Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Թախանձող որբևայրին։ Աղօթող Փարիսեցին և ապաշխարող մաքսաւորը։ Քրիստոսի …

Թախանձող որբևայրին։ Աղօթող Փարիսեցին և ապաշխարող մաքսաւորը։ Քրիստոսի մօտ երեխաներ են բերում։ Հարուստ իշխանը։ Քրիստոսի համար ամեն բան թողողների վարձքը։ Քրիստոսը յայտնում է իր մահը, և կոյրին աչքերը բանում։

1Մի առակ էլ ասեց նորանց՝ նորա վերայ թէ * պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ։ 2Եւ ասեց. Մի դատաւոր կար մի քաղաքում, որ Աստուածանից չէր վախենում, եւ մարդից չէր ամաչում։ 3Եւ մի որբեւայրի էլ կար այն քաղաքումը, եւ նորա մօտ էր գալիս եւ ասում, Իրաւունք արա ինձ իմ ոսոխիցը։ 4Եւ նա մի ժամանակ չ’կամեցաւ. Նորանից յետոյ իր մտքումն ասեց. Թէեւ Աստուածանից չեմ վախենում, եւ մարդկանցից չեմ ամաչում, 5Սակայն * որովհետեւ այս որբեւայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չ’գայ ինձ ձանձրացնէ։ 6Եւ Տէրն ասեց. Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։ 7* Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։ 8Ասում եմ ձեզ թէ * Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ։

9* Ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, թէ արդար են եւ ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց. 10Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. Մէկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր։ 11* Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. * Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը. 12Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս։ 13Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս։ 14Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. * որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ

15* Երեխաներ էլ էին բերում նորա մօտ, որ նորանց դպչի. Աշակերտներն էլ երբոր տեսան, յանդիմանում էին նորանց։ 16Բայց Յիսուսը նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գալ, եւ մի արգիլէք դորանց. * որովհետեւ այդպիսիներինն է Աստուծոյ արքայութիւնը։ 17* Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ՝ նա չի մտնիլ նորա մէջ։

18* Եւ մէկ իշխան հարցրեց նորան եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։ 19Յիսուսն էլ նորան ասեց. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չէ բացի մէկը՝ Աստուած։ 20Պատուիրանքները գիտես. * Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, * Պատուիր քո հօրը եւ մօրը։ 21Նա էլ ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահել եմ։ 22Յիսուսն էլ երբոր այս լսեց՝ նորան ասեց. Մի բան տակաւին պակաս է քեզ. * ամեն ինչ որ ունիս՝ ծախիր, եւ աղքատներին տուր, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։ 23Նա էլ այս լսելով տրտմեց. Որովհետեւ սաստիկ հարուստ էր։ 24Յիսուսն էլ երբոր նորան տրտմած տեսաւ, ասեց. * Ի՛նչպէս դժուար կ’մտնեն Աստուծոյ արքայութիւնը նորանք, որ ստացուածքներ ունին։ 25Որովհետեւ աւելի հեշտ է որ ուղտն ասեղի ծակով անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւնը մտնէ։ 26Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։ 27Նա էլ ասեց. * Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։ 28* Եւ Պետրոսն ասեց. Ահա մենք բոլորը թողեցինք եւ քո ետեւից եկանք։ 29Նա էլ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ * թէ Ոչ ով չ’կայ, որ թողել է տուն, կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիք՝ Աստուծոյ արքայութեան համար, 30* Որ բազմապատիկ չ’առնէ այս ժամանակումը, եւ այն գալու աշխարհքումը յաւիտենական կեանքը։

31* Եւ այն տասնեւերկուսին մօտն առաւ եւ ասեց նորանց. Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ * կ’կատարուին մարգարէների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրուածները։ 32* Որովհետեւ հեթանոսներին կ’մատնուի, եւ ծաղր կ’լինի, կ’նախատուի, եւ նորա վերայ կ’թքուի։ 33Եւ կ’ծեծեն կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ։ 34Եւ նորանք սորանցից ոչինչ չ’իմացան, եւ խօսքը ծածկուած էր նորանցից, եւ ասածները չէին իմանում։

35* Եւ եղաւ, որ նա Երիքովին մօտենալիս, մի կոյր ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։ 36Եւ երբոր ժողովրդի անցնելը լսեց, հարցնում էր՝ թէ Դա ի՞նչ է։ 37Եւ պատմեցին նորան, թէ Յիսուս Նազովրեցին է անցնում։ 38Եւ նա աղաղակեց եւ ասեց. Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր։ 39Եւ նորանք՝ որ առաջից գնում էին, յանդիմանում էին նորան, որ լռէ. Իսկ նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ինձ ողորմիր։ 40Յիսուսն էլ կանգնեց եւ հրամայեց, որ նորան իրան մօտ բերեն. Եւ երբոր նա մօտ եկաւ, հարցրեց նորան եւ ասեց. 41Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ. Եւ նա ասեց. Տէր, որ տեսնեմ։ 42Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Տես. * քո հաւատքը ապրեցրեց քեզ։ 43Եւ իսկոյն տեսնում էր, եւ նորա ետեւից գնում էր՝ * Աստուծուն փառաւորելով. Եւ բոլոր ժողովուրդը որ տեսաւ՝ օրհնութիւն էր տալիս Աստուծուն։

*18.1 Գլ. ժա. 5։ իա. 36։ Հռովմ. ժբ. 12։ Եփես. զ. 18։ Կող. դ. 2։ ա Թես. ե. 17։

*18.5 Գլ. ժա. 8։

*18.7 Յայտ. զ. 10։

*18.8 Եբր. ժ. 37։ բ Պետ. գ. 8, 9։

*18.9 Գլ. ժ. 29։ ժզ. 15։

*18.11 Սաղ. ճլե. 2։

*18.11 Ես. ա. 15։ ծը. 2։ Յայտ. գ. 17։

*18.14 Յոբ իբ. 29։ Մատ. իգ. 12։ Գլ. ժդ. 11։ Յակ. դ. 6։ ա Պետ. ե. 5, 6։

*18.15 Մատ. ժթ. 13։ Մար. ժ. 13։

*18.16 ա կոր. ժդ. 20։ ա Պետ. բ. 2։

*18.17 Մար. ժ. 15։

*18.18 Մատ. ժթ. 16։ Մար. ժ. 17։

*18.20 Ել. ի. 12, 16։ բ Օր. ե. 16-20։ Հռովմ. ժգ. 9։

*18.20 Եփես. զ. 2։ Կող. գ. 20։

*18.22 Մատ. զ. 19, 20։ ժթ. 21։ ա Տիմ. զ. 19։

*18.24 Առակ. ժա. 28։ Մատ. ժթ. 23։ Մար. ժ. 23։

*18.27 Երեմ. լբ. 17։ Զաք. ը. 6։ Մատ. ժթ. 26։ Գլ. ա. 37։

*18.28 Մատ. ժթ. 27։

*18.29 բ Օր. լգ. 9։

*18.30 Յոբ խբ. 10։

*18.31 Մատ. ժզ. 21։ ժէ. 21։ ի. 17։ Մար. ժ. 32։

*18.31 Սաղ. իբ։ Ես. ծգ։

*18.32 Մատ. իէ. 2։ Գլ. իգ. 1։ Յովհ. ժը. 28։ Գոր. գ. 13։

*18.35 Մատ. ի. 29։ Մար. ժ. 46։

*18.42 Գլ. ժէ. 19։

*18.43 Գլ. ե. 26։ Գոր. դ. 21։ ժա. 18։