Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամմոնացիների, Մովաբացիների, Եդովմացիների և Փղշտացիների դէմ մարգարէութ…
Ամմոնացիների, Մովաբացիների, Եդովմացիների և Փղշտացիների դէմ մարգարէութիւն։
1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, * երեսդ դէպի * Ամմոնի որդկանցն արա եւ մարգարէացիր նորանց դէմ, 3Եւ ասիր Ամմոնի որդկանցը. Լսեցէք Տէր Եհովայի խօսքը, Այսպէս է ասում Տէր Եհովան. * Որովհետեւ դու Վա՜շ ասեցիր իմ սրբարանի մասին երբոր նա պղծուեցաւ, եւ Իսրայէլի երկրի մասին՝ երբոր նա անապատացաւ, եւ Յուդայի տան մասին՝ երբոր նորանք գերի գնացին. 4Դորա համար ահա ես քեզ պիտի արեւելքի որդկանցը մատնեմ իբրեւ ժառանգութիւն, որ նորանք իրանց գիւղերը շինեն քեզանում եւ իրանց վրանները դնեն քեզանում. Նորանք պիտի ուտեն քո պտուղները եւ նորանք պիտի խմեն քո կաթը։ 5Եւ ես * Ռաբբան պիտի * ուղտերի փարախ շինեմ եւ Ամմոնի որդկանցը՝ հօտերի մակաղատեղ, եւ * դուք կþիմանաք որ ես եմ Տէրը։ 6Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան, նորա համար որ դու * ծափ տուիր եւ ոտքով գետինը տրոփեցիր եւ * քո բոլոր արհամարհանքովը հոգով չափ ուրախացիր Իսրայէլի երկրի վերայ, 7Դորա համար ահա ես իմ ձեռքը մեկնում եմ դէպի քեզ, եւ քեզ մատնում եմ ազգերին իբրեւ յափշտակութիւն. Եւ ես քեզ պիտի փչացնեմ ազգերից, եւ քեզ պիտի կորցնեմ երկիրներիցը. Ես քեզ բնաջինջ պիտի անեմ, եւ դու կþիմանաս որ ես եմ Տէրը։
8Այսպէս է ասում Տէր Եհովան, որովհետեւ * Մովաբը եւ * Սէիրն ասեցին թէ Ահա Յուդայի տունը ամեն ազգերի պէս է. 9Դորա համար ահա ես պիտի բանամ Մովաբի կողմը քաղաքներիցը՝ նորա քաղաքներիցը նորա սահմաններիցը, երկրի պարծանք Բեթեսիմօթը, Բէէլմոնը եւ Կարիաթեմը 10* Արեւելքի որդկանց համար՝ Ամմոնի որդկանց հետ միասին պիտի սա էլ տամ իբրեւ ժառանգութիւն, որպէս զի Ամմոնի որդկանց * յիշատակ չþլինի ազգերի մէջ։ 11Մովաբումն էլ եմ դատաստաններ անելու, եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը։
12Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ Եդովմը սաստկութիւն գործածելով * Յուդայի տանիցը վրէժ առաւ եւ նորանից վրէժ առնելով յանցանք գործեց, 13Դորա համար այսպէս է ասում տէր Եհովան. Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վերայ, եւ նորանից բնաջինջ անեմ մարդը եւ անասունը, եւ նորան պիտի Թեմանից առաւել անապատ շինեմ, եւ մինչեւ Դեդան պիտի սրով ընկնեն։ 14Եւ * իմ վրէժը պիտի կատարեմ Եդովմի վերայ իմ ժողովուրդ՝ Իսրայէլի ձեռովը. Եւ նորանք պիտի անեն Եդովմի մէջ իմ բարկութեան եւ իմ սրտմտութեան համեմատ. Եւ նորանք պիտի ճանաչեն իմ վրէժը, ասում է Տէր Եհովան։
15Այսպէս է ասում Տէր Եհովան. * Որովհետեւ * Փղշտացիք վրէժխնդրութիւնով վարուեցան եւ հոգիի արհամարհանքով վրէժ առան մշտական ատելութիւնով ապականելով. 16Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. * Ահա ես իմ ձեռքը տարածում եմ Փղշտացիների վերայ եւ նորանց * Քերեթիներին պիտի բնաջինջ անեմ, եւ պիտի փչացնեմ * ծովի եզերքում եղող մնացորդը. 17Եւ նորանց մէջ մեծամեծ վրէժխնդրութիւններ պիտի գործեմ * սրտմտութեան յանդիմանութիւններով. Եւ նորանք պիտի իմանան որ ես եմ Տէրը, * երբոր իմ վրէժը կþառնեմ նորանցից։
*25.2 Գլ. զ. 2։ լե. 2։
*25.2 Երեմ. խթ. 1 ևլն։ Գլ. իա. 28։ Ամովս. ա. 13։ Սոփ. բ. 9։
*25.3 Առակ. ժէ. 5։ Գլ. իզ. 2։
*25.5 Գլ. իա. 20։
*25.5 Ես. ժէ. 2։ լբ. 14։ Սոփ. բ. 14, 15։
*25.5 Գլ. իդ. 24։ իզ. 6։ լե. 9։
*25.6 Յոբ իէ. 23։ Ողբ բ. 15։ Սոփ. բ. 15։
*25.6 Գլ. լզ. 5։ Սոփ. բ. 8, 10։
*25.8 Ես. ժե. ժզ։ Երեմ. խը. 1 ևլն։ Ամով. բ. 1։
*25.8 Գլ. լե. 2, 5, 12։
*25.10 Հմր. 4։
*25.10 Գլ. իա. 32։
*25.12 բ Մն. իը. 17։ Սաղ. ճլէ. 7։ Երեմ. խթ. 7, 8 ևլն։ Գլ. լե. 2 ևլն։ Ամով. ա. 11։ Աբդ. 10 ևլն։
*25.14 Տես Ես. ժա. 14։ Երեմ. խթ. 2։
*25.15 Երեմ. իե. 20։ խէ. 1 ևլն։ Յովել. գ. 4 ևլն։ Ամով. ա. 6։
*25.15 բ Մն. իը. 18։
*25.16 Սոփ. բ. 4 ևլն։
*25.16 ա Թագ. լ. 14։
*25.16 Երեմ. խէ. 4։
*25.17 Գլ. ե. 15։
*25.17 Սաղ. թ. 16։