Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարիներին և չարերին միևնոյնն է պատահում։ Իսկ պէտք է անել մեր պարտքը և…
Բարիներին և չարերին միևնոյնն է պատահում։ Իսկ պէտք է անել մեր պարտքը և վերջը իմաստութիւնը կþյաղթէ։
1Որովհետեւ ես այս բոլորը դրի իմ սրտումը, որ այս բոլորն էլ քննեմ, որ * արդարները եւ իմաստուններն ու նորանց գործերը Աստուծոյ ձեռքին են. Սէրն էլ ատելութիւնն էլ չþգիտէ մարդս. Բոլորն էլ իրանց առաջին են։
2* Ամենը իբրեւ թէ ամենքի համար է. Միեւնոյնը պատահում է արդարին եւ ամբարշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չþանողին, ինչպէս է բարին՝ այնպէս է մեղաւորը. Երդում անողը՝ այնպէս եւ երդումից վախեցողը։
3Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միեւնոյնն է պատահում։ Ու նաեւ մարդկանց որդիների սիրտը լիքն է չարութիւնով, եւ խենդութիւն կայ նորանց սրտումը իրանց կեանքի մէջ. Իսկ վերջը իջնում են մեռելների մօտը։
4Որովհետեւ ով որ ընկեր է միւս ապրողներին՝ յոյս կայ նորանից. Որովհետեւ ողջ շունը լաւ է մեռած առիւծից։
5Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց * մեռելները մի բան չþգիտեն եւ վարձք էլ չþունին, որովհետեւ * նորանց յիշատակը մոռացուել է։
6Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել. Եւ նորանց համար այլ եւս յաւիտեան բաժին չþկայ, արեգակի տակին եղած բոլոր բաների մէջ։
7* Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին։
8Հանդերձներդ միշտ սպիտակ լինին, եւ գլխիդ իւղը չþպակասէ։
9Կեանք վայելիր քո սիրած կնոջ հետ քո ունայն կեանքի բոլոր օրերումը, որ քեզ տուել է արեգակի տակ քո բոլոր ունայն օրերումը, որովհետեւ * նա է քո բաժինը ապրողների մէջ, եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մէջ։
10Ամեն ինչ որ ձեռքդ գտնէ անելու՝ ուժովդ արա, որ գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չþկայ միւս աշխարհքումը, ուր որ դու պիտի գնաս։
11Դարձեալ * տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. Եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. Որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին։
12Նորա համար որ * մարդս էլ չþգիտէ իր ժամանակը. Ինչպէս որ ձուկերը բռնվում են չար ուռկանով, եւ ինչպէս որ թռչունները բռնվում են * ծուղակի մէջ. Նորանց նման էլ բռնվում են մարդկանց որդիները որոգայթի մէջ մի չար ժամանակում, երբոր յանկարծ ընկնում է նորանց վերայ։
13Արեգակի տակին այս իմաստութիւնն էլ տեսայ, եւ նա ինձ համար մեծ էր։
14* Մի փոքր քաղաք, եւ միջին քիչ ժողովուրդ. Եւ նորա վերայ եկաւ մի մեծ թագաւոր, եւ նորան պաշարեց, եւ նորա դէմ մեծամեծ պատնէշներ շինեց.
15Բայց նորանում մի աղքատ իմաստունգտնուեցաւ, եւ նա իր իմաստութիւնովը ազատեց քաղաքը. Բայց ոչ մի մարդ չþյիշեց այն աղքատ մարդին։
16* Եւ ես ասեցի. Իմաստութիւնը լաւ է ուժից. Թէեւ * աղքատի իմաստութիւնը անարգուած լինի, եւ նորա խօսքին չþլսեն։
17Իմաստունների խօսքերը՝ մեղմութեամբ լսուած, լաւ է յիմարների վերայ իշխողի աղաղակիցը։
18* Իմաստութիւնը լաւ է պատերազմական գործիքներից, բայց * մէկ մեղաւորը շատ բարիքներ կþփչացնէ։
*9.1 Գլ. ը. 14։
*9.2 Յոբ իա. 7 ևլն։ Սաղ. հգ. 3, 12, 13։ Մաղ. գ. 15։
*9.5 Յոբ ժդ. 21։
*9.5 Յոբ է. 8-10։ Ես. իզ. 14։
*9.7 Գլ. ը. 15։
*9.9 Գլ. բ. 10, 24։ գ. 13, 22։ ե. 18։
*9.11 Ամով. բ. 14, 15։ Երեմ. թ. 23։
*9.12 Գլ. ը. 7։
*9.12 Առակ. իթ. 6։ Ղուկ. ժբ. 20, 39։ ժէ. 26 ևլն։ ա Թես. ե. 3։
*9.14 Տես բ Թագ. ի. 16-22։
*9.16 Առակ. իա. 22։ իդ. 5։ Գլ. է. 19։ Հմր. 18։
*9.16 Մատ. զ. 2, 3։
*9.18 Հմր. 16։
*9.18 Յես. է. 1, 11, 12։