Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գոհութեան երգ այն բարիքների և յաղթութիւնների համար որ Աստուած տուել է…

Գոհութեան երգ այն բարիքների և յաղթութիւնների համար որ Աստուած տուել է թագաւորին։

Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։

1Ով Տէր, քո զօրութիւնովն ուրախ է թագաւորը, եւ ո՜րքան ցնծում է նա * քո փրկութիւնովը։

2* Դու տուիր նորան իր սրտի ուզածը, եւ նորա շրթունքների խնդիրքը չþարգելեցիր նորանից։ (Սէլա։)

3Որովհետեւ դու բարի օրհնութիւններ ես բերում նորա առաջը, եւ * մաքուր ոսկի պսակ ես դնում նորա գլխի վերայ։

4* Նա կեանք խնդրեց քեզանից, և * դու նորան երկար օրեր տուիր յաւիտեանս յաւիտենից։

5Մեծ է նորա փառքը քո փրկութիւնովը. Պատիւ եւ փառք ես դնում նորա վերայ։

6Որովհետեւ դու նորան * օրհնութիւն ես շինում յաւիտեան. * դու ուրախացնում ես նորան ուրախութիւնով քո երեսի առաջին։

7Որովհետեւ թագաւորը Տիրոջն է յուսացած, եւ բարձրելոյ ողորմութիւնովը * չի սասանիլ։

8* Քո ձեռքը կþգտնէ քո ամեն թշնամիներին. Եւ քո աջը կþգտնէ քեզ ատողներին։

9* Դու վառուած փռան նման կþանես նորանց՝ երբոր բարկանաս. Տէրն իր բարկութիւնովը կþկորցնէ նորանց, եւ * կրակը կþուտէ նորանց։

10* Նորանց պտուղը կþկորցնես երկրիցը, եւ նորանց սերունդը մարդկանց որդիներիցը։

11Ինչու որ նորանք չարութիւն պատրաստեցին քեզ դէմ, * խորհուրդ հնարեցին եւ ոչինչ չþկարողացան։

12Որովհետեւ դու նորանց թիկունքը կþդարձնես, եւ քո աղեղի լարերը կþքաշես նորանց երեսի վերայ։

13Ով Տէր, բարձրացիր զօրութիւնովդ. Եւ մենք կþօրհնենք եւ սաղմոս կþասենք քո կարողութեանը։

*21.1 Սաղ. թ. 14։ ի. 5, 6։

*21.2 Սաղ. ի. 4, 5։

*21.3 բ Թագ. ժբ. 30։ ա Մն. ի. 2։

*21.4 Սաղ. կա. 5, 6։

*21.4 բ Թագ. է. 19։ Սաղ. ղա. 16։

*21.6 Ծն. ժբ. 2։ Սաղ. հբ. 17։

*21.6 Սաղ. ժզ. 11։ խե. 7։

*21.7 Սաղ. ժզ. 8։

*21.8 ա Թագ. լա. 3։

*21.9 Մաղ. դ. 1։

*21.9 Սաղ. ժը. 8։ Ես. իզ. 11։

*21.10 գ Թագ. ժգ. 34։ Յոբ. ժը. 13, 17, 19։ Սաղ. լէ. 28։ ճթ. 13։ Ես. ժդ. 20։

*21.11 Սաղ. բ. 1։