Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սիւքէմի կոտորածը։ 1Եւ Լիայի աղջիկ * Դինան, որին նա ծնել …
Սիւքէմի կոտորածը։
1Եւ Լիայի աղջիկ * Դինան, որին նա ծնել էր Յակոբի համար, ելաւ այն երկրի աղջկերանց տեսնելու։ 2Եւ այն երկրի իշխան Խեւացի Եմովրի որդի * Սիւքէմը տեսաւ նորան, եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան։ 3Եւ նորա հոգին Յակոբի Դինա աղջկան յարեց. Եւ սիրեց այն աղջկանը. Եւ աղջկայ հետ * քաղցրութեամբ խօսեց։ 4Եւ Սիւքէմը խօսեց իր հայր Եմովրի հետ ասելով, Այս դուստրն ինձ համար կին առ։ 5Եւ Յակոբը լսեց, որ նա իր Դինա աղջկան պղծեց. Բայց նորա որդիները նորա հօտերի հետ դաշտումն էին. Եւ Յակոբը լռեց մինչեւ նորանց գալը։
6Եւ Սիւքէմի հայր Եմովրը գնաց Յակոբի մօտ, նորա հետ խօսելու։ 7Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. Եւ մարդիկը նեղացան եւ * շատ բարկացան, որ * Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ * այսպէս լինելու չէր։ 8Եւ Եմովրը խօսեց նորանց հետ եւ ասեց. Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. Խնդրեմ նորան կին տուէք նորա համար։ 9Եւ մեզ հետ խնամութիւն արէք. Ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք։ 10Եւ մեզ հետ բնակուեցէք, եւ * այս երկիրը ձեր առաջին կþլինի. Նորանում բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք։ 11Եւ Սիւքէմն ասեց աղջկայ հօրը եւ նորա եղբայրներին. Թող ձեր առջեւ շնորհք գտնեմ, եւ ինչ որ ինձ ասէք, կþտամ։ 12Ինձ վերայ դրէք խիստ շատ * օժիտ եւ ընծայ, եւ ես կþտամ ինչպէս որ ինձ ասէք, միայն թէ աղջիկն ինձ կին տուէք։ 13Եւ Յակոբի որդիքը խաբէութեամբ պատասխանեցին Սիւքէմին եւ նորա հայր Եմովրին, եւ ասեցին, (որ իրենց Դինա քրոջը պղծել էր,) 14Եւ ասեցին նորանց. Մենք չենք կարող այս բանը անել, որ մեր քոյրը տանք մի մարդի, որ անթլփատ է. Ըստ որում դա մեզ համար ամօթ բան է։ 15Բայց միայն որանով կþհամաձայնուենք ձեզ հետ եթէ մեզ պէս լինիք՝ ձեզանից ամեն մի արուն թլփատուելով։ 16Այն ժամանակ մեր աղջկերքը ձեզ կþտանք, եւ ձեր աղջկերքը մենք կþառնենք, եւ ձեզ հետ կþբնակուենք, ու մէկ ժողովուրդ կþլինինք։ 17Բայց եթէ մեզ ականջ չþդնէք. Որ թլփատուիք, այն ժամանակ մենք մեր աղջիկը կþառնենք ու կþգնանք։ 18Եւ նորանց խօսքը հաճելի եղաւ Եմովրին, եւ Եմովրի որդի Սիւքէմին։ 19Եւ այն պատանին չուշացաւ այս բանը անելու. Որովհետեւ Յակոբի աղջկան հաւանել էր, եւ նա իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր։
20Եւ Եմովրը եւ նորա որդի Սիւքէմը եկան իրանց քաղաքի դուռը, եւ իրանց քաղաքի մարդկանց հետ խօսեցին ասելով, 21Այս մարդիկը խաղաղութեամբ են վարվում մեզ հետ. Ուստի թող այս երկրում բնակուեն եւ նորա մէջ առուտուր անեն. Եւ ահա երկիրը ընդարձակ է նորանց առաջին. Եկեք նորանց աղջկերքը մեզ համար կին առնենք, եւ մեր աղջկերքը նորանց տանք։ 22Միայն սորանով են այն մարդիկը մեզ հետ համաձայնվում որ մեզ հետ բնակուեն մէկ ժողովուրդ լինելու համար, որ մեզանից ամեն արուն թլփատուի ինչպէս որ նորանք են թլփատվում։ 23Նորանց հօտերը եւ նորանց ստացուածքը, եւ ամեն անասունները մի՞թէ մերը չեն լինիլ. Միայն թէ մենք նորանց հետ համաձայնուենք, որ մեզ հետ բնակուեն։ 24Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին ականջ դրին նորա քաղաքի դռնից դուրս եկողների բոլորը. Եւ ամեն արու որ նորա * քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ։
25Եւ եղաւ երրորդ օրը, երբոր նորանք ցաւի մէջն էին, Յակոբի երկու որդիքը * Շմաւոնը եւ Ղեւին՝ Դինայի եղբայրները ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն. 26Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. Եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան։ 27Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերայ եկան, եւ քաղաքը կողոպտեցին, որ իրանց քրոջը պղծել էին։ 28Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին։ 29Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը։ 30Եւ Յակոբն ասեց Շմաւոնին եւ Ղեւիին, Ինձ այս երկրի բնակիչների՝ Քանանացիների եւ Փերեզացիների մէջ * ատելի անելով * ինձ փորձանքի մէջ գցեցիք. Եւ ինձ հետ քիչ մարդիկ կան. Նորանք ինձ վերայ կþհաւաքուին, ինձ կþզարկեն, կþկորչեմ ես եւ իմ տունը։ 31Եւ նորանք ասեցին. Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը։
*34.1 Գլ. լ. 21։
*34.2 Գլ. լգ. 19։
*34.3 Սրտին։ (Ես. խ. 2։ Ովս. բ. 14։)
*34.7 Գլ. խթ. 7։
*34.7 Դատ. ի. 6։
*34.7 Հմր. 31։ Գլ. ի. 9։ իթ. 26։ Ղև. դ. 2, 13, 22, 27։ ե. 17։ բ Թագ. ժգ. 12։
*34.10 Գլ. ժգ. 9։ ի. 15։
*34.12 Ել. իբ. 16, 17։
*34.24 Գլ. իգ. 10։
*34.25 Գլ. իթ. 33, 34։ խթ. 5-7։
*34.30 Գարշահոտ
*34.30 Ել. ե. 21։ ա Թագ. ժգ. 4։ Յես. է. 25։