Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մովսէսի մահը։ 1Եւ Մովսէսը վեր գնաց Մովաբի դաշտերիցը * Նա…
Մովսէսի մահը։
1Եւ Մովսէսը վեր գնաց Մովաբի դաշտերիցը * Նաբաւ սարը Երիքովի դէմ Փասգայի գագաթը. Եւ Եհովան * նորան ցոյց տուաւ բոլոր Գաղաադի երկիրը * մինչեւ Դան, 2Նաեւ բոլոր Նեփթաղիմը եւ Եփրեմի եւ Մանասէի երկիրը, եւ Յուդայի բոլոր երկիրը * մինչեւ արեւմտեան ծովը, 3Եւ հարաւային կողմը եւ Երիքովի հովտի դաշտը և * Արմաւենեաց քաղաքը մինչեւ Սեգովր։ 4Եւ Եհովան նորան ասեց. * Սա է այն երկիրը՝ որի համար Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արի ասելով. Քո սերունդին եմ տալու այն. * ահա քո աչքերովը քեզ տեսնել տուի, բայց դու այնտեղ չես անցնիլ։
5* Եւ Եհովայի ծառան Մովսէսը մեռաւ այնտեղ Մովաբի երկրումը Տիրոջ խօսքին համեմատ. 6Եւ նա նորան թաղեց Մովաբի երկրի ձորումը Բեթփեգովրի դէմ, եւ մի մարդ չþիամացաւ նորա գերեզմանը * մինչեւ այսօր։ 7* Եւ Մովսէսը հարիւր քսան տարեկան էր մեռնելիս, * նորա աչքը չþտկարացաւ, եւ նորա ոյժը չþգնաց։ 8Եւ Իսրայէլի որդիքը Մովաբի դաշտերումը Մովսէսի համար * երեսուն օր լաց եղան. Եւ Մովսէսի համար սուգի կացի օրերը վերջացան։
9Եւ Նաւէի որդի Յեսուն * իմաստութեան հոգիով լիքն էր, որովհետեւ * Մովսէսն իր ձեռքերը նորա վերայ էր դրել. Եւ Իսրայէլի որդիքը նորան լսում էին, եւ անում էին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
10* Եւ այլ եւս վեր չþկացաւ Իսրայէլումը մի մարգարէ Մովսէսի պէս՝ որին Եհովան ճանաչէր * երես առ երես. 11Այն * բոլոր նշաններովն ու հրաշքներովը, որ Եհովան ուղարկեց նորան Եգիպտոսի երկրումն անելու Փարաւօնին եւ նորա ամեն ծառաներին եւ նորա բոլոր երկրին, 12Եւ այն բոլոր զօրաւոր ձեռքովը եւ բոլոր մեծ սոսկումովը, որ Մովսէսն արաւ բոլոր Իսրայէլի * աչքի առաջին։
*34.1 Թու. իէ. 12։ լգ. 47։
*34.1 Գլ. գ. 27։
*34.1 Ծն. ժդ. 14։
*34.2 Գլ. ժա. 24։
*34.3 Դատ. ա. 16։ գ. 13։ բ Մն. իը. 15։
*34.4 Ծն. ժբ. 7։ ժգ. 15։ ժե. 18։ իզ. 3։ իը. 13։
*34.4 Գլ. գ. 27։ լբ. 52։
*34.5 Գլ. լբ. 50։ Յես. ա. 1, 2։
*34.6 Յուդ. 9։
*34.7 Գլ. լա. 2։
*34.7 Տես Ծն. իէ. 1։ խը. 10։ Յես. ժդ. 10, 11։
*34.8 Տես Ծն. ծ. 3, 10։ Թու. ի. 29։
*34.9 Ես. ժա. 2։ Դան. զ. 3։ Գոր. զ. 3։
*34.9 Թու. իէ. 18, 23։
*34.10 Տես Գլ. ժը. 15, 18։
*34.10 Ել. լգ. 11։ Թու. ժբ. 6, 8։ Գլ. ե. 4։
*34.11 Գլ. դ. 34։ է. 19։
*34.12 Տես Գլ. դ. 34։