Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յովաբը մի Թեկուացի կնկայ միջոցով Աբիսողոմի համար շնորհք է ստանում։ …

Յովաբը մի Թեկուացի կնկայ միջոցով Աբիսողոմի համար շնորհք է ստանում։

1Եւ Շարուհեան Յովաբն իմացաւ որ թագաւորի սիրտը * Աբիսողոմի վերայ էր։ 2Եւ Յովաբը մարդ ուղարկեց * Թեկուէ եւ այնտեղից մի խելօք կին առաւ եւ ասեց նորան. Խնդրեմ՝ քեզ սգաւոր ձեւացրու եւ * սուգի հանդերձ հագիր, իւղով մի օծուիր, եւ եղիր մի այնպիսի կին որ շատ օրերից ի վեր սգաւոր է մեռելի համար։ 3Եւ գնա թագաւորի մօտ եւ նորա հետ այս կերպ խօսքեր խօսիր. Եւ Յովաբը խօսքերը նորա բերանը դրաւ։ 4Եւ Թեկուացի կինը խօսեց թագաւորի հետ եւ * ընկաւ իր երեսի վերայ գետինը եւ երկրպագեց եւ ասեց. * Օգնիր, արքայ։ 5Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչ ունես. Եւ նա ասեց. Ո՜հ, * ես մի որբեւայրի կին եմ, եւ իմ այրը մեռել է։ 6Եւ քո աղախինը երկու որդի ունէր. Եւ երկուսը կռիւ արին դաշտումը, եւ նորանց մէջ հաշտեցնող չþկար, եւ մէկը զարկեց միւսին եւ մեռցրեց նորան։ 7Եւ ահա * բոլոր ազգատոհմը վեր է կացել քո աղախնի վերայ եւ ասում են՝ տուր այն իր եղբօրը զարկողին որ սպանենք նորան իր եղբօր անձի տեղ, որ նա սպանել է, եւ ժառանգն էլ կորցնենք, եւ հանգցնում են իմ այն կայծն էլ, որ մնացել է ինձ համար, չþթողելով իմ մարդի համար ոչ անուն եւ ոչ մնացորդ երկրի երեսին։ 8Եւ թագաւորն ասեց կնկան. Գնա քո տունը եւ ես կþպատուիրեմ քո մասին։ 9Եւ Թեկուացի կինն ասեց թագաւորին. Ինձ վերայ, ով տէր թագաւոր, * լինի յանցանքը՝ իմ եւ իմ հօր տան վերայ, եւ * թագաւորն ու նորա աթոռը անպարտ լինի։ 10Եւ թագաւորն ասեց. Եթէ քեզ հետ խօսող լինի, նորան ինձ մօտ բեր, եւ այլ եւս քեզ չի դպչիլ։ 11Եւ կինն ասեց. Թող թագաւորը յիշէ քո Տէր Աստուծուն, որ չþշատանան * արիւնի վրէժխնդիրները ապականելու համար եւ իմ որդին չþմեռցնեն։ Եւ նա ասեց. * Կենդանի է Տէրը որ քո որդիի մազիցը գետինը չի ընկնիլ։ 12Եւ կինն ասեց. Թող աղախինդ մի խօսք խօսէ իմ տէր թագաւորի հետ. Եւ նա ասեց. Խօսիր։ 13Եւ կինն ասեց. Ապա ի՞նչու համար ես այսպիսի բան մտածում * Աստուծոյ ժողովրդի վերայ. Եւ թագաւորն այս բանը խօսելուց յանցաւորի նման է լինում, քանի որ թագաւորն * իր աքսորածը ետ չþդարձնէ։ 14Որովհետեւ մենք անշուշտ պիտի մեռնենք, եւ գետինը թափուած ջրի նման ենք որ չի ժողովուիլ. Եւ Աստուած հոգի չէ առնում, այլ խորհուրդներ է խորհում որ աքսորուածն իրանից աքսորուած չþմնայ։ 15Եւ հիմա եկայ այս խօսքն իմ տէր թագաւորի հետ խօսելու. Որովհետեւ ժողովուրդն ինձ վախեցնում է. Եւ աղախինդ ասեց. Խօսեմ թագաւորի հետ, գուցէ թագաւորն անէ իր աղախնի խօսքը։ 16Որովհետեւ թագաւորը լսելու է, որ իր աղախնին ազատէ այն մարդի ձեռքից որ ուզում է կորցնել ինձ, եւ իմ որդիին մէկտեղ * Աստուծոյ ժառանգութիւնիցը։ 17Եւ քո աղախինն ասեց. Թող իմ տէր թագաւորի խօսքը մխիթարութիւն լինի. Որովհետեւ իմ տէր թագաւորը * Աստուծոյ հրեշտակի պէս է՝ որ հասկանայ լաւը եւ չարը. Եւ քո Տէր Աստուածը քեզ հետ լինի։ 18Եւ թագաւորը պատասխանեց եւ ասեց այն կնկան. Ինձանից մի բան մի թաքցնիր, որ ես քեզանից հարցնում եմ. Եւ կինն ասեց. Թող իմ տէր թագաւորն ասէ։ 19Եւ թագաւորն ասեց. Յովաբի ձեռքը քեզ հե՞տ է այս բոլոր բաներումը։ Եւ կինը պատասխանեց եւ ասեց. * Կենդանի է քո անձը, ով տէր իմ թագաւոր, որ * ոչ ոք չի խոտորիլ աջ կամ ձախ իմ տէր թագաւորի բոլոր ասածիցը. Որովհետեւ ծառադ Յովաբն ինքն է ինձ պատուիրել, եւ նա է դրել այս բոլոր խօսքերը քո աղախնի բերանը։ 20Բանի կերպարանքը դարձնելու նպատակաւ արաւ ծառադ Յովաբն այս բանը, եւ իմ տէրն իմաստուն է Աստուծոյ հրեշտակի իմաստութեան պէս, որ երկրիս վերայի բոլորն իմանայ։

21Եւ թագաւորն ասեց Յովաբին. Ահա այս բանը արի. Ուրեմն գնա ետ դարձրու Աբիսողոմ պատանիին։ 22Եւ Յովաբն ընկաւ իր երեսի վերայ գետինը եւ երկրպագեց եւ օրհնեց թագաւորին, եւ Յովաբն ասեց. Այսօր իմացաւ քո ծառան որ շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով տէր իմ արքայ, որ թագաւորն իր ծառայի խօսքը կատարեց։ 23Եւ Յովաբը վեր կացաւ գնաց * Գեսուր եւ Աբիսողոմին բերաւ Երուսաղէմ։ 24Եւ թագաւորն ասեց. Թող նա դառնայ իր տունը եւ իմ երեսը չþտեսնէ. Եւ Աբիսողոմը դարձաւ իր տունը եւ թագաւորի երեսը չþտեսաւ։

25Եւ Աբիսողոմի պէս գեղեցիկ մարդ չþկար բոլոր Իսրայէլի մէջ. Որին շատ գովում էին, * ոտքի թաթիցը մինչեւ գագաթը նորանում արատ չþկար։ 26Եւ նա իր գլուխը խուզելիս (եւ լինում էր որ ժամանակից ժամանակ մազերը խուզում էր, որովհետեւ ծանր էր լինում նորա համար եւ նա խուզում էր), եւ նորա գլխի մազի ծանրութիւնը երկու հարիւր սիկղ էր թագաւորական կշիռքով։ 27Եւ * Աբիսողոմի համար ծնուեցան երեք որդի եւ մէկ աղջիկ՝ անունը Թամար, որ տեսքով գեղեցիկ կին էր։

28Եւ Աբիսողոմը մնաց Երուսաղէմ * ամբողջ երկու տարի եւ թագաւորի երեսը չþտեսաւ։ 29Եւ Աբիսողոմը մարդ ուղարկեց Յովաբին, որ նորան ուղարկէ թագաւորի մօտ, բայց նա չþուզեց նորա մօտ գնալ. Եւ նա երկրորդ անգամ եւս ուղարկեց, եւ նա չþուզեց գալ։ 30Եւ ասեց իր ծառաներին. Տեսէք Յովաբի արտը որ իմ ձեռքին է. Եւ նա այնտեղ գարի ունի. Գնացէք կրակով այրեցէք այն. Եւ Աբիսողոմի ծառաներն արտը կրակով այրեցին։ 31Եւ վեր կացաւ Յովաբը ու գնաց Աբիսողոմի մօտ՝ տունը, եւ ասեց նորան. Ի՞նչու համար են քո ծառաները իմ արտը կրակով այրել։ 32Եւ Աբիսողոմն ասեց Յովաբին. Ահա քեզ մօտ մարդ ուղարկեցի ասելով, Այստեղ եկ որ քեզ թագաւորի մօտ ուղարկեմ որ ասես թէ Ես ի՞նչու համար Գեսուրից եկայ. Ինձ համար լաւ կþլինէր որդեռ այնտեղ լինէի. Եւ արդ թող թագաւորի երեսը տեսնեմ, եւ * եթէ ինձ վերայ յանցանք կայ, այն ժամանակ ինձ մեռցրու։ 33Եւ Յովաբը գնաց թագաւորի մօտ եւ նորան պատմեց, եւ նա կանչեց Աբիսողոմին եւ նա եկաւ թագաւորի մօտ, եւ երկրպագեց նորան մինչեւ գետինը թագաւորի առաջին. Եւ թագաւորը համբուրեց Աբիսողոմին։

*14.1 Գլ. ժգ. 39։

*14.2 Գլ. իգ. 26։ ա Մն. իէ. 9։ բ Մն. ժա. 6։ ի. 20։

*14.2 Տես Հռութ գ. 3։

*14.4 ա Թագ. ի. 41։ Գլ. ա. 2։

*14.4 Տես դ Թագ. զ. 26, 28։

*14.5 Տես Գլ. ժբ. 1։

*14.7 Թու. լե. 19։ բ Օր. ժթ. 12։

*14.9 Ծն. իէ. 13։ ա Թագ. իե. 24։

*14.9 Գլ. գ. 28, 29։ գ Թագ. բ. 33։

*14.11 Թու. լե. 19, 21։

*14.11 Հռութ. գ. 13։ ա Թագ. ժդ. 45։ Գոր. իէ. 34։

*14.13 Դատ. ի. 2։

*14.13 Գլ. ժգ. 37, 38։

*14.16 ա Թագ. իզ. 19։

*14.17 ա Թագ. իթ. 9։

*14.19 Տես ա Թագ. ա. 26։

*14.19 (Տես Միք. զ. 10։)

*14.23 Գլ. ժգ. 38։

*14.25 Ես. ա. 6։

*14.27 Գլ. ժը. 18։

*14.28 Հմր. 24։

*14.32 ա Թագ. ի. 8։