպէս որ իբր թէ դու յաւիտեան չես տիրել մեզ վերայ, որոնց վերայ կոչուած չէ եղել քո անունը։
*63.2 Յայտ. ժթ. 13։
*63.3 Ողբ ա. 15։ Յայտ. ժդ. 19, 20։ ժթ. 15։
*63.4 Գլ. լդ. 8։ կա. 2։
*63.5 Գլ. խա. 28։ ծթ. 16։
*63.5 Յովհ. ժզ. 32։
*63.5 Սաղ. ղը. 1։ Գլ. ծթ. 16։
*63.6 Յայտ. ժզ. 6։
*63.9 Դատ. ժ. 16։ Զաք. բ. 8։ Գոր. թ. 4։
*63.9 Ել. ժդ. 19։ իգ. 20, 21։ լգ. 14։ Մաղ. գ. 1։ Գոր. ժբ. 11։
*63.9 բ Օր. է. 7, 8։
*63.9 Ել. ժթ. 4։ բ Օր. ա. 31։ լբ. 11, 12։ Գլ. խզ. 3, 4։
*63.10 Ել. ժե. 24։ Թու. ժդ. 11։ Սաղ. հը. 56։ ղե. 9։
*63.10 Սաղ. հը. 40։ Գոր. է. 51։ Եփես. դ. 30։
*63.10 Ել. իգ. 21։
*63.11 Ել. ժդ. 30։ լբ. 11, 12։ Թու. ժդ. 13, 14 ևլն։ Երեմ. բ. 6։
*63.11 Թու. ժա. 17, 25։ Նէեմ. թ. 20։ Դան. դ. 8։ Անգ. բ. 5։
*63.12 Ել. ժե. 6։
*63.12 Ել. ժդ. 21։ Յես. գ. 16։
*63.13 Սաղ. ճզ. 9։
*63.14 բ Թագ. է. 23։
*63.15 բ Օր. իզ. 15։ Սաղ. ձ. 14։
*63.15 Սաղ. լգ. 14։
*63.15 Երեմ. լա. 20։ Ովս. ժա. 8։
*63.16 բ Օր. լբ. 6։ ա Մն. իթ. 10։ Գլ. կդ. 8։
*63.16 Յոբ ժդ. 21։ Ժող. թ. 5։
*63.17 Սաղ. ճժթ. 10։
*63.17 Տես Գլ. զ. 10։ Յովհ. ժբ. 40։ Հռովմ. թ. 18։
*63.17 Թու. ժ. 36։ Սաղ. ղ. 13։
*63.18 բ Օր. է. 6։ իզ. 19։ Գլ. կբ. 12։ Դան. ը. 24։
*63.18 Սաղ. հդ. 7։