Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մխիթարում է Բարուքին որ ողջ է մնացել։ 1Այն * խօսքը որ խօ…
Մխիթարում է Բարուքին որ ողջ է մնացել։
1Այն * խօսքը որ խօսեց Երեմիա մարգարէն Ներիայի որդի Բարուքի հետ, երբոր նա գրքում գրում էր այս խօսքերը Երեմիայի բերանիցը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորորդ տարին ասելով.
2Քեզ համար այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը, ով Բարուք. 3Դու ասեցիր. Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում։ 4Նորան այսպէս ասիր. Տէրը այսպէս է ասում. Ահա * իմ շինածը ես քանդում եմ, եւ իմ տնկածը ես խլում եմ, այսինքն այս բոլոր երկիրը։ 5Եւ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. Մի որոնիր. Որովհետեւ ահա * ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ, ասում է Տէրը, եւ ես * քո անձը քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերումը, ուր որ գնաս։
*45.1 Գլ. լզ. 1, 4, 32։
*45.4 Ես. ե. 5։
*45.5 Գլ. իե. 26։
*45.5 Գլ. իա. 9։ լը. 2։ լթ. 18։