Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իմաստութիւնը կանչում է սիրով և զգուշացնում յիմարութիւնից։ 1Իմաստու…

Իմաստութիւնը կանչում է սիրով և զգուշացնում յիմարութիւնից։

1Իմաստութիւնը * շինեց իր տունը, տաշեց նորա եօթը սիւները.

2* Մորթեց իր մսացուները, խառնեց * իր գինին, նաեւ պատրաստեց իր սեղանը.

3Նա ուղարկեց * իր աղախիններին, * կանչում է * քաղաքի բարձր տեղերի գլխին.

4* Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի. Եւ պակասամիտին ասում է.

5* Եկէք կերէք իմ հացիցը, եւ խմեցէք իմ խառնած գինիիցը։

6Թողեցէք յիմարութիւնը, եւ ապրեցէք. Եւ վարուեցէք խոհեմութեան ճանապարհումը։

7* Ծաղր անողին խրատողը իր վերայ անարգանք է առնում, եւ ամբարշտին յանդիմանողը՝ իր արատը։

8Ծաղր անողին մի յանդիմանիր, որ քեզ չþատէ, * յանդիմանիր իմաստունին, եւ նա քեզ կþսիրէ։

9Գիտութիւն տուր իմաստունին, եւ էլ աւելի իմաստուն կþդառնայ. Արդար մարդին սովորեցրու, եւ * նա կþաւելացնէ ուսումը։

10* Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար.

11* Որովհետեւ քո օրերն ինձանով կþշատանան, եւ քո կեանքի տարիները կþաւելացնես։

12* Եթէ իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն. Եթէ ծաղր անող ես, միայն դու ես վնասը քաշելու։

13Յիմարութիւնը աղաղակող կնկայ պէս կþլինի, * անմիտ է եւ մի բան չþգիտէ.

14Եւ նստում է իր տան մուտքումը * քաղաքի բարձր տեղերի աթոռի վերայ.

15Աղաղակելով ճանապարհի անցուդարձողներին, որ ուղիղ գնում են իրանց ճանապարհները.

16* Ով որ պարզամիտ է, թող այստեղ քաշուի, եւ պակասամիտին ասում է,

17* Գողացուած ջուրերը քաղցր են լինում, եւ ծածուկ հացը՝ ախորժելի։

18Բայց նա չþգիտէ * որ այնտեղ մահացեալներ կան, դժոխքի անդունդներումն են նորա հրաւիրուածները։

*9.1 Մատ. ժզ. 18։ Եփես. բ. 20-22։ ա Պետ. բ. 5։

*9.2 Մատ. իբ. 4։

*9.2 Հմր. 5։ Գլ. իգ. 30։

*9.3 Հռովմ. ժ. 15։

*9.3 Գլ. ը. 1, 2։

*9.3 Հմր. 14։

*9.4 Հմր. 16։ Տես Գլ. զ. 32։ Մատ. ժա. 25։

*9.5 Հմր. 2։ Երգ ե. 1։ Ես. ծե. 1։ Յովհ. զ. 27։

*9.7 Մատ. է. 6։

*9.8 Սաղ. ճխա. 5։

*9.9 Մատ. ժգ. 12։

*9.10 Յոբ իը. 28։ Սաղ. ճժա. 10։ Գլ. ա. 7։

*9.11 Գլ. գ. 2, 16։ ժ. 27։

*9.12 Յոբ լե. 6, 7։

*9.13 Գլ. է. 11։

*9.14 Հմր. 3։

*9.16 Հմր. 4։

*9.17 Գլ. ի. 17։

*9.18 Գլ. բ. 18։ է. 27։