Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ Որդիի թագաւորութեան և իր թշնամիներին յաղթելու մասին մարգարէո…
Աստուծոյ Որդիի թագաւորութեան և իր թշնամիներին յաղթելու մասին մարգարէութիւն։
1Ի՞նչու համար են խռովութիւն անում * հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։
2Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա * Օծեալի դէմ թէ
3* Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից։
4* Երկնքումը բնակողը * ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց։
5Այն ժամանակ նա կþխօսի նորանց հետ իրան բարկութիւնովը, եւ իրան սրտմտութիւնովը կþշփոթեցնէ նորանց։
6Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ * Սիօն սարի վերայ։
7Կþպատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. * Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ.
8* Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կþտամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք։
9* Երկաթի գաւազանով կþջարդես նորանց, եւ * բրուտի ամանի պէս կþփշրես նորանց։
10Եւ հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք, եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ։
11Վախով ծառայեցէք * Տիրոջը, եւ * դողալով ցնծացէք։
12Որդիին համբուրեցէք, որ չþբարկանայ, եւ դուք չþկորչիք ճանապարհումը. Որովհետեւ նորա * բարկութիւնը շուտով կþվառուի. * երանի այն ամենին որ նորան են յուսացած։
*2.1 Սաղ. խզ. 6։ Գոր. դ. 25, 26։
*2.2 Սաղ. խե. 7։ Յօհ. ա. 41։
*2.3 Երեմ. ե. 5։ Ղու. ժթ. 14։
*2.4 Սաղ. ժա. 4։
*2.4 Սաղ. լէ. 13։ ծթ. 8։ Առակ. ա. 26։
*2.6 բ Թագ. ե. 7։
*2.7 Գոր. ժգ. 33։ Եբր. ա. 5։ ե. 5։ Տես Մատ. գ. 17։ ժդ. 33։
*2.8 Սաղ. իբ. 27։ հբ. 8։ ձթ. 27։ Դան. է. 13, 14։ Տես Յօհ. ժէ. 4, 5։
*2.9 Սաղ. ձթ. 23։ Յայտ. բ. 27։ ժբ. 5։ ժթ. 15։
*2.9 Ես. լ. 14։ Երեմ. ժթ. 11։
*2.11 Եբր. ժբ. 28։
*2.11 (Տես Յոբ. դ. 14։ Սաղ. խը. 6։ Ես. լգ. 14։ Փիլ. բ. 12։)
*2.12 Յայտ. զ. 16, 17։
*2.12 Սաղ. լդ. 8։ Ես. լ. 18։ Երեմ. ժէ. 7։ Հռովմ. թ. 33։ ժ. 11։ ա Պետ. բ. 6։