Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ասան քանդում է կռապաշտութիւնը և Եթովպացիներին յաղթում։ 1Եւ Աբիան ն…
Ասան քանդում է կռապաշտութիւնը և Եթովպացիներին յաղթում։
1Եւ Աբիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի * Ասան թագաւոր եղաւ նորա տեղ։ Սորա օրերին երկիրը տասը տարի հանգստացաւ։ 2Եւ Ասան բարութիւն եւ ուղղութիւն արաւ իր Տէր Աստուծոյ աչքի առաջին։ 3Եւ վերցրեց օտար սեղանները եւ * բարձրաւանդակները, եւ * կոտրատեց արձանները, եւ * Աստարովթները կոտրեց։ 4Եւ հրամայեց Յուդային որ իրանց հայրերի Տէր Աստուծուն խնդրեն, եւ որ օրէնքն ու պատուիրանքը կատարեն։ 5Եւ վերցրեց Յուդայի բոլոր քաղաքներից բարձրաւանդակները եւ արեգական կուռքերը, եւ թագաւորութիւնը հանգստացաւ նորա առաջին։ 6Եւ Յուդայի մէջ * պարսպաւոր քաղաքներ շինեց. Որովհետեւ երկիրը հանգիստ էր, եւ նորա հետ պատերազմ չþկար այն տարիները. Որովհետեւ Տէրը նորան հանգստութիւն տուաւ։ 7Եւ Ասան Յուդային ասեց. Այս քաղաքները շինենք, եւ նորանց շրջապատենք * պարիսպներով, աշտարակներով, դռներով եւ նիգերով, քանի որ երկիրը մեր առաջն է, որովհետեւ մենք խնդրեցինք մեր Տէր Աստուծուն, մենք խնդրեցինք, եւ * նա մեզ հանգստութիւն տուաւ շուրջանակի. Եւ շինեցին ու յաջողուեցան։ 8Եւ Ասան Յուդայից վահան եւ նիզակ կրող երեք հարիւր հազար զօրք ունէր, եւ Բենիմինից ասպար կրող ու աղեղ քաշող երկու հարիւր ութսուն հազար. Սորանք ամենքը քաջ զօրաւորներ էին։
9Եւ * Եթովպացի Զարան հազար անգամ հազար զօրքով եւ երեք հարիւր կառքով դուրս եկաւ նորանց վերայ, եւ եկաւ մինչեւ * Մարեսա։ 10Եւ Ասան նորա առաջը դուրս եկաւ, եւ պատերազմ կազմեցին Մարեսայի * Սեփաթա ձորումը։ 11Եւ Ասան * աղաղակեց իր Տէր Աստուծուն եւ ասեց. Ով Տէր, * քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. Մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. Որովհետեւ մենք * քեզ ենք ապաւինել, եւ * քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, * թող մարդը քեզանից զօրաւոր չþլինի։ 12Եւ Տէրը զարկեց Եթովպացիներին Ասայի եւ Յուդայի առաջը, եւ Եթովպացիները փախան։
13Եւ Ասան ու նորա հետ եղող ժողովուրդը հալածեցին նորանց մինչեւ Գերարա. Եւ ընկան Եթովպացիներից մինչեւ որ նորանցից կենդանի մնացող չþեղաւ. Որովհետեւ Տիրոջ առաջին եւ նորա բանակի առաջին ջարդուեցան, եւ շատ մեծ աւար արին։ 14Եւ նա զարկեց Գերարայի շուրջի քաղաքները. Որովհետեւ * Տիրոջ վախը նորանց վերայ էր, եւ բոլոր քաղաքները կողոպտեցին, որովհետեւ շատ աւար կար նորանց մէջ։ 15Հովիւների վրաններն էլ զարկեցին, եւ շատ ոչխար եւ ուղտ քշեցին, եւ ետ դառան Երուսաղէմ։
*14.1 գ Թագ. ժե. 8։
*14.3 Տես գ Թագ. ժե. 14։ Գլ. ժե. 17։
*14.3 Ել. լդ. 13։
*14.3 գ Թագ. ժա. 7։
*14.6 Գլ. ժա. 5։
*14.7 Գլ. ը. 5։
*14.7 Գլ. ժե. 15։
*14.9 Գլ. ժզ. 8։ Տես Գլ. ժբ. 3։
*14.9 Յես. ժե. 44։ Գլ. ժա. 8։
*14.10 Դատ. ա. 17։
*14.11 Ել. ժդ. 10։ ա Մն. ե. 20։ Գլ. ժգ. 14։ Սաղ. իբ. 5։ Տես Դատ. գ. 9։
*14.11 ա Թագ. ժդ. 6։ Տես Դատ. է. 7։
*14.11 Գլ. ժգ. 18։
*14.11 ա Թագ. ժէ. 45։
*14.11 (Տես ա Մն. իթ. 14։)
*14.14 Ծն. լե. 5։