Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիտոսին հրահանգներ նորա վարդապետութեան և կեանքի մասին։ Ծառաների՝ և ըն…
Տիտոսին հրահանգներ նորա վարդապետութեան և կեանքի մասին։ Ծառաների՝ և ընդհանրապէս բոլոր Քրիստոնեաների պարտաւորութիւնները։
1Բայց դու խօսիր * ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը։ 2Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, * ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ. 3* Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող. 4Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել * այրասէր եւ որդեսէր, 5Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց * հնազանդ, * որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի։ 6Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն. 7* Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն, 8* Ողջամիտ խօսք անմեղադրելի. Որ * հակառակորդը * ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չ’ունենալով։ 9* Ծառաներն իրանց տէրերին հնազանդ լինեն, * ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողեր. 10Բան չ’թագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. * որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ։ 11* Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. Որ փրկարար է, * ամեն մարդկանց համար. 12Որ խրատում է մեզ, որ ուրանանք * ամբարշտութիւնը եւ * աշխարհական ցանկութիւնները. Եւ * խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը. 13* Սպասելով * այն երանելի յոյսին եւ * մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը, 14* Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից փրկէ, եւ * սրբէ * իրան համար յատուկ ժողովուրդ շինէ * բարի գործերի նախանձաւոր։ 15Այդ բաները խօսիր եւ * յորդորիր եւ յանդիմանիր բոլոր սաստկութիւնով. * ոչ ով քեզ չ’անարգէ։
*2.1 ա Տիմ. ա. 10։ զ. 3։ բ Տիմ. ա. 13։
*2.2 Գլ. ա. 13։
*2.3 ա Տիմ. բ. 9, 10։ գ. 11։ ա Պետ. գ. 3, 4։
*2.4 ա Տիմ. ե. 14։
*2.5 Ծն. գ. 16։ ա Կոր. ժդ. 34։ Եփես. ե. 22։ Կող. գ. 18։ ա Տիմ. բ. 11։ ա Պետ. գ. 1, 5, 6։
*2.5 Հռովմ. բ. 24։ ա Տիմ. զ. 1։
*2.7 ա Տիմ. դ. 12։ ա Պետ. ե. 3։
*2.8 ա Տիմ. զ. 3։
*2.8 Նէեմ. ե. 9։ ա Տիմ. ե. 14։ ա Պետ. բ. 12, 15։ գ. 16։
*2.8 բ Թես. գ. 14։
*2.9 Եփես. զ. 5։ Կող. գ. 22։ ա Տիմ. զ. 1, 2։ ա Պետ. բ. 18։
*2.9 Եփես. ե. 24։
*2.10 Մատ. ե. 16։ Փիլ. բ. 15։
*2.11 Հռովմ. ե. 15։ Գլ. գ. 4, 5։ ա Պետ. ե. 12։
*2.11 Եզեկ. ժը. 23։ Ղուկ. գ. 6։ Յովհ. ա. 9։ ա Տիմ. բ. 4։
*2.12 Հռովմ. զ. 19։
*2.12 ա Պետ. դ. 2։ ա Յովհ. բ. 16։
*2.12 Ղուկ. ա. 75։ Եփես. ա. 4։ Կող. ա. 22։ ա Թես. դ. 7։
*2.13 ա կոր. ա. 7։ Փիլ. գ. 20։ բ Պետ. գ. 12։
*2.13 Գոր. իդ. 15։ Կող. ա. 5, 23։ Գլ. ա. 2։ գ. 7։
*2.13 Կող. գ. 4։ բ Տիմ. դ. 1, 8։
*2.14 Գաղ. ա. 4։ բ. 20։ Եփես. ե. 2։ ա Տիմ. բ. 6։
*2.14 Եբր. թ. 14։
*2.14 Ել. ժե. 16։ ժթ. 5։ բ Օր. է. 6։ ժդ. 2։ իզ. 18։ ա Պետ. բ. 9։
*2.14 Եփես. բ. 10։ Գլ. գ. 8։
*2.15 բ Տիմ. դ. 2։
*2.15 ա Տիմ. դ. 12։