Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երուսաղէմը նեղվում է Ասորիներից և Իսրայէլացիներից։ Էմմանուէլի խոստմու…
Երուսաղէմը նեղվում է Ասորիներից և Իսրայէլացիներից։ Էմմանուէլի խոստմունքը։
1Եւ եղաւ * Յուդայի թագաւոր՝ Ոզիայի որդի Յովաթամի որդի Աքազի օրերումը, որ Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւոր՝ Ռովմելայի որդի Փակէէն վեր եկան Երուսաղէմ նորա հետ պատերազմելու. Բայց չþկարողացան նորա հետ պատերազմ անել։ 2Եւ Դաւիթի տանը լուր տրուեցաւ ասելով թէ Ասորին բանակ է կազմել Եփրեմի հետ. Այն ժամանակ դողաց նորա սիրտը եւ նորա ժողովրդի սիրտը ինչպէս որ անտառի ծառերը դողում են քամիիցը։ 3Եւ Տէրն ասեց Եսայիային. Գնա մէկ Աքազին դիմաւորելու՝ դու եւ քո որդին * Սէար-յասուբը՝ վերի աւազանի ջրմուղի ծայրը, * թափիչի ագարակի ճանապարհի վերայ. 4Եւ ասիր նորան. Զգոյշ եղիր որ հանդարտ լինիս, մի վախենար եւ սիրտդ չþթուլանայ այս երկու ծուխ անող կիսայրեաց խանձողներից, բարկութիւնը բորբոքուած ռասինից եւ Ասորեցիներից եւ Ռովմելայի որդիիցը։ 5Որովհետեւ Ասորին քո մասին չար խորհուրդ է արել, նաեւ Եփրեմն ու Ռովմելայի որդին, ասելով.
6Վեր գնանք Յուդայի վերայ եւ ահաբեկ անենք նորան եւ նուաճենք նորան մեզ համար, եւ նորա մէջ թագաւոր դնենք Տաբէելի որդիին։ 7Այսպէս է ասում Եհովայ Տէրը. * Պիտի չþհաստատուի եւ չþկատարուի այդ։ 8* Որովհետեւ Ասորիների գլուխը Դամասկոսն է, եւ Դամասկոսի գլուխը՝ Ռասինը. Եւ դեռ մինչեւ վաթսունեւհինգ տարին Եփրեմը կþջնջուի ազգ լինելուց։ 9Եւ Եփրեմի գլուխն է Սամարիան, եւ Սամարիայի գլուխը՝ Ռովմելայի որդին. * եթէ չþհաւատաք, յիրաւի չէք մնալ։
10Եւ Տէրը դարձեալ խօսեց Աքազի հետ ասելով. 11* Մի նշան խնդրիր քեզ համար քո Եհովայ Աստուածանից, կամ խոր անդունդումը, կամ վեր բարձունքումը։ 12Բայց Աքազն ասեց. Չեմ խնդրիլ, եւ Տիրոջը չեմ փորձիլ։ 13Նա էլ ասեց. Հիմա լսեցէք, ով Դաւիթի տունը, սա քի՞չ բան է ձեզ համար որ մարդկանց աշխատութիւն էք տալիս, որ Աստուծուն էլ էք աշխատութիւն տալիս. 14Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կþտայ. * ահա կոյսը կþյղանայ եւ * կþծնէ մի որդի, եւ * նորա անունը * կþկանչէ Էմմանուէլ։ 15Նա կոգի եւ մեղր կ՛ուտէ մինչեւ որ գիտենայ չարը մերժել եւ լաւը ընտրել։ 16Որովհետեւ մանուկը * չարը մերժելը եւ բարին ընտրելը գիտենալուց առաջ կþթողուի այն երկիրը որոնց երկու թագաւորների առաջը դու վախենում ես։ 17* Տէրը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո հօր տանը վերայ այնպիսի օրեր է բերելու, որ չեն եկած * Եփրեմը Յուդայից հեռանալու օրից հետէ. Այսինքն Ասորեստանի թագաւորին։ 18Եւ կþլինի այն օրը, որ Տէրը * կþսուլէ այն ճանճերին, որ Եգիպտոսի գետի եզերքումն են. Եւ այն մեղուներին որ Ասորեստանի երկրումն են. 19Եւ ամենքը կþգան եւ կþհանգչեն ամայի ձորերումը եւ * վէմերի խոռոչներումը, եւ ամեն թուփերում եւ ամեն արօտներում։ 20Այն օրը Տէրը * վարձած ածելիով՝ գետի այն կողմի Ասորեստանի թագաւորով կþածիլէ գլուխը եւ ոտքերի մազը, ու նաեւ մօրուքը կþսափրէ։ 21Եւ այն օրը կþլինի որ մէկ մարդ մէկ երինջ եւ երկու աչխար կþպահէ։ 22Եւ կþլինի որ կաթը շատ շինելուց կոգի կþուտէ. Որովհետեւ կոգի եւ մեղր կþուտեն ամենքը որ մնացած կþլինին երկրի մէջ։ 23Եւ այն օրը կþլինի, որ ամեն մի տեղ ուր որ կար հազար որթ հազար արծաթի, * ցախ եւ փուշ դարձած կþլինի։ 24Նետերով ու աղեղներով կþգնան այնտեղ, որովհետեւ բոլոր երկիրը ցախեր ու փուշեր դարձած կþլինի։ 25Եւ բոլոր սարերը, որ բրիչով փորվում էին, չես կարողանալ գնալ այնտեղ՝ ցախի ու փուշի երկիւղի պատճառով. Եւ արջառների արօտ եւ խաշինքների կոխան կþդառնայ։
*7.1 դ Թագ. ժզ. 5։ բ Մն. իը. 5, 6։
*7.3 Այսինքն՝ Մնացորդը կþդառնայ.
*7.3 դ Թագ. ժը. 17։ Գլ. լզ. 2։
*7.7 Առակ. իա. 30։ Գլ. ը. 10։
*7.8 Տես բ Թագ. ը. 6։
*7.9 բ Մն. ի. 20։
*7.11 Դատ. զ. 36 ևլն։ Մատ. ժբ. 38։
*7.14 Մատ. ա. 23։ Ղուկ. ա. 31, 34։
*7.14 Գլ. թ. 6։
*7.14 Տես Ծն. դ. 1, 25։ ժզ. 11։ իթ. 32։ լ. 6, 8։ ա Թագ. դ. 21։
*7.14 Գլ. ը. 8։
*7.16 Տես Գլ. ը. 4։
*7.17 բ Մն. իը. 19։
*7.17 գ Թագ. ժբ. 16։
*7.18 Գլ. ե. 26։
*7.19 Գլ. բ. 19։ Երեմ. ժզ. 16։
*7.20 դ Թագ. ժզ. 7, 8։ բ Մն. իը. 20, 21։ Տես Եզեկ. ե. 1։
*7.23 Գլ. ե. 6։