Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երկու թագաւորութիւնների դէմ սպառնալիք։ 1Լսեցէք այս, ով քահանաներ, …

Երկու թագաւորութիւնների դէմ սպառնալիք։

1Լսեցէք այս, ով քահանաներ, եւ ականջ դրէք, ով Իսրայէլի տուն, եւ ուշադիր եղէք, ով թագաւորի տուն, որ դատաստան կայ ձեզ համար, որովհետեւ դուք որոգայթ եղաք * Մասփայում, եւ տարածուած վարմ՝ Թաբօրի վերայ։ 2Եւ ապականութիւնով մոլորուողները խորասոյզ եղան, բայց ես նորանց ամենին պիտի խրատեմ։ 3* Ես ճանաչում եմ Եփրեմին, եւ իսրայէլը ծածկուած չէ ինձանից. Որովհետեւ * դու հիմա շնացար, ով Եփրեմ, Իսրայէլը պղծուած է։ 4Թոյլ չեն տալիս նորանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստուծոյ մօտ. Որովհետեւ * նորանցում շնութեան հոգի կայ, եւ Տիրոջը չեն ճանաչում։ 5Եւ * Իսրայէլի հպարտութիւնը պիտի խոնարհուի նորանց առաջին, եւ Իսրայէլն ու Եփրեմը պիտի գլորուին իրանց անօրէնութեամբը, Յուդան էլ պիտի գլորուի նորանց հետ։ 6* Նորանք իրանց ոչխարներովն ու արձառներովը պիտի գնան Տիրոջը որոնելու, բայց պիտի չþգտնեն, նա քաշուել է նորանցից։ 7* Նորանք անհաւատարմութիւն արին Տիրոջը, որ օտար որդիներ ծնան. Հիմա * ամիսը պիտի ուտէ նորանց իրանց վիճակներովը։

8* Շեփոր հնչեցրէք Գաբաայումը, փող՝ Ռամայումը, * բարձրաձայն կանչեցէք * Բեթաւանումը, * քո ետեւիցը, ով Բենիամին։ 9Եփրեմը ամայի պիտի դառնայ իր յանդիմանութեան օրը. Իսրայէլի ցեղերումը ճշմարտութիւնն իմացրի։ 10Յուդայի իշխանները * սահմանը փոխողների պէս եղան, նորանց վերայ պիտի թափեմ ջրերի պէս իմ բարկութիւնը։ 11Եփրեմը * ճնշուած է եւ դատաստանով փշրուած, որ յօժարակամ * գնաց հրամանի ետեւիցը։ 12Բայց ես ցեցի պէս եմ Եփրեմի համար, եւ ուտիճի պէս՝ Յուդայի տան համար։ 13Եւ Եփրեմը տեսաւ իր ցաւը եւ Յուդան՝ իր * վէրքը, եւ Եփրեմը գնաց * Ասորեստան, * եւ Յարէբ թագաւորի մօտ ուղարկեց. Բայց նա կարող չէ ձեզ առողջացնել, եւ չի առողջացնիլ ձեր վէրքը։ 14Որովհետեւ * ես առիւծի պէս եմ Եփրեմի համար, եւ առոյգ առիւծի պէս՝ Յուդայի տան համար. * ես՝ ես պիտի պատառեմ ու գնամ, պիտի տանեմ եւ ազատող պիտի չþլինի։ 15Գնում եմ՝ ետ եմ դառնում իմ տեղը, մինչեւ որ * իրանց յանցանքը խոստովանեն եւ իմ երեսը որոնեն. * երբոր նորանք նեղութեան մէջ լինեն կանուխ պիտի ինձ դիմեն։

*5.1 Գլ. զ. 9։

*5.3 Ամովս գ. 2։

*5.3 Եզեկ. իգ. 5 ևլն։ Գլ. դ. 17։

*5.4 Գլ. դ. 12։

*5.5 Գլ. է. 10։

*5.6 Առակ. ա. 28։ Ես. ա. 15։ Երեմ. ժա. 11։ Եզեկ. ը. 18։ Միք. գ. 4։ Յովհ. է. 34։

*5.7 Ես. խը. 8։ Երեմ. գ. 20։ ե. 11։ Գլ. զ. 7։ Մաղ. բ. 11։

*5.7 Զաք. ժա. 8։

*5.8 Գլ. ը. 1։

*5.8 Ես. ժ. 30։ Յովել. բ. 1։

*5.8 Յես. է. 2։ Գլ. դ. 15։

*5.8 Դատ. ե. 14։

*5.10 բ Օր. ժթ. 14։ իէ. 17։

*5.11 բ Օր. իը. 33։

*5.11 գ Թագ. ժբ. 28։ Միք. զ. 16։

*5.13 Երեմ. լ. 12։

*5.13 դ Թագ. ժե. 19։ Գլ. է. 11։ ժբ. 1։

*5.13 Գլ. ժ. 6։

*5.14 Ողբ գ. 10։ Գլ. ժգ. 7, 8։

*5.14 Սաղ. ծ. 22։

*5.15 Ղև. իզ. 40, 41։ Երեմ. իթ. 12, 13։ Եզեկ. զ. 9։ ի. 43։ լզ. 31։

*5.15 Սաղ. հը. 34։