Հին Կտակարան
Նոր Կտակարան
Օրէնքի և Աւետարանի վարդապետութիւնը Պօղոս Առաքեալի օրինակի համեմատ հրա…
Օրէնքի և Աւետարանի վարդապետութիւնը Պօղոս Առաքեալի օրինակի համեմատ հրատարակուած։
1Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ * մեր Փրկիչ Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի՝ * մեր յոյսին * հրամանովը. 2* Տիմոթէոս՝ սիրելի որդուս՝ հաւատքով, * շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած մեր Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։
3Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս * Մակեդոնիա գնալիս, * որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն. 4* Եւ մտիկ չ’տան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չ’ունին, * որ աւելի վիճաբանութիւններ են գրգռում, քան թէ Աստուծոյ շինութիւնը հաւատքով։ 5* Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է * սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից. 6Որոնցից ոմանք խոտորելով * ունայն խօսքերի ետեւից գնացին, 7Կամենում են օրէնքի վարդապետ լինել, * եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են։ 8* Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան, 9* Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին, 10Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. * եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը, 11* Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանի համեմատ, * որն ինձ հաւատացուեցաւ։ 12Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը * զօրացնողիցը, * որ ինձ հաւատարիմ համարեց եւ * սպասաւորութեան մէջ դրաւ, 13* Որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմութիւն գտայ, * որովհետեւ չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով։ 14Բայց էլ աւելի շատ եղաւ * մեր Տիրոջ շնորհքը * հաւատքով եւ * սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։ 15Ճշմարիտ է * այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, * որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։ 16Սակայն նորա համար * ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։ 17* Բայց յաւիտենից Թագաւորին, այն * անեղծին եւ * աներեւոյթին, այն * մէկ Աստուծուն լինի պատիւ եւ * փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
18* Այս պատուիրանքն աւանդում եմ քեզ, Տիմոթէոս որդեակ, առաջուց * քեզ վերայ եղած մարգարէութիւնների պէս, որ նորանցով պատերազմիս * բարի պատերազմը. 19* Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը * նաւակոծութիւն քաշեցին. 20Որոնցից են * Հիմենոսը եւ * Աղեքսանդրոսը, * որոնց մատնեցի սատանային * որ խրատուին չ’հայհոյել։
*1.1 Գլ. բ. 3։ դ. 10։ Տիտ. ա. 3։ բ. 10։ գ. 4։ Յուդ. 25։
*1.1 Կող. ա. 27։
*1.1 Գոր. թ. 15։ Գաղ. ա. 1, 12։
*1.2 Տիտ. ա. 4։
*1.2 Գաղ. ա. 3։ բ Տիմ. ա. 2։ ա Պետ. ա. 2։
*1.3 Գոր. ի. 1, 3։ Փիլ. բ. 24։
*1.3 Գաղ. ա. 6, 7։ Գլ. զ. 3, 10։
*1.4 Գլ. դ. 7։ զ. 4, 20։ բ Տիմ. բ. 14, 16, 23։ Տիտ. ա. 14։ գ. 9։
*1.4 Գլ. զ. 4։
*1.5 Հռովմ. ժդ. 8, 10։ Գաղ. ե. 14։
*1.5 բ Տիմ. բ. 22։
*1.6 Գլ. զ. 4, 20։
*1.7 Գլ. զ. 4։
*1.8 Հռովմ. է. 12։
*1.9 Գաղ. գ. 19։ ե. 23։
*1.10 Գլ. զ. 3։ բ Տիմ. դ. 3։ Տիտ. ա. 9։ բ. 1։
*1.11 Գլ. զ. 15։
*1.11 ա Կոր. թ. 17։ Գաղ. բ. 7։ Կող. ա. 25։ ա Թես. բ. 4։ Գլ. բ. 7։ բ Տիմ. ա. 11։ Տիտ. ա. 3։
*1.12 բ Կոր. ժբ. 9։
*1.12 ա Կոր. է. 25։
*1.12 բ Կոր. դ. 5, 6։ դ. 1։ Կող. ա. 25։
*1.13 Գոր. ը. 3։ թ. 1։ ա Կոր. ժե. 9։ Փիլ. գ. 6։
*1.13 Ղուկ. իգ. 34։ Յովհ. թ. 39, 41։ Գոր. գ. 17։ իզ. 9։
*1.14 Հռովմ. ե. 20։ ա Կոր. ժե. 10։
*1.14 բ Տիմ. ա. 13։
*1.14 Ղուկ. է. 47։
*1.15 Գլ. գ. 1։ դ. 9։ բ Տիմ. բ. 11։ Տիտ. գ. 8։
*1.15 Մատ. թ. 13։ Մար. բ. 17։ Ղուկ. ե. 32։ ժթ. 10։ Հռովմ. ե. 8։ ա Յովհ. գ. 5։
*1.16 բ Կոր. դ. 1։
*1.17 Սաղ. ժ. 16։ ճխե. 13։ Դան. է. 14։ Գլ. զ. 15, 16։
*1.17 Հռովմ. ա. 23։
*1.17 Յովհ. ա. 18։ Եբր. ժա. 27։ ա Յովհ. դ. 12։
*1.17 Հռովմ. ժզ. 27։ Յուդ. 25։
*1.17 ա Մն. իթ. 11։
*1.18 Գլ. զ. 13, 14, 20։ բ Տիմ. բ. 2։
*1.18 Գլ. դ. 14։
*1.18 Գլ. զ. 12։ բ Տիմ. բ. 3։ գ. 7։
*1.19 Գլ. գ. 9։
*1.19 Գլ. զ. 9։
*1.20 բ Տիմ. բ. 17։
*1.20 բ Տիմ. դ. 14։
*1.20 ա Կոր. ե. 5։
*1.20 Գոր. ժդ. 45։