Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կնքուած գիրքը. Երէցները փառք են տալիս Գառին որ միայն Նա էր արժանի նոր…

Կնքուած գիրքը. Երէցները փառք են տալիս Գառին որ միայն Նա էր արժանի նորան բանալու։

1Եւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքումը * մի գիրք տեսայ, որ ներսեւանց եւ դրսեւանց գրուած էր, * եօթը կնիքով կնքուած։ 2Եւ մի զօրաւոր հրեշտակ տեսայ որ մեծ ձայնով քարոզում էր. Ո՞վ է արժանի բանալ այս գիրքը եւ սորա կնիքները լուծել։ 3Եւ * ոչ ով՝ ոչ երկնքւոմը եւ ոչ երկրի վերայ եւ ոչ երկրի ներքեւումն, չէր կարողանում այն գիրքը բանալ, եւ ոչ էլ նայել նորա մէջ։ 4Եւ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չ’գտնուեցաւ արժանի այն գիրքը բանալու [եւ կարդալու] եւ ոչ նորա մէջ նայելու։ 5Եւ երէցներից մէկն ասեց ինձ. Լաց մի լինիր, * ահա յաղթեց առիւծը որ Յուդայի ցեղիցն է՝ * Դաւիթի Արմատը, որ գիրքը բանայ եւ * նորա եօթը կնիքները լուծէ։ 6Եւ տեսայ, եւ ահա այն աթոռի մէջ եւ չորս կենդանիների մէջ եւ երէցների մէջ * մի Գառն կանգնած մորթուածի նման, որ եօթը եղջիւր ունէր եւ * եօթն աչք, * որ Աստուծոյ եօթը Հոգիքն են, որ ուղարկվում են բոլոր երկիրը։ 7Եւ նա եկաւ եւ * գիրքն առաւ աթոռի վերայ նստողի աջ ձեռքիցը։ 8Եւ երբոր գիրքն առաւ * չորս կենդանիները եւ քսանեւչորս երէցները ընկնում էին Գառի առաջին. * ամեն մէկը ունէին քնարներ եւ ոսկի բուրվառներ խնկով լիքը, * որ սուրբերի աղօթքն է։ 9* Եւ նոր երգ են երգում եւ ասում. * Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, * որովհետեւ մորթուեցար, եւ * քո արինովը մեզ գնեցիր Աստուծոյ համար * ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից. 10* Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք։ 11Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի * աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ * նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. 12Որ մեծ ձայնով ասում էին. * Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։ 13* Եւ ամեն ստեղծուած, որ երկնքումն է, եւ երկրի վերայ, եւ երկրի տակ, եւ ծովումը. Եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. * Աթոռի վերայ նստողին եւ Գառին լինի * օրհնութիւնը, եւ փառքը, եւ կարողութիւնը յաւիտեանս յաւիտենից։ 14* Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. Եւ քսանեւչորս երէցներն * ընկան եւ երկրպագութիւն արին նորան որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։

*5.1 Եզեկ. բ. 9, 10։

*5.1 Ես. իթ. 11։ Դան. ժբ. 4։

*5.3 Հմր. 13։

*5.5 Ծն. խթ. 9, 10։ Եբր. է. 14։

*5.5 Ես. ժա. 1, 10։ Հռովմ. ժե. 12։ Գլ. իբ. 16։

*5.5 Հմր. 1։ Գլ. զ. 1։

*5.6 Ես. ծգ. 7։ Յովհ. ա. 29, 36։ ա Պետ. ա. 19։ Գլ. ժգ. 8։ Հմր. 9, 12։

*5.6 Զաք. գ. 9։ դ. 10։

*5.6 Գլ. դ. 5։

*5.7 Գլ. դ. 2։

*5.8 Գլ. դ. 8, 10։

*5.8 Գլ. ժդ. 2։ ժե. 2։

*5.8 Սաղ. ճխա. 2։ Գլ. ը. 3, 4։

*5.9 Սաղ. խ. 3։ Գլ. ժդ. 3։

*5.9 Գլ. դ. 11։

*5.9 Հմր. 6։

*5.9 Գոր. ի. 28։ Հռովմ. գ. 24, 25։ ա Կոր. զ. 20։ է. 23։ Եփես. ա. 7։ Կող. ա. 14։ Եբր. թ. 12։ ա Պետ. ա. 18, 19։ բ Պետ. բ. 1։ ա Յովհ. ա. 7։

*5.9 Դան. դ. 1։ զ. 25։ Գլ. է. 9։ ժա. 9։ ժդ. 6։

*5.10 Ել. ժթ. 6։ ա Պետ. բ. 5, 9։ Գլ. ա. 6։ ի. 6։ իբ. 5։

*5.11 Գլ. դ. 4, 6։

*5.11 Սաղ. կը. 17։ Դան. է. 10։ Եբր. ժբ. 22։

*5.12 Գլ. դ. 11։

*5.13 Փիլ. բ. 10։ Հմր. 3։

*5.13 Գլ. զ. 16։ է. 10։

*5.13 ա Մն. իթ. 11։ Հռովմ. թ. 5։ ժզ. 27։ ա Տիմ. զ. 16։ ա Պետ. դ. 11։ ե. 11։ Գլ. ա. 6։

*5.14 Գլ. ժթ. 4։

*5.14 Գլ. դ. 9, 10։