Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ճշմարիտ իմաստութեան գովասանքը։ 1* Կնիկների իմաստունը *&n…
Ճշմարիտ իմաստութեան գովասանքը։
1* Կնիկների իմաստունը * շինում է իր տունը, բայց յիմարը իր ձեռքովը քանդում է նորան։
2Իր ուղղութեան մէջ վարուողը վախենում է Տէրիցը, բայց * իր ճանապարհները ծռածը անարգում է նորան։
3Յիմարի բերանումը գոռոզութեան գաւազան կայ, բայց * իմաստունների շրթունքները պահում են նորանց։
4Արջառ չþլինելիս մսուրը մաքուր է, բայց արդիւնքի առատութիւնը եզի ոյժովն է։
5* Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ, բայց սուտեր կþփչէ ստախօս վկան։
6Իմաստութիւն է որոնում ծաղր անողը, եւ չþկայ. Բայց * գիտութիւնը դիւրին է բանիմացի համար։
7Յիմար մարդի առաջով գնա, եւ բնաւ չես իմանալ թէ գիտութեան շրթունքներ ունի։
8Խորագէտի իմաստութիւնը իր ճանապարհը հասկանալն է. Բայց յիմարների անմտութիւնը խարդախութիւն է։
9* Յիմարները ծաղրում են յանցանքը, բայց ուղիղների մէջ հաճութիւն կայ։
10Սիրտն է զգում իր հոգիի ցաւը, եւ նորա ուրախութեանը օտարը չի խառնուիլ։
11* Ամբարիշտների տունը կþկործանուի, բայց ուղիղների վրանը կþծաղկի։
12* Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց * նորա վերջը մահուան ճանապարհներ են։
13Ծիծաղելիս էլ սիրտը կþտրտմի, եւ նորա՝ այսինքն * ուրախութեան վերջը սուգ է։
14Խոտորած սիրտը կþկշտանայ * իր ճանապարհներիցը, բայց բարի մարդն՝ ինքն իրանից։
15Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը։
16* Իմաստունը վախենում է եւ հեռանում չարիցը, բայց յիմարը վրդովվում է եւ յանձնապաստան լինում։
17Բարկասիրտը յիմարութիւն կþգործէ, եւ նենգամիտը կþատուի։
18Անմիտները յիմարութիւն կþժառանգեն, իսկ խորագէտները գիտութեամբ կþպսակուին։
19Կþխոնարհուին չարերը բարիների առաջ, եւ ամբարիշտները արդարի դռներին։
20* Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են։
21Իր ընկերին անարգողը մեղանչում է, * բայց ով որ աղքատներին ողորմէ՝ երանի՜ նորան։
22Չէ՞ որ պիտի մոլորուին չարութիւն խորհողները. Բայց ողորմութիւն ու ճշմարտութիւն կայ բարութիւն մտածողների համար։
23Ամեն աշխատութեան մէջ շահ կայ. Բայց դատարկաբանութիւնը միայն դէպի կարօտութեան է տանում։
24Իմաստունների հարստութիւնը իրանց պսակն է, բայց յիմարների տխմարութիւնը տխմարութիւն կþմնայ։
25* Հոգիներ ազատող է հաւատարիմ վկան, բայց խարդախը սուտեր կþփչէ։
26Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ. Եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի։
27* Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։
28Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է։
29* Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը յիմարութիւն է հանում։
30Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց * նախանձը * փտութիւն ոսկորներին։
31* Աղքատին նեղողը նորա * Արարչին է անարգում. Բայց Նորան պատուողը տնանկին կþողորմէ։
32Ամբարիշտը դուրս կþանուի իր չարութեան համար. Բայց * արդարը ապաւէն ունի իր մահումը։
33Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց * յիմարների որտինը կþիմացուի։
34Արդարութիւնը կþբարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին։
35* Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. Եւ նորա բարկութիւնը կþլինի նախատինք բերողի վերայ։
*14.1 Գլ. իդ. 3։
*14.1 Հռութ. դ. 11։
*14.2 Յոբ ժբ. 4։
*14.3 Գլ. ժբ. 6։
*14.5 Ել. ի. 16։ իգ. 1։ Գլ. զ. 19։ ժբ. 17։ Հմր. 25։
*14.6 Գլ. ը. 9։ ժէ. 24։
*14.9 Գլ. ժ. 23։
*14.11 Յոբ ը. 15։
*14.12 Գլ. ժզ. 25։
*14.12 Հռովմ. զ. 21։
*14.13 Գլ. ե. 4։ Ժող. բ. 2։
*14.14 Գլ. ա. 31։ ժբ. 14։
*14.16 Գլ. իբ. 3։
*14.20 Գլ. ժթ. 7։
*14.21 Սաղ. խա. 1։ ճժբ. 9։
*14.25 Հմր. 5։
*14.27 Գլ. ժգ. 14։
*14.29 Գլ. ժզ. 32։ Յակ. ա. 19։
*14.30 Սաղ. ճժբ. 10։
*14.30 Գլ. ժբ. 4։
*14.31 Գլ. ժէ. 5։ Մատ. իե. 40, 45, 46։
*14.31 Տես յոբ լա. 15, 16։ Գլ. իբ. 2։
*14.32 Յոբ ժգ. 15։ ժթ. 26։ Սաղ. իգ. 4։ լէ. 37։ բ Կոր. ա. 9։ ե. 8։ բ Տիմ. դ. 18։
*14.33 Գլ. ժբ. 16։ իթ. 11։
*14.35 Մատ. իդ. 45, 47։