Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եփրեմի բաժինը: 1 Եւ Յովսէփի որդկանց վիճակը ելաւ՝ Երիքովի դէմ Յորդա…

Եփրեմի բաժինը:

1 Եւ Յովսէփի որդկանց վիճակը ելաւ՝ Երիքովի դէմ Յորդանանիցն Երիքովի ջրի արեւելեան կողմից դէպի անապատը, որ վեր է ելնում Երիքովիցը դէպի լեռնակողմը՝ Բեթէլը,

2 Եւ դուրս է գալիս Բեթէլից Լուզ, եւ Արքիատարօթի սահմանիցն անցնում,

3 Եւ արեւմտեան կողմից Յեփալթիի սահմանը իջնում, մինչեւ ցածի Բեթորոնի սահմանը մինչեւ Գազեր,եւ հասնում է ծովը:

4 Եւ Յովսէփի որդիքը՝ Մանասէն ու Եփրեմը ժառանգութիւն առան:

5 Եւ այս եղաւ Եփրեմի որդկանց սահմանը իրանց տոհմերի համեմատ, այսինքն նորանց ժառանգութեան սահմանը արեւելեան կողմից էր Ատարօթ-ադար մինչեւ վերի Բեթորոն:

6 Եւ այս սահմանը դուրս է գալիս հիւսիսային կողմից դէպի Մաքմեթաթ ծովը. եւ այս սահմանը պտոյտ է տալիս արեւելեան կողմից մինչեւ Թէանաթսելով, եւ անցնում է արեւելեան կողմից դէպի Յանովէ,

7 Եւ Յանովէիցն իջնում է Ատարովթ եւ Նաարա, եւ Երիքովին դպչելով դուրս գալիս Յորդանան.

8 Այս սահմանը Թափուայիցը գնում է Կանա հեղեղատը արեւմտեան կողմից, եւ հասնում է ծովը: Այս է Եփրեմի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ.

9 Նաեւ Եփրեմի որդկանց համար ջոկուած քաղաքները Մանասէի որդկանց ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքները իրանց գիւղերովը:

10 Եւ նորանք Գազերի մէջ բնակող Քանանացիներին չ’հալածեցին. եւ Քանանացիները մինչեւ այս օրը Եփրեմի մէջ բնակուելով հարկատու ծառաներ եղան: