Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Վերջին եօթը հարուածները ունեցող եօթը հրեշտակները։ Գազանի յաղթողների ե…

Վերջին եօթը հարուածները ունեցող եօթը հրեշտակները։ Գազանի յաղթողների երգը։

1Եւ * տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, * եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. * որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ։ 2* Եւ տեսայ իբրեւ ապակեղէն ծով * կրակով խառնուած. Եւ նորանց որ յաղթում են գազանին եւ * նորա պատկերին եւ նորա դրոշմին եւ նորա անունի թիւին, որ կանգնած էին ապակեղէն ծովի վերայ, եւ * Աստուծոյ քնարներն ունէին։ 3* Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը, ասելով. Մեծ եւ զարմանալի են * քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են * քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։ 4* Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. * որ միայն դու ես սուրբ. Վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։

5Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա * բացուեցաւ վկայութեան խորանի տաճարը երկնքումը։ 6Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ * այն եօթը պատուհասներն ունէին, * մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած։ 7* Եւ այն չորս կենդանիներից մէկն այս եօթը հրեշտակներին եօթը ոսկի սկաւառակ տուաւ՝ յաւիտեանս յաւիտենից * կենդանի Աստուծոյ բարկութիւնովը լիքը։ 8* Եւ տաճարը լցուեցաւ * Աստուծոյ փառքից եւ նորա զօրութիւնից ելած ծուխովը. Եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչեւ որ այն եօթը հրեշտակների եօթը պատուհասները կատարուին։

*15.1 Գլ. ժբ. 1, 3։

*15.1 Գլ. ժզ. 1։ իա. 9։

*15.1 Գլ. ժդ. 10։

*15.2 Գլ. դ. 6։ իա. 18։

*15.2 Մատ. գ. 11։

*15.2 Գլ. ժգ. 15-17։

*15.2 Գլ. ե. 8։ ժդ. 2։

*15.3 Ել. ժե. 1։ բ Օր. լա. 30։ Գլ. ժդ. 3։

*15.3 բ Օր. լբ. 4։ Սաղ. ճժա. 2։ ճլթ. 14։

*15.3 Սաղ. ճխե. 17։ Ովս. ժդ. 9։ Գլ. ժզ. 7։

*15.4 Ել. ժե. 14-16։ Երեմ. ժ. 7։

*15.4 Ես. կզ. 23։

*15.5 Գլ. ժա. 19։ Տես Թու. ա. 50։

*15.6 Հմր. 1։

*15.6 Ել. իը. 6, 8։ Եզեկ. խդ. 17, 18։ Գլ. ա. 13։

*15.7 Գլ. դ. 6։

*15.7 ա Թես. ա. 9։ Գլ. դ. 9։ ժ. 6։

*15.8 Ել. խ. 34։ գ Թագ. ը. 10։ բ Մն. ե. 14։ Ես. զ. 4։

*15.8 բ Թես. ա. 9։