Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմն աւերակ անողներից գանգատ։ Ասափի Սաղմոս։ 1Ով Աստուած, …

Երուսաղէմն աւերակ անողներից գանգատ։

Ասափի Սաղմոս։

1Ով Աստուած, հեթանոսները մտան * քո ժառանգութեան մէջ. Պղծեցին * քո սուրբ տաճարը. * Երուսաղէմն աւերակ արին։

2Նորանք * քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին։

3Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. Եւ * թաղող չþկար։

4* Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր եւ անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին։

5* Մինչեւ ե՞րբ, Տէր. Կþբարկանաս իսպառ, եւ * քո նախանձը կրակի պէս կþբորբոքուի՞։

6* Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ * քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ * որ քո անունը չեն կանչում։

7Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին։

8* Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. Որովհետեւ մենք * շատ տկարացանք։

9* Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, * քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար։

10* Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. Թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը։

11* Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. Քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը։

12* Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ * իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր։

13Բայց * մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. Յաւիտեան կþգոհանանք քեզանից, եւ * քո գովասանքը կþպատմենք ազգից մինչեւ ազգ։

*79.1 Ել. ժե. 17։ Սաղ. հդ. 2։

*79.1 Սաղ. հդ. 7։

*79.1 գ Թագ. իե. 9, 10։ բ Մն. լզ. 19։ Միք. գ. 12։

*79.2 Երեմ. է. 33։ ժզ. 4։ լդ. 20։

*79.3 Սաղ. ճխա. 7։ Երեմ. ժդ. 16։ ժզ. 4։ Յայտ. ժա. 9։

*79.4 Սաղ. խդ. 13։ ձ. 6։

*79.5 Սաղ. հդ. 1, 9, 10։ ձե. 5։ ձթ. 46։

*79.5 Սոփ. ա. 18։ գ. 8։

*79.6 Երեմ. ժ. 25։ Յայտ. ժզ. 1։

*79.6 Ես. խե. 4, 5։ բ Թես. ա. 8։

*79.6 Սաղ. ծգ. 4։

*79.8 Ես. կդ. 9։

*79.8 բ Օր. իը. 43։ Սաղ. ճխբ. 6։

*79.9 բ Մն. ժդ. 11։

*79.9 Երեմ. ժդ. 7, 21։

*79.10 Սաղ. խբ. 10։ ճժե. 2։

*79.11 Սաղ. ճբ. 20։

*79.12 Ծն. դ. 15։ Ես. կե. 6։ Երեմ. լբ. 18։ Ղուկ. զ. 38։

*79.12 Սաղ. հդ. 18, 22։

*79.13 Սաղ. հդ. 1։ ղե. 7։ ճ. 3։

*79.13 Ես. խգ. 21։