Հին Կտակարան
Նոր Կտակարան
Արդարութեան օրհնութիւնը և անիրաւութեան անէծքը։ Սողոմոնի առակները։ …
Արդարութեան օրհնութիւնը և անիրաւութեան անէծքը։
Սողոմոնի առակները։
1* Իմաստուն որդին կþուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։
2* Անօրէնութեան գանձերը օգուտ չþունին, * բայց արդարութիւնը ազատում է մահից։
3* Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը։
4* Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ * ժիրերի ձեռքը հարստացնում է։
5Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը * ամօթ բերող որդի է։
6Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ * բռնութիւնը կþխցկէ ամբարիշտների բերանը։
7* Արդարների յիշատակը օրհնուած կþլինի, բայց ամբարիշտների անունը կþփտի.
8Իմաստուն սիրտ ունեցողը կþընդունէ պատուէրը. * բայց յիմար շրթունք ունեցողը կþկործանուի։
9* Կատարելութեամբ վարուողը ապահով կþգնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կþճանաչուի։
10* Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ * յիմար շրթունք ունեցողը կþկործանուի։
11* Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց * բռնութիւնը կþխցկէ ամբարիշտների բերանը։
12Ատելութիւնը կռիւներ կþքրքրէ, բայց * սէրը ամեն յանցանքները կþծածկէ։
13Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կþգտնուի, եւ գաւազան կայ * անմիտի մէջքի համար։
14Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց * յիմարի բերանը մօտ է կործանման։
15* Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։
16Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։
17Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։
18Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ * բամբասանք հնարողը անմիտ է։
19* Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։
20Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։
21Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։
22* Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։
23* Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։
24* Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց * արդարների փափաքը տրվում է։
25Երբոր մրրիկը անց է կենում, * ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց * արդարը յաւիտեան հաստատահիմն է.
26Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։
27* Տիրոջ երկիւղը կþաւելացնէ օրերը, եւ * ամբարիշտների օրերը կþկարճանան։
28Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց * ամբարիշտների ակնկալութիւնը կþկորչի։
29Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց * կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։
30* Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։
31* Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։
32Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։
*10.1 Գլ. ժե. 20։ ժէ. 21, 25։ ժթ. 13։ իթ. 3, 15։
*10.2 Սաղ. խթ. 6 ևլն։ Գլ. ժա. 4։ Ղուկ. ժբ. 19, 20։
*10.2 Դան. դ. 27։
*10.3 Սաղ. ժ. 14։ լգ. 9, 10։ լէ. 25։
*10.4 Գլ. ժբ. 24։ ժթ. 15։
*10.4 Գլ. ժգ. 4։ իա. 5։
*10.5 Գլ. ժէ. 2։ ժթ. 26։
*10.6 Հմր. 11։ Եսթ. է. 9։
*10.7 Սաղ. թ. 5, 6։ ճժբ. 6։ Ժող. ը. 10։
*10.8 Հմր. 10։
*10.9 Սաղ. իդ. 4։ Գլ. իը. 18։ Ես. լգ. 15, 16։
*10.10 Գլ. զ. 13։
*10.10 Հմր. 8։
*10.11 Սաղ. լէ. 30։ Գլ. ժգ. 14։ ժը. 4։
*10.11 Սաղ. ճէ. 42։ Հմր. 6։
*10.12 Գլ. ժէ. 9։ ա Կոր. ժգ. 4։ ա պետ. դ. 8։
*10.13 Գլ. իզ. 3։
*10.14 Գլ. ժը. 7։ իա. 23։
*10.15 Յոբ լա. 24։ Սաղ. ծբ. 7։ Գլ. ժը. 11։ ա Տիմ. զ. 17։
*10.18 Սաղ. ժե. 3։
*10.19 Յակ. գ. 2։
*10.22 Ծն. իդ. 35։ իզ. 12։ Սաղ. լէ. 22։
*10.23 Գլ. ժդ. 9։ ժե. 21։
*10.24 Յոբ ժե. 21։
*10.24 Սաղ. ճխե. 19։ Մատ. ե. 6։ ա Յովհ. ե. 14, 15։
*10.25 Սաղ. լէ. 9, 10։
*10.25 Հմր. 30։ Սաղ. ժե. 5։ Մատ. է. 24, 25։ ժզ. 18։
*10.27 Գլ. թ. 11։
*10.27 Յոբ ժե. 32, 33։ իբ. 16։ Սաղ. ծե. 23։ Ժող. է. 17։
*10.28 Յոբ ը. 13։ ժա. 20։ Սաղ. ճժբ. 10։ Գլ. ժա. 7։
*10.29 Սաղ. ա. 6։ լէ. 20։
*10.30 Սաղ. լէ. 22, 29։ ճիե. 1։ Հմր. 25։
*10.31 Սաղ. լէ. 30։