Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմի փառաւորութիւնը։ Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։ 1Ե…

Երուսաղէմի փառաւորութիւնը։

Աստիճանների երգ։ Դաւիթի (Սաղմոս)։

1Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ * Տիրոջ տունը գնանք։

2Մեր ոտները կ՛կանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ։

3Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ * ինքն իրան հետ միաւորուած է։

4* Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը * Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։

5* Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։

6* Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. Թող յաջողուեն քեզ սիրողները։

7Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։

8Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում։

9Մեր Տէր Աստուծոյ տան համար * բարի եմ ուզում քեզ։

*122.1 Ես. բ. 3։ Զաք. ը. 21։

*122.3 Տես բ Թագ. ե. 9։

*122.4 Ել. իգ. 17։ բ Օր. ժզ. 16։

*122.4 Ել. ժզ. 34։

*122.5 բ Օր. ժէ. 8։ բ Մն. ժթ. 8։

*122.6 Սաղ. ծա. 18։

*122.9 Նէեմ. բ. 10։