Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ժողովրդի մեղքի պատիժը, մանաւանդ կանանց պճնասիրութեանը։ 1Որովհետեւ …
Ժողովրդի մեղքի պատիժը, մանաւանդ կանանց պճնասիրութեանը։
1Որովհետեւ ահա Զօրաց Եհովայ Տէրը * հեռացնելու է Երուսաղէմից եւ Յուդայից գաւազանն ու * ցուպը, հացի բոլոր նեցուկը, եւ ջրի բոլոր նեցուկը, 2* Քաջին եւ պատերազմական մարդին, դատաւորին ու մարգարէին, եւ գուշակողին ու ծերին, 3Յիսնապետին ու պատուաւորին, եւ խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին եւ գիտուն կախարդին։ 4Եւ ես * նորանց վերայ երիտասարդներ պիտի իշխան դնեմ, եւ մանուկները պիտի իշխեն նորանց վերայ։ 5Եւ պիտի հարստահարուի ժողովուրդն իրարից, եւ ամեն մէկն իր ընկերիցը. Եւ երեխաները պիտի գոռոզանան ծերերի դէմ, եւ անարգները՝ պատուաւորների դէմ։ 6Այն ժամանակ մարդ կþբռնէ իր եղբօրը իր հօր տանը մէջ ասելով. Դու հանդերձ ունիս, մեզ վերայ իշխան եղիր, եւ այս աւերակը քո ձեռքի տակին լինի։ 7Իսկ նա բարձրաձայն կþասէ այն օրը. Ես բժշկող չեմ լինիլ, եւ տանս հաց չþկայ եւ հանդերձ չþկայ. Ինձ իշխան մի դնէք ժողովրդի վերայ։ 8Որովհետեւ * Երուսաղէմը սասանուել է եւ Յուդան՝ ընկել. Որովհետեւ նորանց լեզուներն ու գործերը Տիրոջ դէմ է, որ հակառակեն նորա փառաց աչքերին։ 9նորանց երեսի տեսքը վկայում է իրանց դէմ. Եւ իրանց մեղքերը հրատարակում են * Սոդոմի պէս, չեն ծածկում. Վա՜յ նորանց անձին, որ իրանց չարիք են հատուցանում։
10Ասեցէք արդարին, * որ նորա բանը լաւ է. Որովհետեւ * իրանց գործերի պտուղն են ուտելու։ 11Վա՜յ անզգամին, *նորա բանը չար է, որովհետեւ իր ձեռքի գործերի հատուցումը պիտի լինի իրան։ 12Իմ ժողովրդի վերայ * բռնացողները երեխաներ են, եւ կնիկներ են իշխում նորա վերայ. Ով իմ ժողովուրդ, * քո առաջնորդները մոլորեցուցիչներ են, եւ նորանք քո շաւիղների ճանապարհը խանգարել են։
13Տէրը վեր է կացել * որ դատէ. Եւ կանգնել է՝ ժողովուրդներին դատելու համար։ 14Տէրը դատի է մտնում իր ժողովրդի ծերերի եւ նորա իշխանների հետ. Որ դուք * այրել էք այգին. Աղքատից կողոպտուածը ձեր տներումն է։
15Ի՞նչ է եղել ձեզ, որ * փշրում էք իմ ժողովրդին, եւ տնանկների երեսը ջարդում, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
16Եւ Տէրն ասեց. Որովհետեւ հպարտացել են Սիօնի աղջիկները, եւ վեր բարձրացած պարանոցով են ման գալիս, եւ անհամեստ աչքերով ակնարկում են. Գնալիս կաքաւելով են գնում, եւ իրանց ոտքերովը խշխշոց են հանում. 17Եւ Տէրն էլ կþկնտացնէ Սիօնի աղջկերանց գագաթը, եւ Տէրը * կþմերկացնէ նորանց ամօթոյքը։ 18Այն օրը Տէրը կþհեռացնէ ոտնապարանջանների փառքը, ցանցակերպ ճակատանոցները եւ * մահիկները, 19Գինդերը, ապարանջանները եւ շղաշատեռները, 20Ապարօշները, ոտքի շղթայիկները եւ գօտիները, բուրալից տուփերը, հմայեակները, 21Մատանիները եւ քթի օղակները, 22Պատմուճանները եւ կշտապանակները, վերարկուները եւ քսակները. 23Հայելիները եւ բեհեզները, խոյրերը եւ քօղերը։ 24Եւ խնկեղէնների փոխարէն կþլինի փտութիւն, եւ գօտիի տեղ՝ չուան, եւ հիւսուած խոպոպիկի տեղ՝ * կնտութիւն. Եւ լանջագեղ կամարի տեղ՝ քրձեայ գօտի, գեղեցկութեան տեղ՝ խարան։ 25Քո մարդիկը սրով պիտի ընկնեն, եւ քո քաջերը՝ պատերազմով. 26Եւ * նորա դռները պիտի ողբան ու սուգ բռնեն, եւ նա ամայացած * պիտի նստէ տափին։
*3.1 Երեմ. լէ. 21։ լը. 9։
*3.1 Ղև. իզ. 26։
*3.2 դ Թագ. իդ. 14։
*3.4 Ժող. ժ. 16։
*3.8 Միք. գ. 12։
*3.9 Ծն. ժգ. 13։ ժը. 20, 21։ ժթ. 5։
*3.10 Ժող. ը. 12։
*3.10 Սաղ. ճիը. 2։
*3.11 Սաղ. ժա. 6։ Ժող. ը. 13։
*3.12 Հմր. 4։
*3.12 Գլ. թ. 16։
*3.13 Միք. զ. 2։
*3.14 Գլ. ե. 7։ Մատ. իա. 33։
*3.15 Գլ. ծբ. 4։ Միք. գ. 2, 3։
*3.17 Գլ. խէ. 2, 3։ Երեմ. ժգ. 22։ Նաւ. գ. 5։
*3.18 Դատ. ը. 21։
*3.24 Գլ. իբ. 12։ Միք ա. 16։
*3.26 Երեմ. ժդ. 2։ Ողբ ա. 4։
*3.26 Ողբ բ. 10։