Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սուտ եղբայրներից ազատուելու աղօթք։ Մխիթարութիւն Աստուծով։ Երգողներ…

Սուտ եղբայրներից ազատուելու աղօթք։ Մխիթարութիւն Աստուծով։

Երգողների գլխաւորին. Նկինօթով։ Դաւիթի Երգ։

1* Ով Աստուած, ականջ դիր իմ աղօթքին, եւ քեզ մի թագցնիր իմ աղաչանքիցը։

2Մտիկ արա ինձ վերայ եւ լսիր ինձ, որ մոլորուած եմ իմ տրտմութիւնումը եւ սուգ եմ անում.

3Թշնամիի ձայնիցը եւ ամբարշտի նեղացնելուցը. Որովհետեւ * անօրէնութիւն են գցում ինձ վերայ, եւ բարկութիւնով հալածում են ինձ։

4Իմ սիրտը դողաց ինձանում, եւ * մահի սարսափը ընկաւ ինձ վերայ.

5* Վախ ու դող եկաւ ինձ վերայ, եւ * սոսկում ծածկեց ինձ։

6Եւ ես ասեցի. Ոհ թէ թեւ ունենայի աղաւնիի պէս, որ թռչէի եւ հանգչէի։

7Ահա կþփախչէի, կþհեռանայի, անապատումը կþկենայի։ (Սէլա։)

8Կþշտապէի որ ինձ համար ապաստան գտնեմ փոթորկալից քամիիցը եւ * մրրկիցը։

9Ով Տէր, կործանիր՝ * բաժանիր նորանց լեզուն. * որովհետեւ անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքումը։

10Ցերեկ եւ գիշեր շրջապատում են նորա չորս կողմովը նորա պարիսպների վերայ. Անօրէնութիւն եւ չարագործութիւն կայ նորա մէջ։

11* Անիրաւութիւն կայ նորա մէջ. Եւ խաբէութիւն եւ զրկողութիւն չէ պակասում նորա փողոցներիցը։

12* Որովհետեւ եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կþհամբերէի. Եւ եթէ ինձ ատողը * պարծենար ինձ վերայ՝ կþթագչէի նորանից։

13Բայց դու ինձ հաւասար մարդ ես՝ իմ * սրտակիցը եւ իմ բարեկամը.

14Որ մենք իրար հետ քաղցրութիւնով խորհուրդ էինք անում եւ * Աստուծոյ տունն էինք գնում ամբոխի հետ։

15Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ * կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. Որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը։

16Բայց ես դէպի Աստուած կþկանչեմ. Եւ Տէրը կþփրկէ ինձ։

17* Իրիկունն ու առաւօտը եւ կէս օրին ողբում եմ եւ հառաչում. Եւ նա կþլսէ իմ ձայնը։

18Նա խաղաղութիւնով կþփրկէ իմ անձը այն կռուիցը որ ինձ դէմ է. Որովհետեւ * շատ են նորանք՝ որ ինձ հետ են։

19Աստուած կþլսէ, եւ կþնեղացնէ նորանց, նա՝ որ * վաղուց կայ. (Սէլա։) որովհետեւ նորանք չեն փոխվում եւ Աստուածանից չեն վախենում։

20Իր * ձեռքերը գցում է իր * խաղաղ ընկերների վերայ, իր դաշինքը դրժում է։

21* Նորա բերանը իւղիցը աւելի կակուղ է, բայց կռիւ կայ նորա սրտումը. Նորա խօսքերը ձէթիցն աւելի կակուղ են, բայց սրած թուր են։

22* Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կþանէ քեզ. * նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը։

23Եւ դու, ով Աստուած, վայր կþգցես նորանց ապականութեան հորի մէջ. * արիւն թափող ու նենգաւոր մարդիկը * իրանց օրերը մինչեւ կէսը չեն հասցնիլ. Բայց ես քեզ եմ յուսացած։

*55.1 Սաղ. ծդ. 2։ կա. 1։ կզ. 19։ ձզ. 6։

*55.3 բ Թագ. ժզ. 7, 8։

*55.4 Սաղ. ճժզ. 3։

*55.5 Տես Սաղ. բ. 11։

*55.5 Յոբ իա. 6։ Ես. իա. 4։ Եզեկ. է. 18։

*55.8 Սաղ. ձգ. 15։

*55.9 (Տես Ես. թ. 3։)

*55.9 Երեմ. զ. 7։

*55.11 Տես Սաղ. ծբ. 2։

*55.12 Սաղ. խա. 9։

*55.12 Սաղ. լե. 26։ լը. 16։

*55.13 բ Թագ. ժե. 12։ ժզ. 23։ Սաղ. իա. 9։ Երեմ. թ. 4։

*55.14 Սաղ. խբ. 4։

*55.15 Թու. ժզ. 30։ Սաղ. ճիգ. 3։

*55.17 Դան. զ. 10։ Ղուկ. ժը. 1։ Գոր. գ. 1։ ժ. 3, 30։ ա Թես. ե. 17։

*55.18 բ Մն. լբ. 7, 8։

*55.19 Տես բ Օր. լգ. 27։

*55.20 Գոր. ժբ. 1։

*55.20 Սաղ. է. 4։

*55.21 Սաղ. իը. 3։ ծէ. 4։ կբ. 4։ կդ. 3։ Առակ. ե. 3, 4։ ժբ. 18։

*55.22 Սաղ. լէ. 5։ Մատ. զ. 25։ Ղուկ. ժբ. 22։ ա Պետ. ե. 7։

*55.22 Սաղ. լէ. 24։

*55.23 Սաղ. ե. 6։

*55.23 Յոբ ժե. 32։ Առակ. ժ. 27։ Ժող. է. 17։