Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գանգատ թէ հաւատացեալները քիչ են, իսկ չարերը շատ։ Յոյս Աստուծոյ օգնութ…

Գանգատ թէ հաւատացեալները քիչ են, իսկ չարերը շատ։ Յոյս Աստուծոյ օգնութեան վերայ։

Երգողների գլխաւորին։ * Ութերորդի վերայ։ Դաւիթի Սաղմոս։

1Փրկիր, Տէր, որովհետեւ սուրբերը պակասուեցան. Որովհետեւ * հաւատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։

2* Ամեն մարդ զուր բան է խօսում իր ընկերի հետ. * նենգաւոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խօսում։

3Տէրը կþկտրէ ամեն նենգաւոր շրթունքները, եւ * մեծ բաներ խօսող լեզուն,

4Որ ասում են՝ թէ Մեր լեզուներովը զօրաւոր ենք, մեր շրթունքները մեզ հետ են. Ո՞վ է տէր մեզ համար։

5Խեղճերի նեղութեան և աղքատների հառաչելու համար հէնց * հիմա վեր կþկենամ, ասում է Տէրը. Փրկութեան մէջը կþդնեմ նորան որ փափաքում է նորան։

6Տիրոջ խօսքերը * մաքուր խօսքեր են, ինչպէս արծաթ որ բովի մէջ երկրի վերայ սրբուած և եօթն անգամ պարզուած է։

7Դու, Տէր, կþպահես նորանց, և կþապրեցնես նորանց այս ազգիցը մինչեւ յաւիտեան։

8Ամբարիշտներն ամեն կողմով ման են գալիս՝ երբոր անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մէջ։

*Սաղ. ժբ Սաղմ. զ. վերնագիրը։

*12.1 Ես. ծէ. 1։ Միք. է. 2։

*12.2 Սաղ. ժ. 7։

*12.2 Սաղ. իը. 3։ լզ. 2։ կբ. 4։ Երեմ. թ. 8։ Հռովմ. ժզ. 18։

*12.3 ա Թագ. բ. 3։ Սաղ. ժէ. 10։ Դան. է. 8, 25։

*12.5 Ել. գ. 7, 8։ Ես. լգ. 10։

*12.6 բ Թագ. իբ. 31։ Սաղ. ժը. 30։ ժթ. 8։ ճժթ. 140։ Առակ. լ. 5։