Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Քրիստոսը կանխաւ ասում է տաճարի, Երուսաղէմի եւ Յուդայի կործանումը։ Պատ…

Քրիստոսը կանխաւ ասում է տաճարի, Երուսաղէմի եւ Յուդայի կործանումը։ Պատուիրում է արթուն մնալ։

1Եւ * Յիսուսը դուրս եկած գնում էր տաճարիցը, եւ աշակերտները մօտ եկան՝ որ ցոյց տան նորան տաճարի շինուածքը։ 2Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք տեսնում այդ ամենը. Ճշմարիտ ասում եմ ձեզ. * այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի։

3Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր, * աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին. * Ասիր մեզ, այդ ե՞րբ կ’լինի. Եւ ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը։ 4Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. * Զգոյշ կացէք, որ մէկը ձեզ չ’խաբէ։ 5Որովհետեւ * շատերը կ’գան իմ անունովը եւ կ’ասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ * շատերին կ’մոլորեցնեն։ 6Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ 7Որովհետեւ * ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ * թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։ 8Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։ 9* Այն ժամանակ ձեզ նեղութեան կþմատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։ 10Եւ այն ժամանակ շատերը * կþգայթակղին, եւ իրար կ’մատնեն եւ իրար կ’ատեն։ 11Եւ * շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ * շատերին կ’մոլորեցնեն։ 12Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։ 13* Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի։ 14Եւ * արքայութեան այս աւետարանը * բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը։

15* Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, * Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղումը կանգնած. Կարդացողը մտածէ. 16Այն ժամանակ նորանք որ * Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։ 17Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չ’գայ մի բան վեր առնելու իր տանիցը։ 18Եւ ով որ յանդումն է՝ թող յետ չ’դառնայ իր հանդերձները վեր առնելու։ 19Բայց * վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։ 20Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չ’լինի, ոչ էլ շաբաթ օրը։ 21Որովհետեւ * այն ժամանակը մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի։ 22Եւ եթէ այն օրերը չ’կարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուիլ. * բայց ընտրուածների համար այն օրերը կ’կարճացնուին։ 23* Այն ժամանակ եթէ մէկն ասէ ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. Չ’հաւատաք։ 24Որովհետեւ * սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ կ’տան մինչեւ որ * եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կ’մոլորեցնէին։ 25Ահա առաջուց ասեցի ձեզ։ 26Արդ եթէ ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չ’գնաք. Ահա ներսի սենեակումն է. Չ’հաւատաք։ 27* Որովհետեւ ինչպես կայծակը դուրս է գալիս արեւելքից եւ երեւում մինչեւ արեւմուտք. Այնպես էլ կ’լինի մարդի Որդուն գալուստը։ 28* Որովհետեւ որտեղ մեռած մարմինը լինի, այնտեղ կ’հաւաքուին արծիւները։

29Եւ * շուտով այն նեղութեան օրերիցն յետոյ * արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. Եւ աստղերը երկնքից վայր կ’ընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին։ 30* Եւ այն ժամանակ կ’երեւի մարդի Որդու նշանը երկնքումը, եւ այն ժամանակ կոծ կ’անեն * երկրի բոլոր ազգերը. Եւ * կ’տեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վերայ զօրութիւնով եւ շատ փառքով։ 31* Եւ նա կ’ուղարկէ իր հրեշտակները մեծաձայն փողով, եւ նորանք կ’ժողովեն նորա ընտրուածներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչեւ նորա միւս ծայրերը։

32* Թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։ 33Այսպէս էլ դուք. Երբոր այս ամենը տեսնէք, իմացէք * որ մօտ է՝ դռներին է։ 34Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ * Այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս ամենը լինի։ 35* Երկինքն ու երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնիլ։

36* Իսկ այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, * բայց միայն իմ Հայրը։ 37Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։ 38* Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը. 39Եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։

40* Այն ժամանակ երկու հոգի կ’լինին արտումը. Մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։ 41Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի։

42Արդ՝ * արթուն կացէք. Որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։ 43* Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տալ որ իր տունը ծակեն։ 44* Սորա համար դուք էլ պատրաստ կացէք որ այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։ 45* Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։ 46* Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։ 47Ճշմարիտ ասում եմ ձեզ, * որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ։ 48Բայց եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է. 49Եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել. 50Այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ. 51Եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կդնէ. * այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։

*24.1 Մար. ժգ. 1 ևլն։ Ղուկ. իա. 5 ևլն։

*24.2 դ Թագ. թ. 7։ Երեմ. իզ. 18։ Միք. գ. 12։ Ղուկ. ժթ. 44։

*24.3 Մար. ժգ. 3։

*24.3 ա Թես. ե. 1։

*24.4 Եփես. ե. 6։ Կող. բ. 8։ բ Թես. բ. 3։ ա Յովհ. դ. 1։

*24.5 Երեմ. ժդ. 14։ իգ. 21, 25։ Հմր. 24։ Յովհ. ե. 43։

*24.5 Հմր. 11։

*24.7 բ Մն. ժե. 6։

*24.7 Ես. ժթ. 2։ Երեմ. ծա. 46։ Անգ. բ. 22։ Զաք. ժդ. 13։

*24.9 Գլ. ժ. 17, 21։ Յովհ. ժե. 20։ ժզ. 2։ Գոր. դ. 2, 3։ է. 58։ ժբ. 1։ ա Պետ. դ. 16։ Յայտ. բ. 10, 13։

*24.10 Գլ. ժա. 6։ ժգ. 57։ բ Տիմ. ա. 15։ դ. 10, 16։

*24.11 Գլ. է. 15։ Գոր. ի. 29։ բ Պետ. բ. 1։

*24.11 ա Տիմ. դ. 1։ Հմր. 5, 24։

*24.13 Գլ. ժ. 22։ Մար. ժգ. 13։ Եբր. գ. 6, 14։ Յայտ. բ. 10։

*24.14 Գլ. դ. 23։ թ. 35։

*24.14 Հռովմ. ժ. 18։ Կող. ա. 6, 23։ բ Տիմ. դ. 17։

*24.15 Մար. ժգ. 14։ Ղուկ. իա. 20։

*24.15 Դան.թ. 27։ ժբ. 11։

*24.16 Դան. թ. 23, 25։

*24.19 Ղուկ. իգ. 29։

*24.21 Դան. թ. 26։ ժբ. 1։ Յովէլ բ. 2։ Զաք. ժդ. 2, 3։

*24.22 Ես. կե. 8, 9, 15, 22։

*24.23 Մար. ժգ. 21։ Ղուկ. ժէ. 23։ իա. 8։

*24.24 բ Օր. ժգ. 1։ Հմր. 5, 11։ բ Թես. բ. 9-11։ Յայտ. ժգ. 13, 14։ ժզ. 14։

*24.24 Յովհ. զ. 37։ ժ. 28, 29։ Հռովմ. ը. 28-30։ բ Տիմ. բ. 19։

*24.27 Ղուկ. ժէ. 24։

*24.28 Յոբ լթ. 30։ Ղուկ. ժէ. 37։

*24.29 Հմր. 21։

*24.29 Ես. ժգ. 10։ իդ. 23։ Եզեկ. լբ. 7։ Յովէլ բ. 10, 31։ գ. 15։ Ամովս ե. 20։ Սոփ. ա. 15։ Գոր. բ. 20։ յայտ. զ. 12։

*24.30 Դան. է. 13։ Հմր. 3։

*24.30 Զաք. ժբ. 12։ Յայտ. ա. 7։

*24.30 Գլ. ժզ. 27։ Մար. ժգ. 26։

*24.31 Գլ. ժգ. 41։ ա Կոր. ժե. 52։ ա Թես. գ. 15։

*24.32 Ղուկ. իա. 29։

*24.33 Յակ. ե. 9։

*24.34 Գլ. ժզ. 28։ իգ. 36։ Մար. ժգ. 30։ Ղուկ. իա. 32։

*24.35 Սաղ. ճբ. 26։ Ես. ծա. 6։ Երեմ. լա. 35, 36։ Գլ. ե. 18։ Եբր. ա. 11։

*24.36 Հմր. 30։ Գոր. ա. 7։ ա Թես. ե. 2։ բ Պետ. գ. 10։

*24.36 Զաք. ժգ. 7։ Մար. ժգ. 32։

*24.38 Ծն. զ. 3-5։ է. 5։ Ղուկ. ժէ. 26։ ա Պետ. գ. 20։

*24.40 (Ղուկ. ժէ. 34 ևլն։)

*24.42 Գլ. իե. 13։ Մար. ժգ. 33 ևլն։ Ղուկ. իա. 36։

*24.43 Ղուկ. ժբ. 39-46։

*24.44 Գլ. իե. 13։ ա Թես. ե. 6։

*24.45 Ղուկ. ժբ. 42։ ա Կոր. դ. 2։ Եբր. գ. 5։

*24.46 Յայտ. ժզ. 15։

*24.47 Գլ.իե. 21, 23։

*24.51 Գլ. ը. 12։ իե. 30։