Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մարախների պատիժը օրինակ է Տիրոջ օրուայ։ Գանգատ և խնդրուածք։ 1Տիրոջ…
Մարախների պատիժը օրինակ է Տիրոջ օրուայ։ Գանգատ և խնդրուածք։
1Տիրոջ խօսքը, որ եղաւ Փաթուէլի որդի՝ Յովէլին։
2Լսեցէք այս, ով ծերեր, եւ ականջ դրէք, ով երկրի բոլոր բնակիչներ, * այսպիսի բան եղե՞լ է արդեօք ձեր օրերին, եւ կամ ձեր հայրերի օրերին։ 3* Սորա մասին պատմեցէք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի։ 4* Խառնիճից մնացածը մորեխը կերաւ, եւ մորեխից մնացածը ջորեակը կերաւ, եւ ջորեակից մնացածը երեւիլը կերաւ։
5Զարթնեցէք, ով արբածներ, եւ լացէք եւ ողբացէք, ով ամեն գինի խմողներ, քաղցուին համար * որ կտրուել է ձեր բերանիցը։ 6Որովհետեւ մի ազգ է վեր եկել իմ երկրի վերայ՝ * զօրաւոր եւ անթիւ, * նորա ատամները առիւծի ատամներ են, եւ մատակ առիւծի ժանիքներ ունի։ 7* Նա իմ որթը աւերեց, թզենիս կոտրատեց, բոլորովին պլոկեց ու դէն գցեց. Նորա ուռերը սպիտակացան։
8* Ողբա կոյսի պէս, * որ քուրձով գօտեւորուած է իր երիտասարդութեան տիրոջ վերայ։ 9Հացի ընծան եւ նուէրը * կտրուել է Տիրոջը տանիցը, սուգ են անում Տիրոջը ծառայող քահանաները։ 10Արտը աւերուել է, * երկիրը սուգ է անում, որ աւերուել է ցորենը, * չորացել քաղցուն, թոռոմել իւղը։
11* Ամաչեցէք, ով երկրագործներ. Ողբացէք, ով այգեգործներ, ցորենին համար եւ գարիին համար որ փչացել է արտի բերքը։ 12* Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին՝ արտի բոլոր ծառերը չորացել են. Որովհետեւ * ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը։
13* Գօտեւորուեցէք քուրձով եւ սուգ արէք, ով քահանաներ, ողբացէք, ով սեղանի սպասաւորներ, եկէք՝ գիշերը քուրձերով անցրէք, ով իմ Աստուծոյ սպասաւորները, որ խափանուել է ձեր Աստուծոյ տանիցը * հացի ընծան եւ նուէրը։ 14* Ծոմ սրբեցէք, * հանդէս կանչեցէք. Ժողովեցէք ծերերին՝ * երկրի բոլոր բնակիչներին ձեր Տէր Աստուծոյ տունը եւ աղաղակեցէք Տիրոջը։
15* Վա՜յ այն օրին, որովհետեւ * մօտ է Տիրոջ օրը. Եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից։ 16Ահա մեր աչքի առաջին կտրուել է կերակուրը, մեր Աստուծոյ տանիցը՝ * ուրախութիւնն ու ցնծութիւնը։ 17Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդուել՝ ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը։ 18* Ինչպէս են հեծում անասունները, շշկլուել են արջառների հօտերը, որովհետեւ արօտ չþկայ նորանց համար, ոչխարների հօտերն էլ տանջվում են։ 19* Դէպի քեզ եմ աղաղակում, ով Տէր, որ * կրակը կերել է անապատի արօտները, եւ բոցը այրել է դաշտի բոլոր ծառերը։ 20Դաշտի անասուններն էլ են * քեզ մտիկ տալիս, որ * չորացել են ջրերի վտակները, եւ կրակը այրել է անապատի արօտները։
*1.2 Գլ. բ. 2։
*1.3 Սաղ. հը. 4։
*1.4 բ Օր. իը. 38։ Գլ. բ. 25։
*1.5 Ես. լբ. 10։
*1.6 Առակ. լ. 25-27։ Գլ. բ. 2, 11, 25։
*1.6 Յայտ. թ. 8։
*1.7 Ես. ե. 6։
*1.8 Ես. իբ. 12։
*1.8 Առակ. բ. 17։
*1.9 Հմր. 13։ Գլ. բ. 14։
*1.10 Երեմ. ժբ. 11։ ժդ. 2։
*1.10 Ես. իդ. 7։ Հմր. 12։
*1.11 Երեմ. ժդ. 3, 4։
*1.12 Հմր. 10։
*1.12 Ես. իդ. 11։ Երեմ. խը. 33։ Տես Սաղ. դ. 7։ Ես. թ. 3։
*1.13 Հմր. 8։ Երեմ. դ. 8։
*1.13 Հմր. 9։
*1.14 բ Մն. ի. 3, 4։ Գլ. բ. 15, 16։
*1.14 Ղև. իգ. 36։
*1.14 բ Մն. ի. 13։
*1.15 Երեմ. լ. 7։
*1.15 Ես. ժգ. 6, 9։ Գլ. բ. 1։
*1.16 Տես բ Օր. ժբ. 6, 7։ ժզ. 11, 14, 15։
*1.18 Ովս. դ. 3։
*1.19 Սաղ. ծ. 15։
*1.19 Երեմ. թ. 10։ Գլ. բ. 3։
*1.20 Յոբ լը. 41։ Սաղ. ճդ. 21։ ճխե. 15։
*1.20 գ Թագ. ժէ. 7։ ժը. 5։