Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իրար հետ մշտապէս միաւորուածների հաւատարմութիւնը։ 1Երանի թէ ինձ եղբ…
Իրար հետ մշտապէս միաւորուածների հաւատարմութիւնը։
1Երանի թէ ինձ եղբայր լինէիր՝ մօրս ստինքը ծծած, քեզ դուրսը գտնէի համբուրէի. Ինձ չէին էլ անարգիլ։
2Քեզ կþտանէի կþմտցնէի իմ մօր տունը, դու ինձ կþսովորեցնէիր. Քեզ կþխմեցնէի իմ * հոտաւէտ գինիիցը իմ նռան օշարակից։
3* Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը կþգրկէր ինձ։
4* Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, մի զարթեցնէք եւ մի վեր կացնէք իմ սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
5* Սա ո՞վ է որ վեր է գալիս անապատիցը. Կռնած իր սիրողի վերայ։ Քեզ խնձորենիի տակին զարթեցրի. Այնտեղ էր ծնե; քեզ քո մայրը. Այնտեղ էր ծնել քեզ քո ծնողը։
6* Ինձ կնիքի պէս դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ. Որովհետեւ մահուան պէս զօրաւոր է սէրը դժոխքի պէս ամուր է նախանձը. Նորա կայծերը բոցավառ կրակի կայծերի պէս են։
7Շատ ջուրերը չեն կարող հանգցնել սէրը, եւ գետերը նորան չեն ընկղմիլ. * եթէ մի մարդ իր տան բոլոր կայքը տայ սիրոյ տեղ, անարգելով կþանարգեն նորան։
8Մենք մի փոքր քոյր ունինք, որ ստինք չþունի. Ի՞նչ անենք մեր քրոջը, նորա համար խօսուած օրը։
9Եթէ նա պարիսպ է, նորա վերայ մի արծաթի աշտարակ շինենք. Եւ եթէ նա մի դուռ է, նորան պատենք եղեւնափայտի տախտակով։
10Ես պարիսպ եմ. Եւ իմ ստինքները աշտարակների նման են. Ուրեմն նորա աչքի առաջին կþլինիմ խաղաղութիւն գտածի պէս։
11Սողոմոնը մի այգի ունէր Բաաղամոնի մէջ. * այն այգին տուաւ պահապաններին. Ամեն մէկն իր պտուղովը հազար արծաթ էր բերում։
12Իմ այգին իմ առաջին է. Հազարը քեզ, ով սողոմոն, եւ երկու հարիւրը նորա պտուղը պահողների համար։
13Ով պարտէզների մէջ նստող, ընկերներդ լսում են ձայնդ, * թոյլ տուր ինձ լսել։
14* Վազիր, ով իմ սիրական, նման եղիր * այծեամին կամ եղնիկների ձագին բուրալի սարերի վերայ։
*8.2 Առակ. թ. 2։
*8.3 Գլ. բ. 6։
*8.4 Գլ. բ. 7։ գ. 5։
*8.5 Գլ. գ. 6։
*8.6 Ես. խթ. 16։ Երեմ. իբ. 24։ Անգ. բ. 23։
*8.7 Տես Առակ. զ. 35։
*8.11 Մատ. իա. 33։
*8.13 Գլ. ը. 14։
*8.14 Տես Յայտ. իբ. 17, 20։
*8.14 Գլ. բ. 17։