Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սողոմոնի կանայքը, կուռք պաշտելը, թշնամիները և մահը։ 1Եւ *&nbs…
Սողոմոնի կանայքը, կուռք պաշտելը, թշնամիները և մահը։
1Եւ * Սողոմոն թագաւորը շատ օտարազգի կանայք սիրեց, * բացի Փարաւօնի աղջկանից՝՝, այսինքն Մովաբացիներ, Ամմոնացիներ, Եդովմացիներ, Սիդոնացիներ, Քետացիներ. 2Այն ազգերից որոնց համար Տէրն ասել էր Իսրայէլի որդկանց թէ * նորանց մօտ մի մտնէք, եւ նորանք էլ ձեզ մօտ չþմտնեն, որ ձեր սիրտերը չþդարձնեն իրանց աստուածների ետեւից։ Սողոմոնը սիրով նորանց յարեցաւ։ 3Եւ եօթը հարիւր տիկին կանայք եւ երեք հարիւր հարճ ունէր, եւ իր կանայքը նորա սիրտը դարձրին։ 4Եւ եղաւ Սողոմոնի ծերութեան ժամանակին որ * նորա կանայքը դարձրին նորա սիրտը ուրիշ աստուածների ետեւից, եւ * նորա սիրտը ուղիղ չէր իր Տէր Աստուծոյ հետ ինչպէս * իր հայր Դաւիթի սիրտը։ 5Եւ Սողոմոնը գնաց Սիդոնացիների * Աստարովթ աստուծոյ ետեւից եւ Ամմոնացիների գարշելի * Մեղքոմի ետեւից։ 6Եւ Սողոմոնը չարութիւն արաւ Տիրոջ առաջին եւ չþհետեւեց Տիրոջը իր հայր Դաւիթի պէս։ 7Այն ժամանակ Սողոմոնը մի բարձրաւանդակ * շինեց Մովաբացիների գարշելի * Քամովսի համար * Երուսաղէմի դիմացի սարի վերայ, նոյնպէս եւ Ամմոնի որդկանց գարշելի Մողոքի համար։ 8Եւ այսպէս էլ արաւ իր բոլոր օտարազգի կանանց համար որ իրանց աստուածներին խունկ էին ծխում եւ զոհ մատուցանում։
9Եւ Տէրը բարկացաւ Սողոմոնի վերայ, որ իր սիրտը ծռեց Իսրայէլի Տէր Աստուածանից, որ * երկու անգամ իրան երեւեցել էր։ 10Եւ նորան * այս բանի համար պատուիրել էր որ ուրիշ աստուածների ետեւից չþգնայ. Բայց նա չþպահեց ինչ որ Տէրը նորան հրամայել էր։ 11Եւ Տէրն ասեց Սողոմոնին. Որովհետեւ այս բաները լինում են քեզ մօտ, եւ դու չþպահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես * անշուշտ պիտի քեզանից պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ այն։ 12Միայն թէ քո օրերումը չեմ անելու քո հայր Դաւիթի պատճառով, քո որդիի ձեռիցն եմ նորան պատառելու։ 13* Սակայն բոլոր թագաւորութիւնը չեմ պատառելու, * մէկ ցեղը պիտի տամ քո որդիին իմ ծառայ Դաւիթի պատճառով, եւ * իմ ընտրած Երուսաղէմի պատճառով։
14Եւ Տէրը * Սողոմոնի համար մի հակառակորդ վերկացրեց, այսինքն Եդովմի թագաւորի սերունդից Եդովմացի Ադադին։ 15* Որովհետեւ Դաւիթը Եդովմում եղած ժամանակը, երբոր Յովաբ զօրագլուխը վեր գնաց, որ սպանուածներին թաղէ եւ Եդովմում կոտորեց բոլոր արուներին, 16Որովհետեւ Յովաբը եւ բոլոր Իսրայէլը վեց ամիս բնակուեցան այնտեղ մինչեւ որ Եդովմումը բոլոր արուներին բնաջինջ արաւ. 17Այն ժամանակ Ադադն ինքը եւ իր հօր ծառաներից Եդովմացի մարդիկ իր հետ փախան գնացին Եգիպտոս. Եւ Ադադը փոքր երեխայ էր։ 18Եւ նորանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան, եւ իրանց հետ մարդիկ վեր առան Փառանից ու գնացին Եգիպտոս Եգիպտոսի թագաւոր Փարաւօնի մօտ. Եւ նա նորան տուն եւ հաց տուաւ, եւ նորան երկիր շնորհեց։ 19Եւ Ադադը շատ շնորհք գտաւ Փարաւօնի աչքի առաջին, եւ նա իր կնկան քոյրը նորան կին տուաւ՝ Թահփենէս * թագուհիի քոյրը։ 20Եւ Թահփենէսի քոյրը նորա համար ծնեց Գանեբաթին, եւ Թահփենէսը նորան մեծացրեց Փարաւօնի տանը. Եւ Գանեբաթը լինում էր Փարաւօնի տանը Փարաւօնի որդիների մէջ։ 21Եւ * Ադադը լսեց Եգիպտոսում, թէ Դաւիթը ննջել է իր հայրերի հետ, եւ թէ Յովաբ զօրագլուխը մեռել է, եւ Ադադն ասեց Փարաւօնին. Ինձ արձակիր որ իմ երկիրը գնամ։ 22Եւ Փարաւօնն ասեց նորան. Ի՞նչդ է պակաս ինձ մօտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ. Բայց նա ասեց. Ոչ, այլ ինձ անպատճառ արձակիր։
23Եւ Աստուած նորա դէմ մի ուրիշ հակառակորդ վեր կացրեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որ փախել էր իր տիրոջից՝ Սուբայի * Ադրազար թագաւորից։ 24Եւ նա իր մօտ մարդիկ հաւաքեց եւ գնդապետ եղաւ. և * երբոր Դաւիթը նորանց կոտորեց, գնացին Դամասկոս եւ բնակուեցան այնտեղ եւ Դամասկոսումը թագաւորութիւն արին։ 25Եւ նա Իսրայէլին հակառակորդ էր Սողոմոնի բոլոր օրերումը. Բացի Ադադի արած չարութիւնից, նա նեղում էր Իսրայէլին. Եւ թագաւորեց Ասորիների վերայ։
26Եւ Սողոմոնի ծառայ Սարեդայից Եփրաթացի * Նաբատի որդի Յերոբովամը, որի մօր անունը Սարուա էր՝ մի որբեւայրի կին, սա էլ * ձեռք բարձրացրեց թագաւորի դէմ։ 27Եւ սա է նորա թագաւորի վերայ ձեռք բարձրացնելու պատմութիւնը. * Սողոմոնը Մելօնը շինել էր եւ իր հայր Դաւիթի քաղաքի քանդուածը պնդացրեց. 28Եւ Յերոբովամը մի քաջազուն մարդ էր. Եւ երբոր Սողոմոնը նկատեց, որ նա մի գործունեայ տղամարդ է, նորան վերակացու դրաւ Յովսէփի տան բոլոր բեռների վերայ։ 29Եւ եղաւ երբոր Յերովոբամը դուրս ելաւ Երուսաղէմից, այն ժամանակ նորան գտաւ ճանապարհին * Սիլոնացի Աքիա մարգարէն, եւ նա մի նոր վերարկու էր հագել. Եւ նորանք երկուսն էլ մինակ էին դաշտումը։ 30Եւ Աքիան նորա վերայի նոր վերարկուից բռնեց եւ * ճղոտեց տասնեւերկու կտոր արաւ նորան։ 31Եւ Յերոբովամին ասեց. Քեզ համար տասը կտորը վեր առ. Որովհետեւ այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ահա ես պիտի պատառեմ թագաւորութիւնը Սողոմոնի ձեռիցը եւ քեզ տամ տասը ցեղը. 32Իսկ մէկ ցեղը նորան կþլինի իմ ծառայ Դաւիթի պատճառով եւ Իսրայէլի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղէմ քաղաքի պատճառով։ 33Որովհետեւ ինձ թողեցին եւ երկրպագութիւն արին Սիդոնացիների Աստարովթ աստուծուն եւ Մովաբի Քամովս աստուծուն, եւ Ամմոնի որդկանց Մեղքոմ աստուծուն, եւ չþգնացին իմ ճանապարհներովը, որ իմ աչքի առաջին ուղիղը եւ իմ պատուէրները ու իրաւունքները կատարէին ինչպէս նորա հայր Դաւիթը։ 34Բայց բոլոր թագաւորութիւնը չեմ առնելու նորա ձեռից. Որովհետեւ նորան իշխան կþդնեմ նորա կեանքի բոլոր օրերումն իմ ծառայ Դաւիթի պատճառով, որին ես ընտրել եմ, որ իմ հրամաններն ու իմ պատուէրները պահել է։ 35Սակայն * պիտի առնեմ թագաւորութիւնը նորա որդիի ձեռիցը եւ քեզ տամ այն, այսինքն տասը ցեղերը։ 36Եւ նորա որդիին պիտի տամ մէկ ցեղը, * որ իմ ծառայ Դաւիթը միշտ մէկ ճրագ ունենայ իմ առաջին Երուսաղէմում՝ այն քաղաքում որը ես ընտրել եմ որ իմ անունը դնեմ այնտեղ։ 37Եւ ես քեզ վեր եմ առնում, եւ դու կþթագաւորես բոլոր սրտիդ ուզածին պէս եւ թագաւոր պիտի լինես Իսրայէլի վերայ։ 38Եւ կþլինի որ եթէ լսես բոլոր իմ քեզ հրամայածին եւ գնաս իմ ճանապարհներումը եւ անես իմ աչքի առաջին ուղիղը, որ պահես իմ պատուէրները եւ հրամանները ինչպէս որ աում էր իմ Դաւիթ ծառան, այն ժամանակ * ես քեզ հետ կþլինեմ եւ * քեզ համար հաստատուն տուն կþշինեմ ինչպէս որ շինել եմ Դաւիթի համար, եւ Իսրայէլը քեզ կþտամ։ 39Եւ պիտի խոնարհեցնեմ Դաւիթի սերունդը այս պատճառով, բայց ոչ թէ միշտ։ 40Եւ Սողոմոնն աշխատում էր որ Յերոբովամին սպանէ. Բայց Յերոբովամը վեր կացաւ եւ փախաւ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագաւոր Սիսակի մօտ, եւ մնաց Եգիպտոսում մինչեւ Սողոմոնի մեռնելը։
41Եւ * Սողոմոնի գործքերի մնացորդը, եւ նորա բոլոր արածը եւ նորա իմաստութիւնը, ահա նորանք գրուած են սողոմոնի գործքերի գրքումը։ 42Եւ * Սողոմոնի բոլոր Իսրայէլի վերայ Երուսաղէմումն արած թագաւորութեան ժամանակն էր քառասուն տարի։ 43Եւ * Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայր Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի * Ռոբովամը թագաւորեց նորա տեղ։
*11.1 բ Օր. ժէ. 17։
*11.1 Կամ՝ նաև Փարաւօնի աղջանը,
*11.2 Ել. լդ. 16։
*11.4 բ Օր. ժէ. 17։ Տես Յես. իգ. 12, 13։
*11.4 Գլ. ը. 61։
*11.4 Գլ. թ. 4։
*11.5 դ Թագ. իզ. 13։
*11.5 Հմր. 7, «Մողոք»։
*11.7 Թու. լգ. 52։
*11.7 Թու. իա. 29։
*11.7 դ Թագ. իգ. 13։
*11.9 Գլ. գ. 5։ թ. 2։
*11.10 Գլ. զ. 12։ թ. 6։
*11.11 Գլ. ժբ. 15, 16։
*11.13 բ Թագ. է. 15։ Սաղ. ձթ. 33։
*11.13 Գլ. ժբ. 20։
*11.13 բ Օր. ժբ. 11։
*11.14 ա Մն. ե. 26։
*11.15 բ Թագ. ը. 14։ ա Մն. ժը. 12, 13։
*11.19 Տես Գլ. ժե. 13։ դ Թագ. ժ. 13։ բ Մն. 15, 16։
*11.21 Գլ. բ. 10, 34։
*11.22 բ Թագ. ժ. 16։
*11.24 բ Թագ. ը. 3։ ժ. 8, 18։
*11.26 Գլ. ժբ. 2։ բ Մն. ժգ. 6։
*11.26 բ Թագ. ի. 21։
*11.27 Գլ. թ. 24։
*11.29 Գլ. ժբ. 15։ ժդ. 2։ ժե. 29։ բ Մն. թ. 29։
*11.30 Տես ա Թագ. ժե. 27։
*11.35 Գլ. ժբ. 16, 17։
*11.36 Գլ. ժե. 4։ դ Թագ. ը. 19։
*11.38 Յես. ա. 5։
*11.38 բ Թագ. է. 11, 27։
*11.41 բ Մն. թ. 29-31։
*11.42 բ Մն. թ. 30։
*11.43 բ Մն. թ. 31։
*11.43 Մատ. ա. 7։